Մեկնաբանություն- Իրանի պատվաբեր առաջընթացը միջուկային գիտության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155120-Մեկնաբանություն_Իրանի_պատվաբեր_առաջընթացը_միջուկային_գիտության_ոլորտում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կիլոգրամը, իսկ մինչ այժմ արտադրվել է 25 կգ 60 տոկոս հարստացված ուրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 06:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի պատվաբեր առաջընթացը միջուկային գիտության ոլորտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կիլոգրամը, իսկ մինչ այժմ արտադրվել է 25 կգ 60 տոկոս հարստացված ուրան։

Իրանիա ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քեմալվանդին, Թեհրանում ԻԻՀ  միջուկային նվաճումների ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողներին ասել է, որ Իրանը առաջընթաց է գրանցել իր խաղաղ միջուկային գիտության ոլորտում:

Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի առաջընթացի նպատակը միջուկային գիտելիքի խաղաղ օգտագործումն է:

Իրանը համոզված է, որ միջուկային զենքը և զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը պետք է ոչնչացվեն։ Աշխարհում ավելի քան 14000 միջուկային զենքի առկայությունը և դրանց կիրառման հնարավորությունը սպառնալիք է մարդկության և մոլորակի համար։

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նախկին նախագահ Բերտրան Գոլդշմիդտը, քննադատելով որոշ արևմտյան երկրների միակողմանի գործողություններն ասում է. «ԱՄՆ-ի ու այլ գերտերությունների անտրամաբանական գործողությունները հանգեցրել է  համաշխարհային քաղաքական, անվտանգության և ռազմական լուրջ ճգնաժամերի, որոնք ապառնում են համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Հոկտեմբերի 28-ին Իրանը ներկայացրել է մի բանաձև, որով NPT-ի անդամ երկրներին կոչ է  անում կատարել միջուկային զինանոցն ամբողջությամբ ոչնչացնելու իրենց պարտավորությունները: Բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի ԳԱ առաջին կոմիտեում՝ ՄԱԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ։

Միջուկային գիտելիքը հետաքրքրում է շատ երկրների՝ արդյունաբերության, բժշկության տարբեր ոլորտներում դրա կիրառման աճի, ինչպես նաև մաքուր էներգիա ստանալու հնարավորության պատճառով: Իրանը նույնպես, միջուկային արդյունաբերության ոլորտում օգտագործելով ներքին հնարավորությունները, այս ուղղությամբ իր գործունեությոյւթյունը կենտրոնացրել է չորս ուղղություններով՝ վառելիքի լիարժեք ցիկլ, առաջադեմ տեխնոլոգիաներ, էներգիայի արտադրությունը և ճառագայթման կիրառում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության և առողջապահություն ոլորտներում, դրանցից բոլորում գրանցելով մեծ առաջընթաց: Իրանն ապացուցել է իր գիտական ​​կարողությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կարողանալով արտադրե; 20 տոկոս հարստացված ուրան: Ներկայումս Թեհրանի հետազոտական ​​ռեակտորում օգտագործվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության արտադրած վառելիքի ափսեն։ Ուրանի հարստացման մակարդակի բարձրացումն իրականում խաղաղանպատակ միջուկային գիտության ոլորտում Իրանի տեղական  հնարավորությունների մի մասն է: Իրանի իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների վերացման և Իրանի ազգի շահերի պաշտպանության ռազմավարական գործողություն» օրենքի շրջանակում, Իրանը սկսել է նաև ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացը: . 60 տոկոս հարստացված ուրանն օգտագործվում է «մոլիբդեն» տարրի արտադրության մեջ, որը կիրառվում է ռադիոդեղամիջոցների արտադրության  ոլորտում: Ուրանի հարստացումը չի հակասում սովորական միջուկային գործունեությանը:

Իրանն իր միջուկային գործունեությունն իրականացրել է միջուկային պայմանագրերին հավատարիմ մնալով,  և  միջուկային տեխնոլոգիաներն ու գիտելիքները ձեռք է բերել համապատասխան կանոնակարգերի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի շարունակական վերահսկողության ներքո։

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեն բազմիցս  հայտարարել է, որ Իրանը միջուկային զենքի չի ձգտում, և որ Իրանի նպատակը խաղաղ տեխնոլոգիաներ ձեռք բերելն է։

Նա նշել է. «Եթե գիտությունը տարանջատվի ճիշտ մշակույթից, ապա կգնա սխալ ուղությամբ: Շահի վար հիմնված  միջուկային գիտությունը, որը  կապված չէր հումանիտար մշակույթի հետ, հանգեցրեց միջուկային ռումբի ստեղծմանը, և այսօր այն դեռ սպառնալիք է աշխարհի համար:  Թեև մենք կարող էինք, սակայն վճռականորեն ու համարձակությամբ չընտրեցինք այս ճանապարհ: Ատոմային ռումբի և՛ կառուցելը, և՛ պահպանելը սխալ է, քանի որ դրա կիրառումն արգելված է»։