Մամուլի տեսություն 29-11-2021
Այսօր Իրանիթ երթերի մեծ մասն անդրադարձել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած իրանական պատվիրակության ներկայությանն Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովին և այս կարևոր գագաթնաժողովի հանդիպումներին ու պայմանավորվածություններին:
Քեյհան օրաթերթ
Տնտեսապես ակտիվ դիվանագիտությունը՝ 370 միլիարդ դոլար արժողությամբ ECO շուկայում
*****
Բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, ECO-ի անդամներ՝ Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը մասնակցել են ECO-ի վերջին հանդիպմանը: Իրանի 13-րդ կառավարությունը վճռական է օգտագործել փորձագետների կողմից առաջարկված բոլոր ուժերն ու լուծումները՝ ECO-ն ակտիվացնելու համար։ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի անցկացումը մեծ հնարավորություն էր երկրների համար՝ համագործակցության գործընթացի վերաբերյալ նոր ըմբռնումների հասնելու համար։ Արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը՝ նշելով. «Անցած երկու ամիսներին մենք ականատես ենք եղել արտահանման 30-40 տոկոս աճի հավելել է, հույս ունենք, որ դեպի հարևան երկրներ արտահանումը կավելանա 50 տոկոսով»։
Շահրվանդ օրաթերթ
*****
Լորիս Ճգնավորյանի. «Սիավաշ», «Աշուրա» և «Ռումի» սիմֆոնիկ սյուիթն ավարտվել է. «Իրանական ծագումով հայ երաժիշտ Լորիս Ճգնավարյանը, ով «Ռոստամ և Սոհրաբ», «Ռոստամ և Էսֆանդիար», «Աֆարինեշ», «Սիավաշ», «Զահակ» և «Շամս և Մոլանա» օպերաների սիմֆոնիաների դիրիժորն ու կոմպոզիտորն է և 2020 թ արժանացել է «Խաղաղության գրքեր» մրցանակին, ISNA-ին տված հարցազրույցում պատմել է իր վերջին գործունեության մասին։
Նա ասել է, որ կորոնավիորւսի բռնկումը լավ հնարավորություն էր իր համար որպես երաժիշտ, որովհետև նա հնարավորություն ուներ ինքնակամ մնալ տանը և անընդհատ աշխատել։ Այդ ընթացքում նա գրել է 20 ստեղծագործություն, որոնց մեծ մասը հիմնվել է այնպիսի հեղինակների գրական ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են Սադեղ Հեդայաթը, Քամյուն, Կաֆկան և այլն, և տարբեր պատմություններ վերածել երաժշտության։
Էթեմադ օրաթեթ
ECO-ի 100 միլիարդ դոլարի երազանքը
*****
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացել է ECO-ի 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովում քննարկվել են, քաղաքական և անվտանգության հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի իրավիճակն օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, Հարավային Կովկասի զարգացումները և Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրումը, տնտեսական խնդիրներ, տարածաշրջանային առևտուրը, անդամ երկրների միջև առևտրափոխանակումներիի ծավալը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելը, միջանցքների և տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ամրապնդումը, էներգետիկայի և կլիմայական համագործակցությունը:
Շարղ օրաթերթ
Իրանը ողջունում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը
*****
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանն ECO-ի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում ունեցած ելությում, ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կարևոր և կառուցողական քայլ։
Քեյհան օրաթերթ
Իրանի ձեռքբերումը Վիեննայի բանակցություններում՝ արտահանման ավելացումից մինչև միջուկային պաշարներ
*****
Իրանական պատվիրակությունը՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի գլխավորությամբ, շաբաթ օրը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա՝ մասնակցելու ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին։Երկուշաբթի օրը նրանք կսկսեն բանակցությունները 4+1-ի խմբի հետ՝ նպատակ ունենալով չեղարկել պատժամիջոցները։
Իրանի արտաքին գործերի նախարար Միրաբդոլլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում ասել է.<<Եթե մյուս կողմերը պատրաստ են վերադառնալ իրենց լիարժեք պարտավորություններին և չեղարկել պատժամիջոցները, հնարավոր է լավ ու անմիջական համաձայնության գալ։ Պետք է լինի ամուր և բավարար երաշխիք, որ ԱՄՆ-ը, կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից>>։
armenpress.am
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
*****
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
news.am
Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:
«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են: Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:
Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը «լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»:
armenpress.am
ՀՀ ԱԺ նախագահը Միջխորհրդարանական միության վեհաժողովին անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը
*****
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը եւ հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերների են առերեսվում: «Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման եւ տարածաշրջանային հակամարտությունների վտանգը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
news.am
Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը
*****
Թուրքմենստանի ու Թուրքիայի հետ մեր էներգետիկ ու տրանզիտա-տրանսպորտային համագործակցությունը կրում է բաց եւ փոխշահավետ բնույթ: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների երրորդ ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան մտավախություններ ունի այն հաղորդագրությունների կապակցությամբ, որ Թուրքիան փորձում է ներքաշել Թուրքմենստանին թյուրքական պետությունների միության մեջ, որպեսզի հսկողություն ստանա Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ:
«Վերջին շրջանում էներգետիկ թեմայի քաղաքականացումը շոշափելի է դառնում, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ նրա համախոհների հրահրմամբ: Տարվում են դատարկ խոսակցություններ Ռուսաստանի կողմից ԵՄ էներգետիկ անվտանգության սպառնալիքների մասին, ներկայացվում են տարաբնույթ նախագծեր, որոնք ուղղված են Եվրոպայի շուկաներում ռուսական էներգակիրների բաժնի նվազմանը: Կապրենք, կտեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք այդ գաղափարների հեղինակները, ինչպես ասվում է, «թվերով» ապացուցել մեր պրոդուկտների նկատմամբ իրենց այլընտրանքների առավելությունը»,-նշել է Ստերնիկը: