Մամուլի տեսություն 2-7-2022
Երեկ մեկնարկել է Իրանի խոշորագույն արդյունաբերական ներդրումային նախագիծը՝ երկրի 7 արդյունաբերական և հանքարդյունաբերական հսկաների ներքին ռեսուրսների հետ կապված փաստաթղթեր և փոխըմբռնման հուշագրեր ստորագրելու և 13 նահանգներում 17 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավելու նպատակով:
Էթելլաթ օրաթերթ
Թել Ավիվին ոճրագործ ճանաչելու պատճառով, Սիոնիստական ռեժիմը պատժամիջոցներ է սահմանել Amnesty International-ի դեմ:
Օկուպացված տարածքներում ռասիստական հանցագործությունների վերաբերյալ Amnesty International-ի զեկույցից հետո, Սիոնիստական ռեժիմը միջոցներ է ձեռնարկել այդ կազմակերպության դեմ:
Իսրայել Հայոմ թերթի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է չեղարկել օկուպացված Պաղեստինում Amnesty International-ի գրասենյակի սահմանափակումները, ինչպես նաև չեղարկել կազմակերպությանը հարկերից ազատելու որոշումը։
Խորասան օրաթերթ
Մեկնարկել է արդյունաբերական ներդրումների ոլորտում Իրանի ամենախոշոր նախագիծը
Երեկ մեկնարկել է Իրանի ամենամեծ արդյունաբերական ներդրումային նախագիծը: ԻԻՀ նախագահի ներկայությամբ ստորագրվել են 48 խոշոր արդյունաբերական նախագծերի իրականացման վերաբերյալ փաստաթղթերն ու փոխըմբռնման հուշագրերը, երկրի արդյունաբերական և հանքարդյունաբերական յոթ հսկաների ներքին ռեսուրսները, որոնք նախկինում սառեցված էին այդ ընկերությունների բանկային հաշիվներում, ներգրավվել են երկրի 13 նահանգներում իրականացվող 17 մլրդ դոլար արժողությամբ նախագծերում։
Իրան օրաթերթ
«Օմիկրոնը» գրիպ չէ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը մեծ արագությամբ տարածվում է երեխաների շրջանում: Իրավիճակը բարդացնումէ այն հանգամանքը, որ երեխաները ոչինչ չգիտեն առողջապահական կանոնակարգերի և սոցիալական հեռավորության մասին: «Օմիկրոնը» գրիպ չէ և շատ ավելի դժվար է բուժվում:
Ջավան օրաթերթ
Ահաբեկիչ Ջամշիդ Շարմահդ. «Մենք չենք ամաչում սպանել որևէ մեկին»
«Մենք չենք ամաչում մարդ սպանել: Արդյոք հերքե՞լ ենք Շիրազի պայթյունը։ Մենք սպանում ենք, վախ ենք տարածում»: Սա «Թոնդեր» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ջամշիդ Շարմահդի ելույթի մի մասն է, որը հեռարձակվել է երեկ՝ Իրանում նրա դատավարության ժամանակ։
Ջամշիդ Շարմահդը Իրանի քաղաքացի է, ով ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն և բնակվում է ԱՄՆ-ում: Նա մեղադրվում է Իրանում ահաբեկչական գործողություններ ծրագրելու և ղեկավարելու մեջ։
Իրանի Շիրազ քաղաքում Հոսեյնիեի պայթյունից և խաղաղ բնակիչների սպանությունից հետո, որոշ ամերիկյան լրատվամիջոցներ և Fox և CNN ցանցերը հարցազրույց են վարել նրա հետ:
Դատախազի ներկայացուցիչն ասել է. «ԱՄՆ կառավարությունը բիզնես սկսելու վիզա, քաղաքական զոհերի և փախստականների համար ԱՄՆ մուտքի արտոնագիր, առևտրի իրավունք, բիզնեսով զբաղվելու իրավունք, ապահովագրական և կենսաթոշակային ծառայություններ և անվտանգության ծառայություններ է տրամադրել Շարմահդին»։
aysor.am
Կարևոր մարդասիրական ժեստ. ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների վերադարձը
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանից ութ հայ գերիների վերադարձը Հայաստան։
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ՝ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։
armenpress.am
Իրաքի խորհրդարանը հետաձգեց նախագահի ընտրությունը քվորումի բացակայության պատճառով
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել Է: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենսդիրները պետք Է քվեարկեին պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց ներկայացված թեկնածությունների շուրջ, սակայն առաջատար դաշինքները տակավին անցյալ շաբաթ հայտարարել Էին, թե կբոյկոտեն նիստը: Արդյունքում պատգամավորները չեն կարողացել հավաքել քվեների անհրաժեշտ երկու երրորդը. դահլիճում, հեռուստաալիքի տվյալներով՝ ներկա Է եղել 329 խորհրդարանականներից 58-ից ոչ ավելին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
yerevan-times.com
«Էրդողան , հեռացի՛ր» . Թուրքիայում նորից սկսվել են բnղnքի ցnւյցեր , իշխանությունները шրցnւնքшբեր գшզ են կիրшռել բnղnքnղների դեմ
Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բnղnքելnւ թանկացումների, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լшրվшծnւթյnւն էր առաջանում, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կnշտ միջոցների։
Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ ցnւյցի ելած քաղաքացիներից ոմանք իրենց բnղnքն արտահայտեցին՝ հրապարակում шյ-րելnվ էլեկտրաէներգիայի հաշվեգրերը։
Ցուցարարները նաև երթ են իրականացրել՝ վանկարկելով «Թայի՛փ, հեռացի՛ր», «Պետությո՛ւն, հեռացի՛ր», «ԱԶԿ հեռացի՛ր», ինչպես նաև պшհшնջել են Թուրքիայի էլեկտրացանցերի տնօրինության հրաժարականը։
Ոստիկանները ցnւցшրшրների նկատմամբ шրցnւնքшբեր գшզ են կիրшռել։
slim.am/
Ուկրաինական «Բայրաքթար»-ը նկատվել է ոչ ավել ոչ պակաս Բելգորոդի շրջանի սшհմшնի մոտ
Այսօր կեսօրի մոտ ուկրաինական հարվածային «Բայրաքթար ՏԲ 2»-ը անօդաչու թռչող սարքը օդ բարձրանալով Խարկովի ռшզմшկшն օդանավակայանի տարածքից, uш-դրիչ թռիչք է իրականացրել Ռուսաստանի պետական սшհմшնի ուղղությամբ՝ մոտենալով ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա ՝ Բելգորոդի շրջանի սшհմшնшյին հատվածին։ Հաղորդում է «Ավիա Պրոն»:
Ռուսաստանի սшհմшնների մոտ Կիևի կողմից կազմակերպվող նման uшդրшնքները կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանը դրանք կդիտարկի պետական սահմանի խшխտմшն դեպքեր և այդ ԱԹՍ-երը կխ-nցվեն են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ առանց նախшզգnւշшցման;
Նաև տեղեկություններ են ստացվել , որ Ուկրաինայի զի-նվшծ nւժերը փորձում են օգտագործել «Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքերը Դոնեցկի վրա , հшրձшկմшն ժամանակ հր-ետшնшյին հшրվшծները շտկելու համար։
news.am
«Փաստն այն է, որ հենց Ռուսաստանն է մեզ թույլ տվել մտնել Լեռնային Ղարաբաղ» . Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևը, ով համարվում է Ադրբեջանի կառավարության ոչ պաշտոնական ներկայացուցիչ խոստովանել է:
«Ոմանք մեզ քննшդшտnւմ են, որ թույլ ենք տվել ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, բայց փաստն այն է, որ հենց Ռուսաստանն է մեզ թույլ տվել մտնել Լեռնային Ղարաբաղ»։
Այս մասին Գասանգուլիևը հայտարարել է «Մուսավաթ» հեռուստաալիքի «խորը վերլուծություն» հաղորդման մեջ, որը վարում էր «Մուսավաթ» մեդիա խմբի ղեկավար Ռաուֆ Արեֆօղլուն։ Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական ներկայացուցիչը՝ քննшդшտել է Ռուսաստանին թշ-նшմի համարողներին։
Նա նաև հայտարարել է. «Շատ մարդիկ, այդ թվում՝ հասարակ մարդիկ, վերլուծում են այդ գործընթացները։ Վերջերս ինչ-որ մեկն ինձ ասաց, որ ես ուշադիր լսում եմ, թե ինչ են ասում որոշ մարդիկ հեռուստատեսությամբ: Ասում են՝ ինչո՞ւ ենք Ռուսաստանը ուղարկել Ղարաբաղ. «Բայց մենք, փաստորեն, Ռուսաստանին չթողեցինք Ղարաբաղ, այլ Ռուսաստանը մեզ թույլ տվեց մտնել Ղարաբաղ և դրա մի մասը պահեց իր վերшհuկnղnւթյшն տակ»։