Մեկնաբանություն - Երևանի բացասական պատասխանը Բաքվին՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Չնայած Հայաստանի իշխանությունը բացացասաբար է արձագանքել Բաքվի պահանջներին, Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանի տարածքով Նախիջևան մուտք գործելու համար «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման վերաբերյալ իր պահանջները։
Բաքվի որոշ ընդդիմադիր քաղաքական փորձագետներ, ինչպես նաև տարածաշրջանի բազմաթիվ փորձագետներ և անկախ քաղաքական շրջանակներ, Ադրբեջանի նախագահ Հայաստանի տարածքում հաղորդակցության միջանցք ձեռք բերելու Իլհամ Ալիևի վերջին ջանքերը համարում են Թուրքիային լավ ծառայելու փորձ։ Մասնավորապես, այդ ջանքերն արվում են մի իրավիճակում, երբ Ադրբեջանը մուտք ունի դեպի Իրան և Թուրքիա և կարող է տարբեր ձևերով կապվել երկու երկրների հետ։
Ամեն դեպքում պետք է ասել, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նախագահի պահանջները կրկնվում են մի իրավիճակում, երբ բացի Երևանի իշխանությունից, Հայաստանի ժողովուրդն էլ է դեմ արտահայտվել «Զանգեզուրի միջանցք» նախագծին։ Շաբաթ օրը (դեկտեմբերի 18-ին) հայ ժողովուրդը Երևանում ցույց անցկացնելով՝ Ադրբեջանին միջանցքի տրամադրումը դավաճանություն են համարել Հայաստանի ժողովրդի և ապագա սերունդների նկատմամբ և դեմ են արտահայտվել այդ նախագծին:
Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականության վերանայումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահը որդեգրելով արկածախնդիր քաղաքականություն, փորձում է մեծ ներկայացնել իր անհատականությունը։ Այդ իսկ պատճառով, ընդունելով սխալ և Ադրբեջանի ազգային շահերին հակասող դիրքորոշումներ, փորձում է հասնել այդ նպատակին:
Իլհամ Ալիևը վերջերս իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր.«Ադրբեջանը 21-րդ դարի պատերազմը մղեց՝ օգտագործելով իսրայելական և թուրքական զինատեսակներ և հաղթեց Հայաստանին»:
Ադրբեջանի նախագահը, փաստորեն, հաղթանակած երկրի նախագահ լինելով, անտեսում է իր երկրի բանակի և մահմեդական ժողովրդի հնարավորությունները և գործնականում խամաճիկի ու քարոզչի դեր է խաղում՝ իսրայելական և թուրքական անօդաչու սարքերը տարածաշրջանային և աշխարհի լրատվամիջոցներում ներկայացնելու համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իլհամ Ալիևը քարոզչություն է ծավալում իսրայելական և թուրքական անօդաչու սարքերի համար։ Նմանատիպ բացասական մեկնաբանություններ նա արդեն արել է, որտեղ մշտապես անտեսում է Ադրբեջանի ազգային շահերը, և ներկայացնում է օտարների կողմից արտադրված ապրանքները։
Իհարկե, չի կարելի անտեսել այն փաստը, որ հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահին ստիպել են գովազդել արտասահմանյան ապրանքները։ Այս առումով, Զանգեզուրի միջանցքը ունենալու մասին Իլհամ Ալիևի բազմիցս կրկնվող պահանջը նույնպես պետք է վերագրել օտար պետությունների ճնշմանը:
Փաստորեն, Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի պնդումը ոչ միայն չի բխում Ադրբեջանի շահերից, այլև Իլհամ Ալիևի օրակարգում է միայն «տարածաշրջանից դուրս գտնվող որոշ պետություններին ծառայելու համար»:
Այդուհանդերձ, ի պատասխան Ադրբեջանի նախագահի բազմիցս կրկնվող պահանջներից և Բաքվի ու Անկարայի լրատվամիջոցներում տարածված լուրերին, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Մեհր Գրիգորյանը հայտարարեց. «Հայաստանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է Ադրբեջանին միջանցք տրամադրելու շուրջ բանակցություններից, և միայն համաձայնել է վերացնել տարածաշրջանում կապի և տրանսպորտի շրջափակումը»։
Ընդհանուր եզրակացության մեջ, հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի Հանրապետությանը և Թուրքիային հանձնելուն Հայաստանի դեմ լինելը, պետք է ասել, որ Հայաստանի տարածքում միջանցքը ունենալու Ադրբեջանի նախագահի ջանքերը դարձել են անհնար. Հատկապես, որ բացի Երևանի կառավարությունից, Հայաստանի ժողովուրդը նույնպես հայտարարել է, որ դեմ է Ադրբեջանի Հանրապետությանն ու Թուրքիային միջանցքներ տալուն։