Մամուլի տեսություն 30-1-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163088-Մամուլի_տեսություն_30_1_2022
Իրանական նավթի վաճառքի ծավալների մեծացումը և Իրանի առևտրային փոխանակումների աճը, առանց ՀԳՀԾ-ի ԱՄՆ սենատին դրդել է խոչընդոտել այս ոլորտում Իրանի առաջընթացը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 30, 2022 12:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-1-2022

Իրանական նավթի վաճառքի ծավալների մեծացումը և Իրանի առևտրային փոխանակումների աճը, առանց ՀԳՀԾ-ի ԱՄՆ սենատին դրդել է խոչընդոտել այս ոլորտում Իրանի առաջընթացը։

Էթելաաթ օրաթերթ

Պեկին. Եթե Վաշինգտոնը աջակցի Թայվանի անկախությանը,  Չինաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հավանականությունը մեծ է

ԱՄՆ-ում Չինաստանի նոր դեսպանը նախազգուշացրել է Թայվանում հնարավոր ռազմական հակամարտության մասին և մեղադրելով Թայփեին մեղադրել է անկախության հասնելու փորձի մեջ։

Կին Գանգը հայտարարել է․<<Եթե ​​ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Թայվանի իշխանությունները շարունակեն անկախության ձգտել, ապա երկու խոշոր տերություններ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ ռազմական բախման մեջ կմտնեն: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը զգուշացրել է Վաշինգտոնին, որ կրակի հետ են խաղում.<<Ինչպես Չինաստանի նախագահ Սի Շինփինը, նա չբացառեց կղզին ռազմական ուժի կիրառմամբ օկուպացիայի հնարավորությունը և ասաց.<< ԱՄՆ-ի աջակցությամբ Թայվանի պաշտոնյաները քայլում են անկախության ճանապարհով, ուրեմն Չինաստանը չի պարտավորվում հրաժարվել ոչ խաղաղ միջոցներից, վերամիավորման հասնելու համար, քանի որ դա զսպող գործոն է>>։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ուկրաինական ճգնաժամ․ Պուտինը ծուղակ է լարում Բայդենի համար 

Ուկրաինայի հարցով Ռուսաստանին դիմակայելու համար անորոշությունը Բայդենի կառավարությունում  իր գագաթնակետին է հասել:

Այն պայմաններում, երբ Բայդենը հայտարարել է, որ  ստացված տեղեկությունների համաձայն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը,մեկ ամսից հարձակում կսկսի Ուկրաինայի վրա, ԱՄՆ-ի  լրատվամիջոցները հղում անելով  ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքերը, գրել են․<<Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինայի վրա հարձակման վերաբերյալ, բայց Մոսկվան հստակորեն կարող է գրավել Ուկրաինայի կարևոր տարածքները>>։

 

Քեյհան օրաթերթ

Իրանի նավթի վաճառքն և առևտուրն աճել է առանց ՀԳՀԾ-ի

Իրանական նավթի վաճառքի աճը  պատճառ է դարձել մի խումբ ամերիկացի սենատորներ Բայդենին ուղղված նամակում խոստովանեն, որ պատժամիջոցները, ոչ միայն չեն կարողացել խոչընդոտել Իրանի զարգացմանը, այլև իրանական նավթի արտահանման աճը խաթարում է ԱՄՆ լծակները Վիեննայի միջուկային բանակցություններում: Նավթի վաճառքի և հարևանների հետ հարաբերությունների հարցը, որը նախորդ կառավարության ժամանակ տագնապալից մակարդակի էր հասել, իսկ արևմտամետ լիբերալ կառավարման պատճառով անհասանելի հեռանկար ուներ, 13-րդ կառավարությունում ​​նոր երանգ է ստացել, իսկ այլ, հատկապես տարածաշրջանի երկրների՝ ինչպես  Չինաստանի եւ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև նավթի արտահանման 40 տոկոս աճը, այն հույսը ներշնչեց, որ պատժամիջոցների չեղարկումը կարող է առողջացնել երկրի հիվանդ տնտեսությունը։

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ զինվորականների կողմից Ալ-Հասաքա բանտից ԻԼԻՊ-ի 750 անդամների փախուստի մանրամասները

Հատուկ աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան ահաբեկչական ուժերը օգտվել են Ալ-Հասաքա քաղաքի Ալ-Սանա բանտում ստեղծված քաոսից ու բախումներից և բանտից դուրս են բերել ԻԼԻՊ-ի 750 ահաբեկիչների։

Վերջերս Ալ-Սանա բանտի դիմաց երկու ականապատ մեքենա պայթեցնելով  ԻԼԻՊ-ը հարձակվել  էր, այդ բանտի վրա, որտեղ էին պահվում ԻԼԻՊի անդամները և ԱՄՆ-ի զինվորականերն ահաբեկիչներին օգնել են փախնել բանտից:

 

armenpress.am

Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ,  Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: 

«Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը:

«Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», - հավելել է Էդմոն Մարուքյանը:

 

 

news.am

Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառները չի նշել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեր հարգարժան Նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որում ծառայում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։

Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա հրաժարականն ընդունելու համար։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը կղեկավարի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նույն նախագահի հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։

Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաեւ փոխվարչապետ:

 

yerevanlur.am

Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. Միրզոյան

Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝  ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:

lragir.am

Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, հայտնում է TELE1-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։

Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը։

Դինչերը զբաղեցրել է իր պաշտոնը 2021 թվականի մարտին։

Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը, ըստ 2021 թվականի նոյեմբերի վերջի տվյալների, մնացել է սեզոնային ճշգրտված 11,2% մակարդակում։