Մոխբեր․ Թրամփը չունի այլ տարբերակ, քան սրել տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i244882-Մոխբեր_Թրամփը_չունի_այլ_տարբերակ_քան_սրել_տարաձայնությունները
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրական և օգնական Մոհամմադ Մոխբերն ասել է․ «Թրամփը չունի այլ տարբերակ, քան 90 միլիոն հեղափոխական իրանցիների դիմաց թեժացնել պառակտման կրակը»։
(last modified 2026-04-24T07:48:22+00:00 )
Ապրիլ 24, 2026 10:15 Asia/Tehran
  • Մոխբեր․ Թրամփը չունի այլ տարբերակ, քան սրել տարաձայնությունները

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրական և օգնական Մոհամմադ Մոխբերն ասել է․ «Թրամփը չունի այլ տարբերակ, քան 90 միլիոն հեղափոխական իրանցիների դիմաց թեժացնել պառակտման կրակը»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ X-ում արած գրառման մեջ արձագանքելով Դոնալդ Թրամփի անհեթեթ հայտարարությունների նկատմամբ իրանցի պաշտոնյաների միաձայն արձագանքներին, Մոխբերը գրել է. «Իրանի պաշտոնյաները միակարծիք են և միասնական խոսք ունեն։ Ժողովուրդը ոգեշնչված է, լի է հպարտությամբ ու հայրենասիրությամբ, իսկ անձնազոհ զինված ուժերը մղձավանջ են պարտված թշնամու համար»։

Նա հավելել է, որ Թրամփը չունի այլ ճանապարհ, քան 90 միլիոն հեղափոխական իրանցիների առաջ բորբոքել պառակտման կրակը։

Մոխբերը գրել է․ «Մեկ Աստված, մեկ առաջնորդ, մեկ ազգ և մեկ ուղի, և հաղթանակի այդ ուղին ավելի թանկ է, քան կյանքը»։