Մամուլի տեսություն 22.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153814-Մամուլի_տեսություն_22.10.2021
Իրանի նախագահը հայտարարել է, որ օտար երկրները բարին չեն ցանկանում տարածաշրջանի և հարևան երկրների համար: Նա հավելել է. «Արտաքին ուժերը տարածաշրջանում հետապնդում են իրենց սեփական էքսպանսիոնիստական ​​շահերը: Մ մենք թույլ չենք տա, որպեսզի սիոնիստները խաթարեն հարևանների հետ մեր հարաբերությունները»։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 22, 2021 13:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.10.2021

Իրանի նախագահը հայտարարել է, որ օտար երկրները բարին չեն ցանկանում տարածաշրջանի և հարևան երկրների համար: Նա հավելել է. «Արտաքին ուժերը տարածաշրջանում հետապնդում են իրենց սեփական էքսպանսիոնիստական ​​շահերը: Մ մենք թույլ չենք տա, որպեսզի սիոնիստները խաթարեն հարևանների հետ մեր հարաբերությունները»։

Իրան օրաթերթ

Ադրբեջանում ձերբակալված իրանցի վարորդներն ազատ արձակվեցին

Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Բաքվում վերջին ամիսներին ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել և հանձնվել Իրանի դեսպանատանը»:

Ադրբեջանի զինված ուժերը անհիմն ու կեղծ մեղադրանքներով ձերբակալել էին իրանցի երկու վարորդների:

Ավելի վաղ Noor News-ը հրապարակել էր Ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության տարածած երկրորդ հաղորդագրությունը, որը  տրանսպորտային ընկերություններին հորդորում էր խստորեն պահպանել օրենքները և հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին տեղի ունեցած  փոփոխությունները:

 

Համշահրի օպրաթերթ

Թրամփը մրցում է Թվիթերի ու Ինստագրամի հետ

ԱՄՆ-ի հակասական նախկին նախագահը, որի անհատական էջերը մի շարք սոցիալական ցանցերում, այդ թվու՝մԹվիթերում և Ֆեյսբուքում, արգելափակվել են,  հայտարարել է, որ հաջորդ գործարկելու է  սեփական սոցիալական ցանցը:

 

Էթեմադ օրաթերթ

Էրդողան. Իրանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Ալիևն իմ եղբայրն է

Թուրքիայի  նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի  և Իսրայելի հարաբերությունների պատճառով Իրանը Բաքվի հետ առճակատման մեջ չի մտնի, և դա «հեշտ գործ չէ»։

Հինգշաբթի օրն արձագանքելով Նախիջեւան-Հարավային Կովկաս սահմանի մոտ Իրանի վերջին զորավարժություններին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Անձամբ ես չեմ ակնկալում, որ վերջին իրադարձությունները կհանգեցնեն Իրանի և Ադրբեջանի առճակատման, քանի որ Ադրբեջանն Իսրայելի հետ հարաբերություններ ունի և նկատի ունի նաև Իրանում բնակվող ազերիներին»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԻԻՀ նախագահ. Հարևան երկրների հետ հարաբերություններն Իրանի հիմնական քաղաքականություններից է

Իրանի նախագահն իսլամական խորհրդանաում հանդիպել է Արևելլյան եւ Արևմտյան Ատրպատական նահանգների ներկայացուցիչների հետ։

Անդրադառնալով երկու նահանգների սահմանամերձ քաղաքների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին,  նախագահն  ընդգծել է սահմանամերձ շուկաների միջոցով հարևանների հետ կապվելու և սահմաններին տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, հավելելով. «Կառավարությունը որևէ խնդիր չունի մեր 15 հարևան երկրների հետ շփվելու հարցում, իսկ մեր հարեւանների հետ հարաբերությունները մեր առաջնահերթությունն են»։

Նշելով, որ արտաքին ուժերը բարին չեն ցանկանում տարածաշրջանի երկրների համար, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Տարածաշրջանում օտարները հետապնդում են իրենց սեփական էքսպանսիոնիստական ​​շահերը, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ»:

 

 

armenpress.am

Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ

 Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին  հայտնում է Artnet News-ը:

«Այս հայտնագործությունը այն պահն է, որը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», - ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս  Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի  աշխատանքը։

Ենթադրվում է, կտավը թղթի վրա ՝ «Սահմանը» (1947) ավարտելուց հետո նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամեն օր նոր գործ անելով։ Արդյունքում, նոր նկարչական կտավ չունենալու պատճառով, կտավը, որն այժմ նույնականացվում է որպես Անվերնագիր (Վիրջինիայի ամառ), նա պարզապես նկարել է նախկին աշխատանքի հետևում։

Միանգամայն հնարավոր է, որ սա այդպիսի միակ կտավը չէ: «Վատ գաղափար չէ կտավները հանել նկուղից, պատից, և ուսումնասիրել,  միգուցե, մեկ կտավի վրա ևս մեկն է թաքնված»,- New York Times-ի հետ զրույցում նշել է նկարչի փեսան և «Բարձունքից. Արշիլ Գորկու կյանքը» գրքի հեղինակ Մեթյու Սփենդերը:  

 

 

armenpress.am

Հայաստանի և Սլովենիայի խորհրդարանները բարեկամական խմբեր կձևավորեն

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաև խորհրդարաններում ձևավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

 

 

armenpress.am

Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում

 Տասնհինգ տարեկան աղջիկն առաջին Է դարձել Սեւաստոպոլում, որը միաժամանակ հիվանդացել Է գրիպով եւ կորոնավիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է հոկտեմբերի 22-ին:

«Սեւաստոպոլում գրանցվել Է գրիպի եւ կորոնավիրուսի միքս-վարակի առաջին դեպքը: 15-ամյա աղջիկը հիվանդությունը տարել Է համեմատաբար հեշտությամբ. նա բուժվել Է տանը, ապահովված Է եղել անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով: Ներկայում նա արդեն ապաքինվել Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ աղջիկը գրիպի դեմ պատվաստված չի եղել:

Նոր կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսների միաժամանակյա շրջանառումը քաղաքում դիտվում Է համաճարակային երկրորդ սեզոնն անընդմեջ: Սակայն անցյալ տարի միաժամանակյա վարակման դեպքեր Սեւաստոպոլում չեն եղել: Կառավարությունում հիշեցրել են, որ կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակվելը հատկապես ծանր են տանում երեխաները, տարեցները եւ սրտի անբավարարություն, շաքարային դիաբետ կամ բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդները:

Համաճարակաբանները նշում են. գրիպի եւ GOVID-19-ի համադրությունը կարող Է անկանխատեսելի հետեւանքներ թողնել: Սեւաստոպոլում այս տարեշրջանում գրիպի դեմ պատվաստում Է ստացել 70 հազար մարդ՝ կոլեկտիվ իմունիտետի համար հարկավոր քանակության մեկ քառորդից փոքր-ինչ ավելին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչներն ստացել Է 140 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

ԽԱՊԿ․Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել, ճնշման՝ 20

  2021 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 3 դեպք է արձանագրվել։ Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի մասին ԽԱՊԿ 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը։

Նա նշել է, որ դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների վրա ճնշումների 20 դեպք է արձանագրվել, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 37-ն են»,- նշեց ԽԱՊԿ-ի նախագահը, գրում է Factor.am-ը։

«2021 թվականի երրորդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ ժամանակահատված էր հատկապես նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից։ Դիտարկվող ժամանակահատվածում մենք արձանագրել են 15ք նոր հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, որոնց մեծ մասը պաշտոնյաների և պետական մարմինների կողմից է», – նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ սա նույնպես մտահոգիչ ցուցանիշ է:

 

 

panarmenian.net

Մեկնարկել են ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

 Մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գեներալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։

Այսօրվա զորավարժություններում խաղարկվում է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: