Մեկնաբանություն- Կատարի արտգործնախարարի Թեհրան կատարած այցի կարեւորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162906-Մեկնաբանություն_Կատարի_արտգործնախարարի_Թեհրան_կատարած_այցի_կարեւորությունը
Հինգշաբթի օրը, Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում հանդիպել է Կատարի արտգործնախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2022 11:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կատարի արտգործնախարարի Թեհրան կատարած այցի կարեւորությունը

Հինգշաբթի օրը, Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում հանդիպել է Կատարի արտգործնախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ:

Հատկանշական է, որ երեքշաբթի օրը երկու երկրների ԱԳ նախարարները  հեռախոսազրույց էին ունեցել: Այս հանդիպումը և դրան նախորդող հեռախոսազրույցը ցույց են տալիս, որ  կողմերը քննարկել են կարևոր հարցեր։ Երկու երկրների նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները:

Տարածաշրջանի հարցերի վերաբերյալ, քննարկյման առանցքում եղել են Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների վերաբերյալ Էբրահիմ Ռայիսիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հայտարարությունները։

Վիեննայում շարունակվում են Իրանի և «4+1» խմբի միջուկային բանակցություններն՝ ԱՄՆ-ի անուղակի մասնակցությամբ: Մինչ այժմ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել:

Անցյալ շաբաթ, ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացված Իրանի և հարևանների ազգային համաժողովի փակման արարողության ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր. «Եթե բանակցությունների արդյունքում երաշխիքներով ամրապնդված համաձայնության հասնելու համար անհրաժեշտ լինի ամերիկացիների հետ անմիջական երկխոսություն, մենք չենք անտեսի այդ հանգամանքը»:

Իսկ երեքշաբթի օրը կայացած հեռուստահարցազրույցում, ԻԻՀ նախագահ Էբահիմ Ռայիսին չբացառեց ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսության հավանականությունը, նշելով, որ դա հնարավոր է միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում:

Նա նշեց. ««Մենք մինչ այժմ ուղղակի բանակցություններ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ։ Սակայն եթե Արևմուտքը  պատրաստ է չեղարկել Իրանի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցները, ցանկացած համաձայնություն հնարավոր է»։

Ամերիկյան պաշտոնյաները ողջունել են այս հայտարարությունները: Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին, արձագանքելով Ամիր Աբդոլլահյանի հայտարարությանն ասել է. «Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ և անմիջական երկխոսության՝ միջուկային բանակցություններն առաջ տանելու համար»։

Հաշվի առնելով վերոնշյալը, տպավորություն է ստեղծվում, թե Կատարի արտգործնախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին, Իրանին է փոխանցում ամերիկացիների ուղերձը, միևնույն ժամանակ իրականացնելով Կատարի արտաքին քաղաքականության ավանդական ռազմավարությունը՝ միջնորդությոնը: Ավելի վաղ ևս Կատարը միջնորդի դեր է ունեցել Իրանի ու ԱՄն-ի միջև:

Երկու երկրների նախարարները քննարկել են նաև Եմենի ճգնաժամը: Վերջին օրերին Եմենում սաուդյան կոալիցիայի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս կապակցությամբ ասել է. «Վերջին շաբաթների ընթացքում Եմենում նկատվում է ռազմական գործողությունների աճ, ինչը կարող է հանգեցնել Եմենում և տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը և խոչընդոտել խաղաղության հաստատմանը»։

Մուհամմադ իբն Աբդ ալ-Ռահման ալ-Թանին այս կապակցությամբ ասել է, որ իր երկիրը մտահոգված է տարածաշրջանում նոր լարվածության աճով, համոզված է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի և իրավիճակը պետք է լուծում ստանա միայն երկխոսության միջոցով, քանի որ ներկա  իրավիճակը չի բխում այդ երկրի շահերից։

Իրանի ու Կատարի միջև մշտապես իրականացվել են դիվանագետների փոխայցելություններ: Ամիր Աբդոլլահյանը վերջերս մեկնել էր Օման և Կատար, որտեղ  հանդիպել էր այդ երկրների պաշտոնյաների հետ։ Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահմանը հունվարի 12-ին Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ իր երկրի շահագրգռվածությունն էր հայտնել Իրանի  հետ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցում: Ուստի, կարելի է ասել, որ այս այցի նպատակներից մեկը կողմերի ցանկությունն է՝ ընդլայնել  հարաբերությունները։