CNN․ Պենտագոնի նախազգուշացումների անտեսումը հանգեցրել է Մինաբի դպրոցի ողբերգությանը
CNN-ը հրապարակած զեկույց, որւմ նշվում է, որ Մինաբ քաղաքի Շաջարե Թայեբե դպրոցի վրա հարձակումից առաջ ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպաները անտեսել են Իրանում ռազմական թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալների հնացած լինելու մասին նախազգուշացումները։
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ արդյունքում իրականացվել է խաղաղ բնակիչների դեմ ամենամահաբեր հարձակումներից մեկը։
Հաղորդման համաձայն՝ դպրոցի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 170 աշակերտ և ուսուցիչ, ինչը նոր հարցեր է առաջացրել ամերիկացի հրամանատարների պատասխանատվության վերաբերյալ։
CNN-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ Պենտագոնի թիրախավորման համակարգը մինչև հարձակման մեկնարկը նախազգուշացրել է տվյալների վերանայման անհրաժեշտության մասին, սակայն ամերիկացի հրամանատարները, գործողությունն արագ իրականացնելու նպատակով, անտեսել են այդ զգուշացումները։
Զեկույցում նաև նշվում է, որ թիրախների, այդ թվում՝ դպրոցի հարակից օբյեկտների վերաբերյալ տվյալները ավելի քան մեկ տասնամյակ չէին թարմացվել։ Բացի այդ, քաղաքացիական զոհերի գնահատմամբ զբաղվող ստորաբաժանման անձնակազմի կտրուկ կրճատումը ևս ազդեցություն է ունեցել որոշումների կայացման գործընթացի վրա։
Թեև ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստացել էր հետաքննություն անցկացնել, դրա արդյունքները մինչ այժմ չեն հրապարակվել, իսկ Սպիտակ տունը հայտարարել է, որ քննությունը դեռ շարունակվում է։