Մամուլի տեսություն 09-01-2022
Ղազախստանում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 44 մարդ, ավելի քան 1000-ը վիրավորվել են: Բախումները շարունակվում են։
Էթելաաթ օրաթերթ
Ղազախստանում բախումների հետևանքով զոհվել է 44 մարդ և ավելի քան 1000-ը վիրավորվել
Ռուսաստանը զորքեր է ուղարկե Ղազախստանի կառավարությանը օգնելու համար:
Ղազախստանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ ամենախոշոր քաղաք Ալմաթիում բախումների հետևանքով զոհվել է 44 մարդ։ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 26 ցուցարար, 18 ոստիկան ու անվտանգության ուժեր: Անկարգությունների ընթացքում ձերբակալվել է նաեւ ավելի քան 3000 մարդ։
Քեյհան օրաթերթ
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի նավթի արդյունահանման ու վաճառքի ծավալներն աճել են
Այն պայմաններում երբ ամերիկացիները շարունակում են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշշման քաղաքականությունը, ԻԻՀ ազգային նավթային ընկերության պաշտոնյաների հայտարարության համաձայն, նոր կառավառության պաշտոնավարման ընթացքում նավթի և գազի կոնդենսատի վաճառքը զգալիորեն աճել է, և արտահանվող նավթի դիմաց վճարված գումարները ստացվել են: ԱՄՆ-ը մոտ մեկ տասնամյակ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել։ Հատկանշական է, որ նախագահ Օբաման պնդում էր, թե «Ճնշող պատժամիջոցներով» ծնկի կբերի Իրանին, մինչև Թրամփի ժամանակ ով երազում էր «առավելագույն ճնշումով» կկարողանա զրոյի հասցնել իրանական նավթի վաճառքը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի նավթի եկամուտները կրճատելուն ուղղված ամերիկացիների ջանքերն ապարդյուն են անցել:
Վաթան Էմռուզ օրաթերթ
ՀԳՀԾ-ն Իսրայելի ապաստարանն է
Վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարարությունը և բանակի անվտանգության կազմակերպության հրամանատարն իրենց աջակցություն են հայտնել ՀԳՀԾ-ի վերականգմանը։ Իրանի միջուկային ծրագիրը հատկապես 60 տոկոս ուրանի հարստացման գործողությունը, քաոսային վիճակ է ստեղծել ռեժիմի ներսում: Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման նպատակով Վիեննայի բանակցությունների 8-րդ փուլը շարունակվում է այն պայմաններում երբ դրան զուգահեռ սիոնիստները տարբեր տեսակի դիվանագիտական և ոչ դիվանահիտական բանակցություններ են վարում Իրանի 60 տոկոս ուրանի հարստացումը դադարեցնելու համար։ Սակայն Բենետի փխրուն կառավարության կապինետի և Բայդենի կառավարության համար ներկայիս բարդ իրավիճակը կարգավորելու համար չկա «լավ տարբերակ»-ի ընտրության հուսալի հեռանկար։
Ջավան օրաթերթ
Այստեղ ինստագրամն է՝ խայտաբղետ աղանդների տաճարը
Սոցիալական ցանցերը բացառիկ հնարավորություն են ընձեռել բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե հայտնաբերել են մարդկության փրկության ճանապարհը: Սոցիալական ցանցերում ինքնակոչ քարոզիչները խոսում են և լսարան ու հետևորդներ ձեռք բերում իրենց համար կամ բիզինես են ստեղծում: Դա նման է նման աղանդների գործունեությանը, բայց մյուս կողմից սոցիալական ցանցերը ընդմիշտ փոխել են աղանդավորության կանոնները։
armenpress.am
Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր. «Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ներկայիս իրադրությունը Ղազախստանում, որը հանդարտեցման ու կարգավորման միտում ունի:
Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»:
yerevanlur.am
ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 7-ին անհայտ անձինք պայթյունի սպառնալիքներով նամակներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին: Նրանք պահանջում էին Ղազախստանի տարածքից դուրս բերել երկրների զորքերը։ Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Քրեական գործեր են հարուցվել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներից հետո
news.am
Անվանվել են տարածաշրջանները, որտեղ 2022 թվականին կարող են ռազմական հակամարտություններ բռնկվել
2022 թվականին Ուկրաինան, Իրանը եւ Թայվանը կարող են դառնալ այն շրջանները, որտեղ լայնածավալ ռազմական հակամարտություններ կարող են սկսվել։ Այս մասին Le Monde-ում կարծիք է հայտնել ֆրանսիացի լրագրող Ալեն Ֆրաշոնը։
Հենց այս հերթականությամբ, ըստ հեղինակի, համաշխարհային առաջնորդները պետք է դասակարգեն պոտենցիալ հակամարտության սպառնալիքը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Ֆրաշոնը նշել է, որ իրավիճակի վատթարացման առանցքային գործոն է լինելու Սպիտակ տան կողմից անվտանգության եւ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները ընդունելուց հրաժարվելը։ Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ հոդվածագրի, պատրաստակամություն է հայտնել «գնալ Կիեւ» եւ ենթարկել ողջ երկիրը։
«Նա նախօրոք հոգ է տարել իր երկրի ռազմական հզորության ցուցադրման մասին՝ գերժամանակակից հրթիռային համակարգեր, կործանարար կարողություններ տիեզերքում, լայնածավալ զորավարժություններ Ուկրաինայի սահմաններին… Պուտինը ցանկանում է նոր «անվտանգության ճարտարապետություն Եվրոպայում»։ ՆԱՏՕ-ն ստիպված է փակել իր դռները ցանկացած նոր անդամների համար»,-ասել է Ֆրաշոնը:
Թայվանում հակամարտություն կարող է սկսվել՝ կապված սահմանների մոտ Չինաստանի ռազմածովային զորավարժությունների հաճախականության հետ։ Ըստ լրագրողի՝ կղզու ռազմական անեքսիայի հավանականությունը մեծանում է այս հարցում Վաշինգտոնի ոչ միանշանակ դիրքորոշման պատճառով։
yerevanlur.am
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 5,8 հազար մարդ, երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է
Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ձերբակալել են 5,8 հազար մարդու, այդ թվում ՝ շատ օտարերկրացիների: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը’ ամփոփելով օպերատիվ շտաբի նիստի արդյունքները:
«Ներկայում 125 քրեական գործ է հարուցվել, ոստիկանության մարմիններ է տեղափոխվել 5,8 հազար մարդ, նրանց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան», – ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում նշվել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ, իրավապահ մարմիններն ազատագրել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը:
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ուժային կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգի և անվտանգության լիովին վերականգնման համար»,- նշել են մամուլի ծառայությունում: