Մեկնաբանություն-Վիեննայի բանակցություններին խոչընդոտելու Իսրայելի ջանքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158948-Մեկնաբանություն_Վիեննայի_բանակցություններին_խոչընդոտելու_Իսրայելի_ջանքերը
Վերջին օրերին շատ է խոսվում վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցություններին խոչընդոտելու Իսրայելի ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2021 07:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Վիեննայի բանակցություններին խոչընդոտելու Իսրայելի ջանքերը

Վերջին օրերին շատ է խոսվում վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցություններին խոչընդոտելու Իսրայելի ջանքերի մասին:

Իրանի ավագ բանակցող և փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, այս կապակցությամբ, հայտարարել է. «Սիոնիստները փորձում են փչացնել բանակցային սենյակից դուրս տիրող մթնոլորտը և ազդել բանակցությունների  սենյակի մթնոլորտի վրա»։

Հարց է ծագում, թե ի՞նչ նպատակով են սիոնիստները դիմում նման քայլի:

Առաջին պատճառը վերջին տարիներին ՀԳՀԾ-ն տապալելուն ուղղված Իսրայելի ջանքերն են: Այս ռեժիմն առանցքային դեր է խաղացել միջուկային գործարքից ՄԱՆ-ի դուրս գալու հարցում: Ուստի համաձայնագրի վերածնունդը կլինի ռեժիմի արտաքին քաղաքականության ձախողումը:

Մյուս պատճառն Իրան-Իսրայել հարաբերություններն են: Իրանը երբեք չի ճանաչել Իսրայելի ռեժիմը և նրան համարում է անօրինական ու կեղծ ռեժիմ: Վիեննայի բանակցություններին Իսրայելի միջամտության մասին խոսելիս,  Բաղերի Քանին օգտագործել է   «ապօրինի ինքնություն» եզրույթը: Նա նշել է. «Ապօրինի ինքնությունը փորձում է  թունավորել  բանակցային սենյակից դուրս տիրող  մթնոլորտը»:

Հետևաբար Իսրայելն Իրանին   համարում է իր ամենակարևոր թշնամին և միևնույն ժամանակ ռեժիմն ի վիճակի չէ դիմակայել Իսլամական Հանրապետությանը: Եվ որքան Իրանի նկատմամբ  համաշխարհային ճնշումը մեծանա, այնքան կապահովվեն այս ռեժիմի շահերը։

Մյուս պատճառն Իսրայելի այն մտահոգությունն է, որ Իրանը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի այլ ժողովուրդների համար: Սիոնիստ պաշտոնյաները, որոնք օկուպացված տարածքներում առերեսվում են բազմաթիվ ճգնաժամերի հետ, համոզված են, որ Իրանի նկատմամբ արտաքին ճնշման թուլացումը և նավթի վաճառքի ու արժույթի փոխանցման հնարավորությունը, կնպաստեն ԻԻՀ տնտեսական զարգացմանը:

Վերջին 43 տարիների ընթացքում, Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես ընդգծել է իր անակախությունը, մերժել է տարածաշրջանի ներքին գործերին արտաքին միջամտությունը և կարևորել Դիմադրության խմբերի ուժեղացումը: Իսկ եթե Իրանին հաջողվի նաև հասնել տնետսական զարգացման, այս երկիրն օրինակ կդառնա տարածաշրջանի այլ ժողովուրդների համար, որպեսզի վերջիններս հասկանան, որ զարգացումն ու առաջընթացը հնարավոր է ապահովել առանց որևէ երկրից կախվածության:

Մյուս կարևոր կետն այն է, որ Իսրայելը նաև համոզված է՝ Իրանի նկատմամբ արտաքին ճնշման նվազեցումը կազդի այս երկրի տարածաշրջանային դիրքի վրա: Այլ կերպ ասած, Իսրայելի կարծիքով, թեև արտաքին ճնշման պայմաններում Իրանին հաջողվել է բարելավել իր և իր դաշնակիցների տարածաշրջանային դիրքը,  ճնշման նվազեցումը  կամրապնդի Թեհրանի դիրքերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, քանի որ երկրում առկա ներքին մտահոգությունները նույնպես կնվազեն:

Jerusalem Post-ը գրել է. «ՀԳՀԾ-ից Իսրայելի վախը կայանում է նրանում, որ դրա վերականգնումը կարող է հանգեցնել Արևմտյան Ասիայից ԱՄՆ-ի դուրս գալուն և Իրանի տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը»:

Ի մի բերելով վերոնշյալը, պետք է ասել, որ թեև Իսրայելը որևէ դերակատարություն չունի Վիեննայի բանակցություններում, սակայն դրանց խոչընդոտելուն ուղղված գաղտնի ջանքերի հեղինակն է և բանակցությունների ձախողման ջատագովը: