Մեկնաբանություն - Վիեննայի բանակցությունները՝ Մոսկվայում Իրանի փոխարտգործնախարարի խորհրդակցությունների առանցքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158062-Մեկնաբանություն_Վիեննայի_բանակցությունները_Մոսկվայում_Իրանի_փոխարտգործնախարարի_խորհրդակցությունների_առանցքում
Երեքշաբթի օրը, Իրանի փոխարտգործնախարար տեղակալ և Վիեննայի բանակցություններում ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, ՌԴ ԱԳՆ-ում այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 07:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Վիեննայի բանակցությունները՝ Մոսկվայում Իրանի փոխարտգործնախարարի խորհրդակցությունների առանցքում

Երեքշաբթի օրը, Իրանի փոխարտգործնախարար տեղակալ և Վիեննայի բանակցություններում ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, ՌԴ ԱԳՆ-ում այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։

Իրանը, տարբեր հարցերի, այդ թվում՝ Վիեննայի բանակլցությունների նոր փուլի շուրջ  խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների նոր փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին և ավարտվել դեպքեմբերի 3-ին:

Իրանը բանակցությունների յոթերորդ փուլին մասնակցել է բարի կամքի դրսևորմամբ  և միակողմանի պատժամիջոցները չեղարկելու նպատակով  և իր կամքն ու պատրաստակամությունն է ցույց տվել՝ լավ համաձայնության հասնելու համար: Բանակցությունների այս փուլում, Իրանը մյուս կողմերին ներկայացրել է երկու փաստաթուղթ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցերի վերաբերյալ:

ԱՄՆ-ն, որ 2018թ դուրս եկավ ՀԳՀԾ-ից, և փորձեց ամեն ինչ անել՝ Վիեննայի բանակցություններին խոչընդոտելու ուղղությամբ, ինչպես նաև համաձայնության եվրոպացի անդամները, անտեսելով Իրանի իրավունքները և փորձելով ՀԳՀԾ-ն կապել այլ հարցերի հետ, բարդացրել են բանակցությունների ընթացքը: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի պատճառն այն է, որ «ԱՄՆ-ը չի հրաժարվել ՀԳՀԾ-ն  ոչնչացնելու ոչ մի փորձից»։

Իրանը ձգտում է լավ համաձայնության գալ ՀԳՀԾ-ի վերաբերյալ և ընդգծում է, որ բոլոր ոկղմերը պետք է հավատարիմ մնան համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորություններին: Այս հիմամբ,  Իրանը բանակցությունների յոթերորդ փուլում նոր հարցեր չի շոշափել և կենտրոնացել է  բանակցությունների վեցերորդ փուլի շարունակության վրա։ Իրանը, հարգելով նախորդ բանակցությունները, իր նոր նախագծի տեքստը մշակել է հիմնվելով բանակցությունների 6-րդ փուլի վրա։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանն անդրադառնալով  Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլին և Իրանի պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դիրքորոշումներին, նշել է. «Բանակցությունների նախորդ վեց փուլերի արդյունքում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները, որպես Իրանի միջուկային հարցի շուրջ ճգնաժամ ստեղծած երկիր, պետք է չեղարկի բոլոր անօրինական և միակողմանի պատժամիջոցները Իրանի, Չինաստանի և այլ երրորդ կողմերի դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնականում ցույց է տվել իր հավատարմությունը ստանձնած պարտավորություններին, և այժմ  ցանկանում է  համաձայնագրի ճշգրիտ և ամբողջական իրականացում։

Իրանից ԱՄՆ-ի և Եվրոպայի անհիմն պահանջների պահանջների կրկնությունը հաստատում է այն համոզմունքը, որ իրականացվում է համակարգված քաղաքականություն՝ ազդելու Վիեննայի բանակցությունների մթնոլորտի վրա։ Սակայն այդ քաղաքականությունը   ոչ միայն չի ազդի իր օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի կամքի վրա, այլ ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը: Իրանցի բանակցողները ՀԳՀԾ-ով նախատեսվածից ավելի կամ դրանից պակաս բան չեն պահանջում: Իսկ արևմտյան կողմերը փորձում են Իրանին մեղադրել բանակցությունների ձգձգման և դրանց  հնարավոր ձախողման մեջ։

Մյուս կողմից, եթե  բանակցող  կողմերը կառուցողական դիրքորոշմամբ շարունակեն  բանակցությունները՝ հեռու մարգինալացումից և  կողմնակալ ու անպտուղ հայտարարություններից, բանակցությունները կընթանան  ճիշտ ուղով:

Ինչպես հայտարարել է ԻԻՀ արտգործնախարարը. «Առանց Իրանի նկատմամբ  ճնշող պատժամիջոցները չեղարկելու, ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադարձի ճանապարհ չկա»: