Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի խելագարության հասնող զայրույթը՝ պարտության և անգործության պատճառով
Օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջանում տեղակայված և Սիոնիստական ռեժիմի ամենաապահով բանտերից մեկը համարվող Ջալբուա բանտից վեց պաղեստինցի բանտարկյալների փախուստը, բացահայտեց ռեժիմի հետախուզության և անվտանգության ոլորտների թուլությունը, բոլորի, հատկապես պաղեստինցիների և տարածաշրջանի ժողովուրդների համար:
Այս աղետալի ձախողումից հետո Սիոնիստական ռեժիմը, վախենալով Հորդանան գետի արևմտյան ափին և օկուպացված տարածքներում պաղեստինցիների հնարավոր գործողություններից, ագրեսիա և ճնշումներ գործադրեց պաղեստինցիների դեմ: Օկուպացիոն ուժերը օկուպացված Երուսաղեմում սպանեցին մի երիտասարդ պաղեստինցու: Սիոնիստական ռեժիմի այս ագրեսիայի համար կա երկու պատճառ:
Իրականում, ամենակարևոր պատճառը Ջալբուհ բանտի անվտանգության և հետախուզական ծառայությունների ձախողումը թաքցնելն է, որն իր տեսակի մեջ աննախադեպ էր, քանի որ այն լայնորեն լուսաբանվել է ռեժիմի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ԶԼՄ-ներում:
Սիոնիստների վերջին հարձակումների ու ագրեսիաների պատճառն այն է, որ ռեժիմն այժմ սարսափած է պաղեստինցիների հնարավոր գործողություններից և նման քայլերով փորձում է կանխել դա:
Շաբաթ օրը, Գազայի կենտրոնում գտնվող Խան Յունիսի հարավում՝ Դեյր ալ-Բալահում, իսրայելական կործանիչները թիրախավորել են Պաղեստինի դիմադրության դիրքերը: Ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի դաշտերը: Ռեժիմը պնդում է, որ հարձակումներն կատարվել են ի պատասխան Դիմադրության հրթիռային հարձակումների: Դիմադրությունն արձագանքել է օկուպացված Երուսաղեմում սիոնիստների կողմից պաղեստինցի երիտասարդի սպանությանը:
Չնայած սիոնիստական աղբյուրները հայտնում են, որ փախուստի դիմած չորս պաղեստինցի բանտարկյալները կրկին ձերբակալվել են, սակայն, ռեժիմը դեռևս ցնցված է այս դեպքից: Եվ դա պաղեստինցիների նկատմամբ չմտածված գործողությունների պատճառը: Պաղեստինցիներն այժմ շատ բարկացած են, և Սիոնիստական ռեժիմի ցանկացած սադրիչ գործողություն կարող է հանգեցնել սիոնիստների դեմ հերթական ինթիֆադայի:
Ինչպես հայտարարել է «Իսլամական ջիհադ» -ը, փախուստի դիմած բանտարկյալներից չորսի կրկին ձերբակալությունը ոչ մի կերպ չի նվազեցնել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական անվտանգության հաստատությունների նվաստացուցիչ պարտությունը: Սիոնիստական ռեժիմը, մոբիլիզացնելով իր բանակի մի քանի գումարտակ և մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, աշխարհագրական սահմանափակ տարածքում և հինգ օր անց, կարողացավ ձերբակալել փախուստի դիմած չորս բանտարկյալներին: Դա սակայն համարվում հաջողություն և չի նվազեցնում ռեժիմի անվտանգության ծառայությունների ձախողումը:
Պաղեստինցիների բանտարկյալներին նորից կալանավորելով, նրանց գործողությունների դրական ազդեցությունը չի նվազի, քանի որ պաղեստինցիները հասկացել են, որ իրենց գործողություններով կարող են վտանգել ռեժիմի անվտանգությունը և կանխել նրա դավադրությունների իրականացումը Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում: