Մեկնաբանություն - Անօրինական պատժամիջոցների չեղարկումը Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկային կետն է
Վերջին օրերին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին կառուցողական բանակցություններ է վարել եվրոպական երեք երկրների պաշտոնյաների հետ՝ Իրանի և Եվրոեռյակի քաղաքական պաշտոնյաների տեսակետները մոտեցնելու նպատակով։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության մայրաքաղաքներ. այցելություններից հետո, Ալի Բաղերին ուրբաթ օրը ժամանել է Մադրիդ:
Մադրիդում, բացի իսպանացի պաշտոնյաների հետ երկկողմ բանակցություններից, Բաղերին հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ, որը նախագահում է ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի նիստը։
Եվրոպացի պաշտոնյաների և Էնրիկե Մորայի հետ Իրանի փոխարտգործնախարարի քառօրյա բանակցությունները կենտրոնացած էին հակաիրանական պատժամիջոցների չեղարկման համար գործնական լուծումներ գտնելու վրա։
Խախտելով ՀԳՀԾ-ն և 2231 բանաձևը և անօրինական պատժամիջոցներ սահմանելով, Միացյալ Նահանգները վնաս է հասցրել ոչ միայն Իրանին, այլ նաև ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրներին, քանի որ նրանք տնտեսական փոխհարաբերություններ են ունեցել Իրանի հետ:
Իրանը պահանջում է երաշխիքներ, որ ԱՄՆ-ն այլեւս դուրս չի գա ՀԳՀԾ-ից: Ուստի Վիեննայի առաջիկա բանակցություններում քննարկվելիք առաջին հարցը լինելու է անօրինական պատժամիջոցների չեղարկումը:
Բանակցությունների նախորդ փուլերի փորձը ցույց է տվել, որ միակողմանի գործողությունները չեն կարող ընդունելի արդյունք ունենալ ՀԳՀԾ-ում Իրանի իրավունքները երաշխավորելու հարցում։ Բնականաբար, մյուս կողմը պետք է դրական քայլեր անի,, որպեսզի Իրանը նույնպես վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը՝ ելնելով փոխադարձ իրավունքներից և քաղաքական ու միջազգային տրամաբանությունից։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն իր ինստագրամյան էջում գրել է. «Իրանը մտադիր չէ կանգնել նախորդ բանակցությունների փակուղու առջև: Եվ եթե մյուս կողմը դրական տրամադրվածությամբ սկսի Վիեննայի բանակցությունները, կարճ ժամկետում հնարավոր կլինի ձեռք բերել լավ համաձայնություն»:
Եվրոպացիները ցանկանում են, որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Եվրոեռյակն այդ կապակցությամբ լուրջ պահանջ չի ներկայացրել ամերիկացիներին։ Ամենակարևոր հարցը, որը պետք է հստակեցվի, պատժամիջոցների վերացմանն ուղղված քայլերն են։ Ինչպես ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և անօրինական պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, նույն կերպ կարող է վերադառնալ համաձայնագրին: իսկ ԱՄՆ-ի քայլերը պետք է ստուգվեն փորձագիտական խմբերի կողմից: Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համար հարցի կարևորությունը և այդ կապակցությամբ քիչ հնարավորությունը, եվրոպացիներից ակնկալվում է հարցի նկատմամբ լուրջ մոտեցում՝ մասնակցել նոյեմբերի 29-ին Վիեննայում կայանալիք բանակցություններին՝ պատժամիջոցների չեղարկման համար ընդունելի ճանապարհներ գտնելու նպատակով: Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ անուշադրությունը լուրջ խնդիր է և դատապարտելի: Եվրոպական կողմերն իրենց մասին բացասական են ձևավորել՝ ձգձգելով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Բանակցությունները դիվանագիտության գործիքներից են, և Իրանը Վիեննայի բանակցություններում միանշանակ «պահանջելու է վերականգնել իր իրավունքները, որոնք ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ից դուսր գալուց հետո, իսկ Եվրոպան ձգձգել է փոխհատուցող գործողությունների կիրառումը: Իրանը ակնկալում է, որ համաձայնության մյուս կողմերը ժամանակ չեն կորցնի, քանի որ ոչ ոք դա չի ընդունի:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանը չի ձգտում նոր բանակցությունների: Ներկա իրավիճակում կարևորը վստահության ձևավորումն է այն հարցի շուրջ, թե ինչպես է մյուս կողմը վերադառնալու ՀԳՀԾ:
Ինչպես հայտարարել է Իրանի արտգործնախարարը. «ԱՄՆ գործողություններն ու խախտումները, այդ թվում՝ հակաիրանական նոր պատժամիջոցները, անխուսափելի անհրաժեշտություն են դարձրել ԱՄՆ-ի կողմից օբյեկտիվ երաշխիքների տրամադրումը»։