Մեկնաբանություն - Իրանի առաջարկած երկու փաստաթղթերն ընդունվել են որպես Վիենայի բանակցությունների հիմք
Ուրբաթ օրը Քոբուրգ հյուրանոցում, Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի շրջանակում, կայացել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի չորրորդ հանդիպումը։
Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձյան, յն բանակցող կողմերը մոտ են համաձայնության կայացմանը:
Ուրբաթ օրը, Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերին, Վիեննայի բանակցությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:
Իրանի ավագ բանակցողը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցի վերաբերյալ երկու փաստաթղթերում ներկայացված Իրանի տեսակետերն ընդունվել են որպես Վիեննայի ապագա բանակցությունների հիմք:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ բանակցությունները դադարեցնելն Իրանի կամքը չէ հավելելով, որ համաձայնության հասնելու արագությունը կախված է մյուս կողմից։ «Եթե բանակցող կողմն ընդունի Իրանի ռացիոնալ տեսակետներն ու դիրքորոշումները, այս բանակցությունները կարող են լինել վերջին փուլը, և մենք կարող ենք հնարավորինս շուտ հասնել համաձայնության»,- ասել է նա։
Անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը նշել է, որ բանակցություններում առաջընթացի ձգձգման պատճառը Արևմուտքի նախաձեռնության բացակայությունն է։
Չպետք է մոռանալ, որ բանակցությունների վեցերորդ և յոթերորդ փուլերում եվրոպական կողմերը բազմիցս հայտարարել էին, որ բանակցություններն առաջ տանելու և տարաձայնությունները նվազեցնելու նոր գաղափարներ ունեն, սակայն բանակցությունները սկսվելուց հետ ՀԳՀԾ-ից դուրս դիրքորոշումները ցույց տվեցին, որ եվրոպական կողմերը, փոխարեն ԱՄՆ-ին հորդորեն վերջ տալ առավելագույն ճնշման և անօրինական պատժամիջոցների քաղաքականությանը, և անցյալը ուղելու համար դրական քայլ ձեռնարել, փորձում են իրավիճակը փոխել Իրանի դեմ։ Այս բոլոր տարիներին ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ՀԳՀԾ-ն տնտեսական տեսանկյունից ապարդյուն էր Իրանի համար, մինչդեռ եվրոպական կողմերը ոչ գործնական խոստումներով Իրանին խորհուրդ էին տալիս «զսպվածություն» դրսևորել և «համբերել»։
Եվրոեռյակը, որ ԱՄՆ-ին համահունչ ներգրավված է բանակցությունների մթնոլորտը պղտորելու գործին, այժմ կիրառում է ժամանակի սահմանափակման մարտավարությունը և փորձում ճնշում գործադրելով Իրանի վրա, Թեհրանին պարտադրել ընդունել առավելագույն պահանջները։ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը ցույց տվեց, որ մի հոսանք փորձում է ամեն կերպ խանգարել բանակցությունների մթնոլորտը։
Քաղաքական դիտորդների տեսանկյունից տեխնիկական գործողությունները, լուրջ բանակցությունների կողքին, և առաջարկներն ու նախաձեռնությունները կարևոր քայլեր են, որ Իրանի կողմից արվել են Վիեննայի բանակցությունների սկզբից։ Մինչդեռ ԻԻՀ համաձայնությունը Քարաջի օբյեկտում տեսախցիկների տեղադրման համար ցույց է տալիս, որ Թեհրանը լավ է համագործակցում գործակալության հետ՝ բանակցությունների ընթացքում փոխվստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Այնուամենայնիվ, նկատի առնելով եվրոպական կողմերի տեսակետների և դիրքորոշումների անսպասելի փոփոխությունները, դեռևս չենք կարող վստահորեն կանխատեսել բանակցությունների արդյունքները։ Սակայն պետք է ասել, որ բանակցությունների առաջընթացը կախված է մյուս կողմի կամքից: