Մամուլի տեսություն 06-12-2021
Իր 100 օրվա գործունեության վերաբերյալ զեկույցում, Իրանի նախագահն ասել է, որ շատ լավատես է ապագայի նկատմամբ, և որ մարդիկ պետք է սպասեն լավ նորությունների:
Քեյհան օրաթերթ
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմաբազաները ենթարկվում են անընդմեջ հարձակումների
*****
Թերևս մի քանի տարի առաջ ԱՄՆ-ը չէր պատկերացնում, որ արաբական երկրներում իր բազաները հեշտությամբ կենթարկվեն տարբեր խմբավորումների հարձակմանը։ Սակայն ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանին սպանելուց հետո, իրավիճակը փոխվեց: Իրանը դաժան հաշվեհարդար տեսավ ամերիկացիների հետ, հրթիռային հարձակման ենթարկելով Իրաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ բազան։ ԱՄՆ-ի ենթադրյալ հեգեմոնիան փլուզվեց՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում այդ երկրի ներկայության դեմ պայքարող խմբերի համար: Այդ ժամանակներից ի վեր ավելի շատ խմբավորումներ են համարձակվել հարձակում իրականացնել ամերիկյան ուժերի դեմ և գրեթե ամեն շաբաթ տարածաշրջանում ամերիկյան ահաբեկչական ուժերի վրա հարձակման մասին լուրեր են տարածվում։ Սիրիայում և Իրաքում իր հանցագործությունների հետևանքով, ԱՄՆ-ն հայտնվել է Դիմադրության խմբերի թիրախում:
Ջավան օրաթերթ
Ռաիսի. Ես լավ ապագայի հույս ունեմ
*****
Իրանի նախագահի պաշտոնավարման առաջին 100 օրըմ, նախորդ նախագահների համեմատ, անցավ բարդ և շատ ծանր պայմաններում: Այս ընթացքում Ռայիսին չուներ ոչ մի առավելություն, որից օգտվում էին նախորդ կառավարությունները։ Սակայն ծանր վիճակը մեղմացավ, և ընդհանուր առմամբ ապա պետք է խոստովանել, որ իրավիճակը ողջամտորեն և լավ կառավարվեց։
Վաթանե էմրուզ օրաթերթ
Իրանի ներկայացրած 2 տեքստերի առանցքները
*****
Իրանի առաջարկած նախագծերի բովանդակությունը ներառում է չեղարկվող պատժամիջոցների ցանկը և այն գործընթացի սահմանումը, որով Թեհրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին։ Վիեննայի բանակցությունների առաջին փուլն ավարտվեց և հիմա շարունակվում են քննարկումները «4 + 1»-ին ներկայացված իրանական երկու փաստաթղթերի նախագծերի շուրջ: Այս կապակցությամբ պետք է նշել, որ եվրոպական և ամերիկյան կողմեր պատժամիջոցներն արդյունավետ և ամբողջությամբ վերացնելու կամք չեն դրսևորում։
Էթելաաթ օրաթերթ
Իրանից գազի և էլեկտրաէներգիայի ներկրման համար Իրաքի արտոնության երկարաձգում
*****
Վիեննայում ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցություններին զուգահեռ, ԱՄՆ կառավարությունը ևս մեկ անգամ երկարաձգեց Իրաքին տրամադրվող արտոնության ժամկետը՝ Իրանից գազի և էլեկտրաէներգիայի ներկրման համար: Դա վկայում է, որ ԱՄՆ-ն նահանջել է իր դիրքերից:
Ջավան օրաթերթ
Ամերիկացի սահմանապահների անմարդկային վերաբերմունքը էմիգրանտների հետ
ԱՄՆ սահմանապահների կողմից Հայիթիի էմիգրանտների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքը արժանացել է իրավապաշտպան կազմակերպությունների լայնածավալ քննադատությանը:
Իրան օրաթերթ
Գերմանիան՝ քաղաքական վերափոխման ճանապարհին
*****
16 տարի պաշտոնավարությունից հետո Անգելա Մերկելը թողեց Գերմանիայի կանցլերի պաշտոնը: ԵվՍոցիալ-դեմոկրատներից, կանաչներից և Ազատ դեմոկրատներից կազմված նոր կոալիցիոն կառավարության հայտարարությամբ, կարելի է կռահել, թե ուր կգնա այս երկրի արտաքին քաղաքականությունը Անգելա Մերկելից հետո։
armenpress.am
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի
*****
Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւնքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել Է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել Է:
Նշվում Է, որ Արեւելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում Է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի Է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել Էին 14 զոհվածների եւ 56 տուժած տեղացի բնակիչների մասին: Ներկայումս տուժածներին ցույց Է տրվում բժշկական օգնություն: Սեմերուն ամենաբարձր գագաթն Է Ճավա կղզում եւ 130 ակիվ հրաբուխներից մեկն՝ Ինդոնեզիայի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
araratnews.am
Պուտինը և Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի հետագա համակարգմանը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը։
«Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որը համընկնում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրման տարեդարձի հետ։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվեց Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսևորվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շեշտելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները՝ վերահսկելու հրադադարը և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունները։
armenpress.am
ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող Է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին
*****
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում Է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող Է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:
Այդ որոշումը կարող Է թույլ տալ Չինաստանին հղել հստակ նախազգուշացում եւ ըստ որում ամերիկացի մարզիկներին չզրկել մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես սպասվում Է, բոյկոտի մասին հայտարարումը տեղի կունենա այս շաբաթ: Ավելի վաղ այս թեմայի շուրջը լրագրողների բազմաթիվ հարցերին Բայդենը խուսափել Է պատասխանից: Սպիտակ տանը եւ Պետդեպարտամենտում այս տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին առայժմ չեն պատասխանել: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրակցությանը կոչ Է արել դիվանագիտական բոյկոտ հայտարարելու Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերին:
yerevanlur.am
*****
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը:
«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս»,- ասվում է գրառման մեջ։
Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները