Մեկնաբանություն - Վիեննայի բանակցությունները՝ Մոսկվայում Իրանի փոխարտգործնախարարի խորհրդակցությունների առանցքում
Երեքշաբթի օրը, Իրանի փոխարտգործնախարար տեղակալ և Վիեննայի բանակցություններում ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, ՌԴ ԱԳՆ-ում այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։
Իրանը, տարբեր հարցերի, այդ թվում՝ Վիեննայի բանակլցությունների նոր փուլի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների նոր փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին և ավարտվել դեպքեմբերի 3-ին:
Իրանը բանակցությունների յոթերորդ փուլին մասնակցել է բարի կամքի դրսևորմամբ և միակողմանի պատժամիջոցները չեղարկելու նպատակով և իր կամքն ու պատրաստակամությունն է ցույց տվել՝ լավ համաձայնության հասնելու համար: Բանակցությունների այս փուլում, Իրանը մյուս կողմերին ներկայացրել է երկու փաստաթուղթ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցերի վերաբերյալ:
ԱՄՆ-ն, որ 2018թ դուրս եկավ ՀԳՀԾ-ից, և փորձեց ամեն ինչ անել՝ Վիեննայի բանակցություններին խոչընդոտելու ուղղությամբ, ինչպես նաև համաձայնության եվրոպացի անդամները, անտեսելով Իրանի իրավունքները և փորձելով ՀԳՀԾ-ն կապել այլ հարցերի հետ, բարդացրել են բանակցությունների ընթացքը: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի պատճառն այն է, որ «ԱՄՆ-ը չի հրաժարվել ՀԳՀԾ-ն ոչնչացնելու ոչ մի փորձից»։
Իրանը ձգտում է լավ համաձայնության գալ ՀԳՀԾ-ի վերաբերյալ և ընդգծում է, որ բոլոր ոկղմերը պետք է հավատարիմ մնան համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորություններին: Այս հիմամբ, Իրանը բանակցությունների յոթերորդ փուլում նոր հարցեր չի շոշափել և կենտրոնացել է բանակցությունների վեցերորդ փուլի շարունակության վրա։ Իրանը, հարգելով նախորդ բանակցությունները, իր նոր նախագծի տեքստը մշակել է հիմնվելով բանակցությունների 6-րդ փուլի վրա։
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանն անդրադառնալով Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլին և Իրանի պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դիրքորոշումներին, նշել է. «Բանակցությունների նախորդ վեց փուլերի արդյունքում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները, որպես Իրանի միջուկային հարցի շուրջ ճգնաժամ ստեղծած երկիր, պետք է չեղարկի բոլոր անօրինական և միակողմանի պատժամիջոցները Իրանի, Չինաստանի և այլ երրորդ կողմերի դեմ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնականում ցույց է տվել իր հավատարմությունը ստանձնած պարտավորություններին, և այժմ ցանկանում է համաձայնագրի ճշգրիտ և ամբողջական իրականացում։
Իրանից ԱՄՆ-ի և Եվրոպայի անհիմն պահանջների պահանջների կրկնությունը հաստատում է այն համոզմունքը, որ իրականացվում է համակարգված քաղաքականություն՝ ազդելու Վիեննայի բանակցությունների մթնոլորտի վրա։ Սակայն այդ քաղաքականությունը ոչ միայն չի ազդի իր օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի կամքի վրա, այլ ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը: Իրանցի բանակցողները ՀԳՀԾ-ով նախատեսվածից ավելի կամ դրանից պակաս բան չեն պահանջում: Իսկ արևմտյան կողմերը փորձում են Իրանին մեղադրել բանակցությունների ձգձգման և դրանց հնարավոր ձախողման մեջ։
Մյուս կողմից, եթե բանակցող կողմերը կառուցողական դիրքորոշմամբ շարունակեն բանակցությունները՝ հեռու մարգինալացումից և կողմնակալ ու անպտուղ հայտարարություններից, բանակցությունները կընթանան ճիշտ ուղով:
Ինչպես հայտարարել է ԻԻՀ արտգործնախարարը. «Առանց Իրանի նկատմամբ ճնշող պատժամիջոցները չեղարկելու, ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադարձի ճանապարհ չկա»: