Մեկնաբանություն- Ռուսաստանը հայտարարել է, որ Ղազախստանի բողոքի ակցիաները կազմակերպղել են դրսից
Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել, որւմ նշել է, որ Ղազախստանի վերջին բողոքի ակցիաները և իրադարձությունները արտաքին միջամտության հետևանք են՝ այդ երկիրն ապակայունացնելու նպատակով:
Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կգործուղի Ղազախստան:
«Մենք բարեկամ երկրում (Ղազախստան) տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում ենք կազմակերպված և զինված խմբերի և ուժի կիրառմամբ այդ երկրի կայունության, անվտանգության և ինքնիշխանության դեմ ուղղված արտաքին սադրանքի փորձ»- ասել է նա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է, որ ըստ Ղազախստանից ստացված տեղեկատվություների, ապստամբությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր հրաման են ընդունում արտասահմանից և վերապատրաստվել են օտարերկրացիների կողմից:
Հունվարի 6-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի համաձայն, ՀԱՊԿ-ը որոշում է ընդունել կարգ ու կանոն հաստատելու նպատակով, կարճ ժամանակահատվածում խաղաղապահ ուժեր գործուղել Ղազախստան:
Զախարովն ասել է, որ որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, որը կոչ է անում պաշտպանել անդամ երկրներին, ներառյալ՝ ռազմական օգնություն ցուցաբերել այն երկրին որի դեմ հարձակում է իրականացվել կամ խաթարվել է դրա կայունությունն ու ինքնիշխանությունը։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ԱՊՀ երկրներում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխությունների իրականացման վտանգի մասին: Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաները կարծում են, որ ժողովրդավարության և գունավոր հեղափոխությունների տարածման ջանքերը անկայունության ամենակարևոր պատճառներից են աշխարհի տարբեր երկրներում:
Մոսկվան մտահոգված է ԱՊՀ երկրներում հասարակական և քաղաքական բողոքի ակցիաների միջոցով իշխանությունների տապալման վտանգի կապակցությամբ: Նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրներում Արևմուտքի, գունավոր հեղափոխություններ անցկացնելու Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի ջանքերը մշտապես քննադատության են արժանացել Ռուսաստանի կողմից: Ղազախստանի դեպքում բողոքի ակցիաները վերածվել են բռնի և ըստ էության, լայնածավալ զինված ապստամբության։ Այս հարցը իմաստավորվում է երբ հաշվի ենք առնում ԱՄՆ-ի միջամտողական դիրքորոշումը Ղազախստանի զարգացումների վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բելնքենն իր ղազախ գործընկերոջ՝ Մոխթար Թիլո Բերդի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել երկրում տիրող իրավիճակը կարգավորել խաղաղ միջոցներով։ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտների պահպանման և լրատվամիջոցների ազատության նկատմամբ։ Նա կոչ է արել ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով և հարգել մարդու իրավունքները։ Սա նշանակում է որ ԱՄՆ-ը աջակցում է ցուցարարներին և Ղազախստանի կառավարությանը կոչ է անում ցուցարարների պահանջները։
Ռուսաստանը դրական է արձագանքել խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ-ին ուղղված Ղազախստանի նախագահի խնդրանքին։ Կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը կազմված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ստորաբաժանումներից։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահի պահանջով այդ երկիր գործուղված կազմակերպության խաղաղապահ ուժերը զենք օգտագործելու իրավունք կունենան։
Զասն ասել է.«ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, և հասարակական կարգ ու կանոնի հաստատումն է»: