Մեկնաբանություն- Սիրիայի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան
Կիրակի երեկոյան Թեհրան ժամանած Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն այսօր կհանդիպի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այցն իրականացվում է տարածաշրջանային խորհրդակցությունների, երկկողմ քաղաքական-տնտեսական համաձայնագրերի իրագործման և ռազմավարական համագործակցության նպատակով:
Իրանն ու Սիրիան ահաբեկչության դեմ արդյունավետ համատեղ պայքար են մղել և ներկայումս մշակում են Սիրիայի վերակառուցման շրջանում հարաբերությունների զարգացման ծրագիր։ Ներկա համատեքստում ռազմավարական նշանակություն ունի արդյունաբերության, էներգետիկայի, նավահանգիստների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև առևտրային և բանկային համաձայնագրերի իրականացման արագացումը՝ երկու երկրների դեմ ճնշող պատժամիջոցներին դիմակայելու նպատակով։ Այս կապակցությամբ, անցած շաբաթ Դամասկոսում անցկացվել է իրանական ընկերությունների ցուցահանդեսը, որին մասնակցել են ընկերություններ՝ դեղագործության, ավոտեմեքենաշինության, նավագնացության, ջրային ծառայությունների, տեքստիլի, էլեկտրոնային ծառայությունների, տեխնիկական ճարտարագիտության և գիտելիքահենք ոլորտներից: Ցուցահանդեսին զուգահեռ, Սիրիա է մեկնել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամին։
Սիրիայի և Իրանի հարաբերությունները ներկայումս ընդլայնվել և դիվերսիֆիկացվել են, և բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների զարգացման հստակ հեռանկարներ կան: Սիրիան հաղթահարել է պատերազմը: Սակայն պատերազմը մեծ կորուստներ է պատճառել այս երկրին։ Եվ հիմա, հետպատերազմական շրջանում, սիրիական կառավարությունն ունի ունի բարեկամ և դաշնակից երկրների օգնության կարիքը՝ երկրի վերակառուցման համար:
Որպես Դիմադրության առանցքի ազդեցիկ երկրներից մեկը, 2011 թվականի հունվարի վերջից Սիրիան ներքաշված է Արևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից պարտադրված պատերազմի մեջ։ Պատերազմի նպատակը Սիրիան կազմաքանդելն էր, ինչը սակայն ձախողվեց, այդ երկրի ցուցաբերած դիմադրության շնորհիվ:
Ներկա իրավիճակում Թեհրանը և Դամասկոսը վճռական են՝ շարունակելու դիմադրությունը: Այս սկզբունքն Իրանի և Սիրիայի արտաքին քաղաքականության հիմնական առանցքներից մեկն է, որի վրա հիմնված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը:
Թեհրանն ու Դամասկոսն այս սկզբունքի հիմամբ զարգացնում են հարաբերությունները, իսկ դրանց հիմքում կայունությունն է և փոխադարձ վստահությունը, ինչն ամրապնդում է երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական, առևտրային ոլորտներում: Իսկ անվտանգության սպառնալիքների պայմաններում այդ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի: Իրանն ու Սիրիան միասին էին այն օրերին, երբ միմյանց աջակցության կարիքն ունեին, և այժմ, երբ սկսվել է վերակառուցման շրջանը, Իրանը նորից Սիրիայի կողքին է։
Քաղաքական հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն նշում է, որ Թեհրան-Դամասկոս հարաբերությունները ռազմավարական են, հավելելով, որ Սիրիան ներկայումս գտնվում է ութամյա պատերազմից հետո վերակառուցման փուլի անցնելու գործընթացում: Իսկ Իրանը կարող է պատերազմից ավերված քաղաքների վերականգման իր փորձը փոխանցել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Դա, իր հերթին, բազմաթիվ օգուտներ և հնարավորություններ կապահովի Իրանի տնտեսական և առևտրային ոլորտի ներկայացուցիչների համար:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Սիրիա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրան-Դամասկոս հարաբերությունները ռազմավարական են՝ հավելելով, որ Սիրիան դժվար օրեր է ունեցել, և Իրանը ակտիվ է լինելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։