Մամուլի տեսություն 29-11-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i157252-Մամուլի_տեսություն_29_11_2021
Այսօր Իրանիթ երթերի մեծ մասն անդրադարձել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած իրանական պատվիրակության ներկայությանն Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովին և այս կարևոր գագաթնաժողովի հանդիպումներին ու պայմանավորվածություններին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 14:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-11-2021

Այսօր Իրանիթ երթերի մեծ մասն անդրադարձել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած իրանական պատվիրակության ներկայությանն Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովին և այս կարևոր գագաթնաժողովի հանդիպումներին ու պայմանավորվածություններին:

Քեյհան օրաթերթ

Տնտեսապես ակտիվ դիվանագիտությունը՝ 370 միլիարդ դոլար արժողությամբ ECO շուկայում

*****

Բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, ECO-ի անդամներ՝ Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը մասնակցել են ECO-ի վերջին հանդիպմանը: Իրանի 13-րդ կառավարությունը վճռական է օգտագործել փորձագետների կողմից առաջարկված բոլոր ուժերն ու լուծումները՝ ECO-ն ակտիվացնելու համար։ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի անցկացումը մեծ հնարավորություն էր երկրների համար՝ համագործակցության գործընթացի վերաբերյալ նոր ըմբռնումների հասնելու համար։ Արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը՝ նշելով. «Անցած երկու ամիսներին մենք ականատես ենք եղել արտահանման 30-40 տոկոս աճի հավելել է, հույս ունենք, որ դեպի հարևան երկրներ արտահանումը կավելանա 50 տոկոսով»։

 

Շահրվանդ օրաթերթ

*****

Լորիս Ճգնավորյանի. «Սիավաշ», «Աշուրա» և «Ռումի» սիմֆոնիկ սյուիթն ավարտվել է. «Իրանական ծագումով հայ երաժիշտ Լորիս Ճգնավարյանը, ով «Ռոստամ և Սոհրաբ», «Ռոստամ և Էսֆանդիար», «Աֆարինեշ», «Սիավաշ», «Զահակ» և «Շամս և Մոլանա» օպերաների սիմֆոնիաների դիրիժորն ու կոմպոզիտորն է և 2020 թ արժանացել է  «Խաղաղության գրքեր» մրցանակին, ISNA-ին տված հարցազրույցում պատմել է իր վերջին գործունեության մասին։ 

Նա ասել է, որ կորոնավիորւսի բռնկումը լավ հնարավորություն էր իր համար որպես երաժիշտ, որովհետև նա հնարավորություն ուներ ինքնակամ մնալ տանը և  անընդհատ աշխատել։ Այդ ընթացքում նա գրել է 20 ստեղծագործություն, որոնց մեծ մասը հիմնվել է այնպիսի հեղինակների գրական ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են Սադեղ Հեդայաթը, Քամյուն, Կաֆկան և այլն, և տարբեր պատմություններ վերածել երաժշտության։

 

Էթեմադ օրաթեթ

 ECO-ի 100 միլիարդ դոլարի երազանքը

*****

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացել է ECO-ի 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովում քննարկվել են, քաղաքական և անվտանգության հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի իրավիճակն օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, Հարավային Կովկասի զարգացումները  և Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրումը, տնտեսական խնդիրներ, տարածաշրջանային առևտուրը, անդամ երկրների միջև առևտրափոխանակումներիի ծավալը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելը, միջանցքների և տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ամրապնդումը, էներգետիկայի և կլիմայական համագործակցությունը:

 

Շարղ օրաթերթ

Իրանը ողջունում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը

*****

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանն ECO-ի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում  ունեցած ելությում, ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կարևոր և կառուցողական քայլ։

 

Քեյհան օրաթերթ

Իրանի ձեռքբերումը Վիեննայի բանակցություններում՝ արտահանման ավելացումից մինչև միջուկային պաշարներ

*****

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի գլխավորությամբ, շաբաթ օրը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա՝ մասնակցելու ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին։Երկուշաբթի օրը  նրանք կսկսեն բանակցությունները 4+1-ի խմբի հետ՝ նպատակ ունենալով չեղարկել պատժամիջոցները։

Իրանի արտաքին գործերի նախարար Միրաբդոլլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում ասել է.<<Եթե ​​մյուս կողմերը պատրաստ են վերադառնալ իրենց լիարժեք պարտավորություններին և չեղարկել պատժամիջոցները, հնարավոր է լավ ու անմիջական համաձայնության գալ։ Պետք է լինի ամուր և բավարար երաշխիք, որ ԱՄՆ-ը, կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից>>։

 

armenpress.am

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

*****

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝  ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

 

news.am

Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին

*****

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:

«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են: Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:

Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը «լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»:

 

armenpress.am

ՀՀ ԱԺ նախագահը Միջխորհրդարանական միության վեհաժողովին անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը

*****

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը եւ հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերների են առերեսվում: «Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման եւ տարածաշրջանային հակամարտությունների վտանգը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

news.am

Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը

*****

Թուրքմենստանի ու Թուրքիայի հետ մեր էներգետիկ ու տրանզիտա-տրանսպորտային համագործակցությունը կրում է բաց եւ փոխշահավետ բնույթ: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների երրորդ ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան մտավախություններ ունի այն հաղորդագրությունների կապակցությամբ, որ Թուրքիան փորձում է ներքաշել Թուրքմենստանին թյուրքական պետությունների միության մեջ, որպեսզի հսկողություն ստանա Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ:

«Վերջին շրջանում էներգետիկ թեմայի քաղաքականացումը շոշափելի է դառնում, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ նրա համախոհների հրահրմամբ: Տարվում են դատարկ խոսակցություններ Ռուսաստանի կողմից ԵՄ էներգետիկ անվտանգության սպառնալիքների մասին, ներկայացվում են տարաբնույթ նախագծեր, որոնք ուղղված են Եվրոպայի շուկաներում ռուսական էներգակիրների բաժնի նվազմանը: Կապրենք, կտեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք այդ գաղափարների հեղինակները, ինչպես ասվում է, «թվերով» ապացուցել մեր պրոդուկտների նկատմամբ իրենց այլընտրանքների առավելությունը»,-նշել է Ստերնիկը: