Մամուլի տեսություն 28-11-2021
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ իր կառավարության առաջնահերթությունը կլինի հարևանների հետ առևտուրը և հարևանները հատուկ տեղ ունեն երկրի արտաքին առևտրում:
Քեյհան օրաթերթ
Իրանի ուսանողական թիմը փայլել է «Աստղագիտություն և աստղաֆիզիկայի» համաշխարհային օլիմպիադայում՝ նվաճելով 9 մեդալ
*****
Իրանի ուսանողական թիմը 2021 թվականին աստղագիտության և աստղաֆիզիկայի 14-րդ համաշխարհային օլիմպիադայում շահել է երկու ոսկի, հինգ արծաթ, երկու բրոնզ և մեկ պատվո դիպլոմ։ Մրցությունը հյուրընկալել է Կոլումբիան, իսկ 48 երկիրի մասնակցությամբ առցանց ձևաչափով:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ի նոր ծրագրերը Վիենայում
*****
ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի հետ կապված նոր ծրագիր ունի։ Ըստ ամերիկացի դիվանագետների և նրանց լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն անցել է ՀԳՀԾ-ից, և նրա տեսակետը Վիեննայի նկատմամբ «ՀԳՀԾ-ի տեքստին» չվերադառնալն է։ Փաստորեն, ԱՄՆ-ն ունի նոր ծրագիր և Վիեննայի բանակցությունները դեռևս չսկսած, ԱՄՆ-ը խոսում է այնպիսի սպառնալից տարբերակների մասին, ինչպիսիք են իրանական նավթի վաճառքի ամբողջական արգելքը և Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը: Թեև ԱՄՆ-ն անմիջականորեն ներկա չէ Վիեննայում, նա օգտագործում է արևմտյան բանակցող կողմերի և արաբ դաշնակիցների կարողությունները՝ ազդելու Վիեննայի բանակցությունների վրա և հետաձգելու կամ խափանելու համար բանակցությունները: Իրանի հարցերով ԱՄՆ բանագնաց Ռոբերթ Մալին ասել է․ «Եթե իրանցիները որոշեն չվերադառնալ համաձայնագրին, ապա Արևմուտքը այլընտրանքներ կփնտրի։ Իսրայելը չի ցանկանում, որ Վաշինգտոնը վերադառնա ՀԳՀԾ-ին, սակայն արաբները ցանկանում են համագործակցել Թեհրանի հետ»։
Էթեմադ օրաթերթ
Թեհրանը հույս ունի զարգացնել տարածաշրջանային առևտուրը
*****
ԻԻՀ նախագահը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով մեկնել է այդ երկիր՝ մասնակցելու Աշխաբադում կայացած ECO-ի 15-րդ գագաթնաժողովին: ՇՀԿ գագաթնաժողովին նախագահի մասնակցությունից հետո, ECO-ի գագաթնաժողովին մասնակցելը 13-րդ կառավարության երկրորդ քայլն է՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը և հասնելու նոր կառավարության կարգախոսին՝ ընդլայնել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը և առաջնահերթություն տալ հարևանների հետ առևտրին:
Չնայած արտաքին քաղաքական ապարատի շեշտադրումը նոր ժամկետում իր հարևաններին առաջնահերթություն տալու վրա, Իրանը փոխնախարարի մակարդակով մասնակցեց ECO-ի ԱԳ նախարարների 25-րդ հանդիպմանը:
Քեյհան օրաթերթ
Կորոնավիրուսային հիվանդությամբ տառապողների թվի աճին զուգահեռ, Նյու Յորքի նահանգապետը արտակարգ իրավիճակ է հայտարարել
*****
Կորոնավիրուսի պանդեմիայի նոր ալիքը մեծ հարված է հասցրել Եվրոպային և ԱՄՆ-ին։ Աֆրիկայում նոր շտամի տարածումից հետո ԵՄ անդամ երկրների սահմանները փակվում են աֆրիկյան երկրների համար։ Omicron կոչվող նոր շտամի տարածումը վերահսկելու համար, ԱՄՆ-ի առավարությունը սահմանափակում է ճանապարհորդությունները աֆրիկյան ութ երկրներ:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Covid-19-ով հիվանդների թվի աճի և պետական հիվանդանոցներում հոսպիտալացումների թվի աճի ֆոնին, Նյու Յորքի նահանգապետը «աղետի» վիճակ է հայտարարել։
Lragir.am
Բաքվի երկու զինծառայող վիրավորվել է Արցախի Վարանդայի շրջանում
*****
Լեռնային Ղարաբաղի Վարանդայի շրջանում Բաքվի երկու զինծառայող ականի պայթյունից վնասվածքներ է ստացել։ Բաքվի ԶԼՄ-ները հայտնում են, որ զինվորականները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
armenpress.am
Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է
*****
ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ածխահանքի պետն իր հերթին հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել հանքափորներից աշխատանքի վտանգավոր պայմանների վերաբերյալ:
Սերգեյ Գերասիմենկոն Կեմերովոյի Բելովո քաղաքում գտնվող այն ածխահանքի պետն է, որտեղ նոյեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 51 մարդ, այդ թվում՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը մեթանի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ արդյունաբերական անվտանգության կանոնների խախտման փաստով: Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել:
news.am
Իրանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
*****
Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ օտարերկրացիների բացակայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլ նաեւ կբարդացնի իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Աշխաբադում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանն ու Թուրքիան կարող են ամրապնդել տնտեսական ու քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ՝ հասցնելով ռազմավարական մակարդակի: «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու այդ համատեքստում կարելի է դիտարկել արտոնյալ սակագներ»:
Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների եւ համագործակցության մասին խոսելիս Ռայիսին նշել է. «Մենք շատ ընդհանրություններ ունենք մշակույթի, կրոնի եւ գաղափարախոսության ոլորտում, մենք չպետք է թույլ տանք այդ հարաբերությունների ձախողումը, դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ, որպեսզի հիասթափեցնեն մեր ընդհանուր թշնամիներին»:
Զրուցակիցները քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, Սիրիայում եւ Իրաքում: «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ օտարերկրացիների բացակայությունը եւ միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել այդ հարցերը, այլ կբարդացնի իրավիճակը»,-նշել է Ռայիսին:
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ իր երկրի համար անհրաժեշտ է զարգացնել եւ ամրապնդել երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցությունն Իրանի հետ: «Մենք կարող ենք առաջընթաց գրանցել հարաբերություններում, հատկապես, տնտեսական ոլորտում»,-ասել է նա:
armenpress.am
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
*****
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա:
news.am
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
*****
Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակություն ունեցող շուկա։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում «բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։