Մեկնաբանություն - Հարևանների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը Վիեննայում Իրանի ակտիվ դիվանագիտությանը զուգահեռ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158568-Մեկնաբանություն_Հարևանների_հետ_Իրանի_հարաբերությունների_զարգացումը_Վիեննայում_Իրանի_ակտիվ_դիվանագիտությանը_զուգահեռ
Վիեննայում ակտիվ կերպով շարունակվում են Իրանի դեմ ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով բանակցությունները, և չնայած ընդդիմադիր լրատվամիջոցների կործանարար քայլերին և Սիոնիստական ​​ռեժիմի խափանարարություններին, բանակցությունները շոշափելի առաջընթաց են գրանցել։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 08:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հարևանների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը Վիեննայում Իրանի ակտիվ դիվանագիտությանը զուգահեռ

Վիեննայում ակտիվ կերպով շարունակվում են Իրանի դեմ ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով բանակցությունները, և չնայած ընդդիմադիր լրատվամիջոցների կործանարար քայլերին և Սիոնիստական ​​ռեժիմի խափանարարություններին, բանակցությունները շոշափելի առաջընթաց են գրանցել։

Ի դեպ, արտաքին հարաբերությունների ոլորտում նույնպես ակտիվ բանակցություններ են ընթանում՝ հարևանների հետ  Իրանի հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ընդգծել են համատեղ համագործակցության ամրապնդումը հատկապես բեռնափոխադրումների և տարանցման ոլորտում: Թուրքմենստանի նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև  Իրանի տարածքով գազի փոխանակման համաձայնագրին,  կոչ է արել երեք երկրների միջև այս ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողով ստեղծել։ 

Մեկ այլ միջոցառման շրջանակում,  Օմանի թագավորության զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլլահ Ալ-Մանզարին, երկուշաբթի օրը գլխավորելով մի պատվիրակություն, ժամանել է Թեհրան։

Իրանի հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ բազմակողմանի նշանակություն ունեն, ինչը, բացի անվտանգության հարցերի ոլորտում տնտեսական ասպեկտներից և հավաքական անվտանգության պահպանման ընդհանուր ռազմավարություններից, ունի ռազմավարական նշանակություն։

Այս մասին էր նաև ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդի հայտարարությունը՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ։ գոհունակություն հայտնելով Իրան այցելության կապակցությամբ, նա նշել է, որ որպես տարածաշրջանի մեծ և հզոր երկիր՝ Իրանն ունի ուրույն աշխարհաքաղաքական դիրք և հանդիսանում է աշխարհի արևելքն ու արևմուտքը կապող մայրուղի։

Կասկածից վեր է, որ հարևանների հետ ջերմ ու բարեկամական հարաբերությունները, տնտեսական, առևտրային և ներդրումային կարողությունների փոխանակումը, բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, այդ իսկ պատճառով տարածաշրջանի արտաքին ուժերը դեմ են Իրանի և հարևան երկրների միջև անկեղծ հարաբերություններին։ Իրանաֆոբիայի խթանումը և տարածաշրջանի արաբական երկրների՝ որպես զենքի վաճառքի եկամտաբեր շուկա դիտելու քաղաքականության առաջմղումն ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր ռազմավարությունն է՝ տարաձայնություններ ստեղծելու ուղղությամբ:

«Ռայ-Ալ-Յոմ» թերթի գլխավոր խմբագիր Աբդուլ Բարի Աթվանը, վերլուծելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Արաբական ծոցի երկրների մոտեցումը Իրանի հետ հարաբերությունների բարելավման հարցում, գրել է.«Մինչև մի քանի ամիս առաջ մենք տեսնում էինք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, բայց այժմ իրավիճակը փոխվել է, և ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա: Սաուդյան Արաբիան ներգրավված է եղել Իրանի հետ բանակցությունների չորս փուլերում, իսկ ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Շեյխ Թահնուն բին Զայեդը մեկնել է Թեհրան»։

Տարածաշրջանում տեղի ունեցող դառը իրադարձությունները և ռազմական ու անվտանգության ճգնաժամերի պարտադրումը կենցաղային ծանր պայմաններ են առաջացրել տարածաշրջանում, հետևաբար վեճերի լուծման համար երկխոսությունը պետք է փոխարինի ռազմական լարվածությանը: Վերջին շաբաթներին Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ հայտարարել են լարվածությունը թուլացնելու, կապերն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու և նույնիսկ Իրանում ուղղակի ներդրումներ անելու պատրաստակամության մասին՝ անկախ Վիեննայի բանակցությունների արդյունքից։