Մեկնաբանություն-Իրանի նոր կառավարության դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարը, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներում, քննարկել է Իրանի հավասարակշռված արտաքին քաղաքականության, Եվրամիության հետ Իրանի հարաբերությունների կարգավորման և ՀԳՀԾ-ի հետ կապված մի շարք հարցեր:
Հեռախոսազրույցներում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վերաբերյալ նշել է, ոը դրանք պետք է ապահովեն Իրանի շահերն ու իրավունքները, և որ պետք է վերջ տրվի ԱՄՆ-ի անպատասխանատու վարքագծին և Եվրամիության անգործությանը:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Վիեննայի բանակցությունների սկզբունքն ընդունելի է, սակայն արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների փաստացի վերացումը և Իրանի իրավունքների ապահովումը:
Նախքան Իրանում Էբրահիմ Ռայիսիի գլխավորած 13 -րդ կառավարության աշխատանքի մեկնարկը, Վիեննայում անցկացվել է ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վեց փուլ: Վիեննայի բանակցությունների նպատակն է Միացյալ Նահանգներին վերադարձնել ՀԳՀԾ, պայմանով, որ Իրանի դեմ ԱՄՆ -ի բոլոր միակողմանի պատժամիջոցները չեղարկվեն և Իրանը ստուգի չեղարկումը:
Վիեննայի բանակցություններում Իրանը պնդում էր, որ ՀԳՀԾ վերադառնալու համար, ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական պատժամիջոցները և համապատասխան ստուգումներից հետո, Թեհրանը նույնպես վերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: Սակայն ԱՄՆ-ն առաջ քաշեց պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկման հարցը, ինչը Թեհրանը մերժեց:
Իրանն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները, որպես ՀԳՀԾ-ից միակողմանիորեն դուրս եկած երկիր, պետք է կատարի իր պարտավորությունները, ինչից հետո Թեհրանը նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լլիարժեք կատարմանը: Սակայն Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման արդյունքում, Իրանի նախորդ կառավարության օրոք, Վիեննայում ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցությունները տապալվեցին:
Իրանում նոր իշխանության հաստատումից հետո, բանակցությունների վերսկսման համար նոր ժամկետ չի սահմանվել: Սակայն Իրանի նոր կառավարությունը բազմիցս շեշտել է, որ չի ընդունելու բանակցությունների անցկացումը՝ պարզապես բանակցելու նպատակով: ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից իրենց պարտավորությունների կատարումն է: Իսկ Այդ դեպքում, Իրանը, համապատասխան ստուգումներից հետո, նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը:
Ինչպես Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի նախարարների հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Իրանը ցույց է տվել ՀԳՀԾ-ի պահպանման գործում իր կարևոր դերը՝ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ռազմավարական համբերության ցուցաբերելով Եվրոպայի անգործության նկատմամբ, և հիմա ժամանակն է, որ մյուս կողմերը գործնականում իրագործեն իրենց պարտավորությունները:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ -ի միակողմանի դուրս գալու նկատմամբ Իրանի ռացիոնալ մոտեցումը, այնուհետև համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում եվրոպական կողմի անգործությունն ու անկարողությունը վկայում են, որ Իրանը հանձնառու է կատարել իր պարտավորությունները և կմասնակցի միայն այն բանակցություններին, որոնք շոշափելի արդյունքներ կունենան Իրանի ժողովրդի իրավունքների և շահերի ապահովման գործում:
Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ -ի քաղաքականությունը դիտարկումը, որը նշում է, թե Թրամփի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել, ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմը Իրանի հարցում շարունակում է ընթանալ նույն ճանապարհով: Չնայած Թրամփի վարած քաղաքականության վերաբերյալ հայտարարություններին, Բայդենի կառավարությունը նույնպես փորձում է անօրինական պատժամիջոցները որպես գործիք կիրառել՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար: Սակայն, ինչպես ընդգծել է Ամիր Աբդոլլահյանը, Իրանը չի ենթարկվի նման ճնշումներին: