Մամուլի տեսություն 31-1-2022
Տնտեսական ակտիվիստների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի ելույթը դարձել է իրանական օրաթերթերի այսօրվա վերնագրերը։
Քեյհան օրաթերթ
Իրանցի գործարարները, արտադրողները և բանվորները տնտեսական սրբազան պաշտպանության սպաներն ու մարտիկներն են
Կիրակի օրը Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի խումբ արտադրողների և արդյունաբերական ոլորտի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նշելով որ իրանցի գործարարները, արտադրողները և բանվորները ԱՄՆ-ի դեմ տնտեսական սրբազան պաշտպանության սպաներն ու մարտիկներն են և անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնյաների խոստովանությանը իրենց նսեմացուցիչ պարտության մասին հավելել է.««Արդյունաբերական ռազմավարական ողեքարտեզի փաստաթղթի ստեղծում» և «Արտադրության կառավարում, ուղղորդում, վերահսկում և աջակցություն», վնասների նվազեցման և արտադրության, զբաղվածության և երկրի զարգացման արագացման ուղին պետք է շարունակեք ավելի մեծ ջանքերով, որպեսզի այս գործընթացի ազդեցությունը ի հանտ կա մարդկանց կյանքում:
Էթելլաթ օրաթերթ
Թրամփ. Բայդենի հակառուսական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին ուղղված ուղերձում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նրան Արևելյան Եվրոպա և Ուկրաինա-ռուսական սահման զորքեր ուղարկելու համար։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հավանական հարձակմանը դիմակյելու վերաբերյալ, Արևելյան Եվրոպա զորքեր ուղարկելու մասին Ջո Բայդենի հայտարարությունը քննատատելով Դոնալդ Թրամփն իր ուղերձում ասել է․<<Արևելյան Եվրոպա զորքեր ուղարկելու փոխարեն Բայդենը պետք է զորքեր ուղարկի ԱՄՆ սահմանը պաշտպանելու համար>>։ Թրամփը Բայդենին մեղադրել է այն բանում, որ թույլ է տվել միլիոնավոր մարդիկ մուտք գործել երկիր, բայց միաժամանակ մտահոգված է օտար երկրի անվտանգության համար։ Թրամփն ասել է «Այս պահին մեզ չի հետաքրքրում Ուկրաինայի սահմանը, այլ կարևոր է ԱՄՆ սահմանը և նախքան Եվրոպան պաշտպանելու համար զորք ուղարկելը՝ Բայդենը պետք է զորքեր ուղարկի Տեխաս նահանգի սահմանները պաշտպանելու համար»։
ԱՄՆ-ը նաև իր բանակի 8500 զինվոր է տեղակայել Եվրոպայում դաշնակիցներին ուժեղացնելու համար:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Տոկաև. Դեմ եմ Ղազախստանում անկարգությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անցկացմանը
Ղազախստանի նախագահն հակառակվելով Եվրախորհրդարանի բանաձևին, որն ընդգծում է այդ երկրում անկարգությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ երկու շռջանից ավելի չի մնալու նախագահի պաշտոնում։
CGTN լրատվական կայքի հաղորդման համաձայն, Ղասեմ Ժոմարտ Տոկաևն ասել է․<<Չեմ կարծում, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ։ Մենք կարող ենք կարգավորել հարցերը; Մենք ունենք ազնիվ ու անաչառ մարդիկ, ովքեր նախագահում են հանձնաժողովները>>։
Տոկաևը Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը որակել է որպես «ուղղորդված, վաղաժամ և լոբբիստների թելադրված կողմից» և ասել, որ բանաձևը չունի իրավական պարտադիր ուժ։
Էթթեմադ օրաթրթ
Պատվաստանյութ, որն 100 տոկոսով իմունիտետ է ապահովում է Օմիկրոնի դիմաց
Մարդիկ, ովքեր պատվաստվել են «Սպուտնիկ լայթ» խթանիչի պատվաստանյութի չափաբաժինով, երեք ամսվա ընթացքում 100 տոկոսով պաշտպանված են Օմիկրոնի դիմաց:
Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինսբուրգը ասել է. «Վ ստահ չեմ, որ օմիկրոնը համաճարակի վերջն է»:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն , նա ասել է այն մարդիկ, ովքեր կրկին պատվաստվել ենՍպուտնիկ Լայթ պատվաստանյութով, երեք ամսվա ընթացքում Օմիկրոն շտամի դիմաց կունենան 100 տոկոսվ պաշտպանություն։
aysor.am
ԵՄ-ն Ադրբեջանի հետ քննարկելու է դեպի Եվրոպա գազամատակարարման ծավալը մեծացնելու հարցը․ Financial Times
Եվրամիությունը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը, հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կայցելի Բաքու, այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի և բնական ռեսուրսների հարցերով նախարարների հետ:«Ակնկալում ենք, որ բանակցությունները նվիրված կլինեն Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերակատարությանը»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
armenpress.am
Թալիբները հերքել են նախկին իշխանությունների հարյուր աշխատակիցների սպանության մասին հայտարարությունները
«Թալիբան» շարժումը հերքում Է ՄԱԿ-ի զեկույցի այն հայտարարությունները, որ շարժման անդամները եւ նրա հետ կապված անձինք սպանել են Աֆղանստանի ավելի քան հարյուր նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաեւ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ Անվտանգության խորհրդի զեկույցում, որն ավելի վաղ հայտնվել Է ՌԻԱ Նովոստիի տնօրինության ներքո, ասվում Է, որ թալիբները եւ շարժման հետ կապված մարդիկ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումից եւ համաներում հայտարարելուց հետո սպանել են աֆղանցի տասնյակ նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների եւ մարդկանց, որոնք աշխատել են միջազգային զորակազմերի հետ: Նաեւ հաղորդվել Է առեւանգումների եւ այդ անձանց նկատմամբ այլ խախտումների մասին: «Ներքին գործերի նախարարությունը հերքում Է նման հաղորդագրությունները:
lragir.am
Բայդենը ցանկանում է Կատարի հետ պայմանավորվել Եվրոպա գազի մատակարարումների շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Քատարի Էմիր Համադ բին Խալիֆ ալ Թանիի հետ հունվարի 31-ին պլանավորված հանդիպմանը հուսով Է պայմանավորվել Եվրոպայում էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հարցում Քատարի օգնության շուրջ՝ ի դեպս Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով սահմանվող պատժամիջոցների:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Associated Press (АР) գործակալությունը: Այն նշում է, որ «չկանխատեսված հանգամանքների դեպքում գործողությունների պլանների մշակման ուղղությամբ ջանքերը, եթե Ռուսաստանը փորձի Եվրոպան կտրել գազի մատակարարումներից, հավանաբար, կենսականորեն ամենակարեւոր հարցն Է նրանց օրակարգում»: Գործակալությունը հիշեցնում է, որ «Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա գրեթե հաստատապես տնտեսական պատժամիջոցների սահմանման պատճառ կդառնա ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների կողմից»:
yerevan-times.com
Էրդողանին խորհուրդ են տվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ անել կարևոր քայլ
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության ղեկավար Չեթին Օզաչըքգյոզը խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Օզաչըքգյուզը ընդգծել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքի մեջ է:
Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Հայոց ցեղաս-պանության ճանաչումից հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, եւ Թուրքիայի ԱԳՆ–ը պետք է սա մանրամասն ծանրութեթև անի:
Ըստ նրա՝ սահմանի բացումից ավելի շատ կշահի Հայաստանն, այլ ոչ թե Թուրքիան: Նրա գնահատմամբ՝ սահմանի բացմամբ Թուրքիան տնտեսական առումով 250 մլն դոլարի օգուտ կստանա, ինչը էական դեր չի խաղա Թուրքիայի տնտեսության մեջ:
Իսկ ահա Հայաստանի համար, սա լավ հնարավորություն կլինի, ընդգծում է թուրք քաղաքական գործիչը: