Մեկնաբանություն - Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ ուղղված սպառնալիքների պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158110-Մեկնաբանություն_Սիոնիստական_ռեժիմի_կողմից_Իրանի_դեմ_ուղղված_սպառնալիքների_պատճառները
Ամեն անգամ, երբ Իրանը բանակցություններ է վարում Արևմուտքի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, Իսրայելը սարսափում և սպառնում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 13:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ ուղղված սպառնալիքների պատճառները

Ամեն անգամ, երբ Իրանը բանակցություններ է վարում Արևմուտքի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, Իսրայելը սարսափում և սպառնում է:

Վերջին բանակցություններին զգուահեռ,  Իսրայելի հակաիրանական սպառնալիքներն ակտիվացել են։  Իրանին մեղադրելով միջուկային զենք ձեռք բերելու փորձի մեջ՝ եթե Արևմուտքն ու ԱՄՆ-ն չդադարեցնեն այդ գործընթացը, Իսրայելը սպառնում է անկախ գործել Իրանի դեմ։

Սիոնիստական ​​ռեժիմը հետևում է Արևմուտքին Իրանի հետ բանակցելու համար, բայց բանակցություն, որտեղ Իրանին դրվում են կոշտ պայմաններ և Իրանից խստագույն երաշխիքներ են պահանջվում, այնպես, որ Իրանի միջուկային գործունեությունը լրջորեն սահմանափակվում է, և Իրանը այս հարցում առաջընթաց չարձանագրի։

Բանակցություններում պետք է ներառվի նաև հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության և Իրանի տարածաշրջանային ազդեցության հարցը։ Իսրայելի մտահոգությունն այն է, որ Բայդենի կառավարությունը չի կարողանում կոշտ պայմաններ պարտադրել Իրանին, իսկ Եվրոպան պասիվ մոտեցում է որդեգրել։ Այդ իսկ պատճառով, խախտելով միջազգային իրավունքը, Թել Ավիվը սարսափած սպառնում է ՄԱԿ-ի անդամ Իրանին։

Իսլամական Հանրապետությունը, ձեռնարկելով ամբողջական պաշտպանական միջոցներ, լրջորեն է վերաբերվում թշնամիների, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած սպառնալիքի նկատմամբ, և   միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու իր զգայուն օբյեկտները: իրանը  կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ցանկացած հարձակումն ու ագրեսիան։ Իսրայելի գլխավոր մտահոգությունը ոչ թե այն է, թե  Իրանը միջուկային զենք ստեղծելու ճանապարհին է, այլ  երկրի գիտական ​​ներուժը  և առաջընթացն է: Իրանը հասել է զարգացման անշրջելի փուլի և դարձել համաշխարհային տերություն: Եվ եթե ​​այս միտումը շարունակվի, ապա տարածաշրջանի ու աշխարհի հավասարումները կփոխվեն։

Իսրայելի սպառնալիքի երկրորդ պատճառն  այն է,  որ Իրանի միջուկային ծրագրի պատրվակով, ռեժիմը զենք և ֆինանսական օգնություն է ստանում արևմտյան կառավարություններից, հատկապես՝ Միացյալ Նահանգներից: Դրա պատրվակով Իսրայելը ձգտում է ԱՄՆ-ից ստանալ առաջադեմ զենք, իսկ արևմտյան կառավարություններից քաղաքական զիջումներ՝ կապված Պաղեստինի խնդրի և Սիոնիստական ​​ռեժիմի միջազգային կառույցներին անդամակցության հետ:

Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի սպառնալիքների երրորդ պատճառն այն է, որ իրանաֆոբիայի միջոցով ռեժիմն  արդարացում է գտնում տարածաշրջանում  Դիմադրության առանցքի դեմ իր ագրեսիան շարունակելու համար: Ռեժիմը ոչ  միայն այլ երկրների համար քննադատության տեղ չի թողնում այլև  ձեռք բերել սպառազինության աջակցություն կամ գոնե կանաչ լույս՝ տարածաշրջանում Իրանի դաշնակիցների թիրախների վրա հարձակվելու համար:

Իսրայելի սպառնալիքների չորրորդ պատճառը կապված է տարածաշրջանի հետ: Իսրայելը փորձում է Իրանը ներկայացնել որպես տարածաշրջանի համար վտանգի գլխավոր աղբյուր, իսկ իրեն՝ որպես   այդ վտանգին դիմակայող: բացի այդ, Ռեժիմը փորձում է ձևացնել, թե պաշտպանում է տարածաշրջանի երկրներին և  պահպանում տարածաշրջանի կայունությունը: Այդպիսով, ռեժիմը փորձում է դեպի իր կողմը գրավել տարածաշրջանի երկրներին և իրացնել այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորման ծրագիրը, որի նպատակն է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանի երկրներում:

Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքների հինգերորդ պատճառը ներքին և կապված է օկուպացված Պաղեստինում  կառավարությունների ձևավորման հետ, որոնք փորձում են սիոնիստական շրջանակներին ու լոբբիին փաստել, որ անզջիում են Իրանի նկատմամբ և այդպիսով պահպանել իրենց գոյությունը: