Մեկնաբանություն - ԱՄՆ խոստովանել է Իրանի ռազմական հզորությանը
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) շտաբի պետի թեկնածու, գեներալ Մայքլ Կորիիլան երեքշաբթի օրը, իր իրավասությունը հաստատող Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է.
«Թեհրանի հզորացման հիմնական գործիքները բալիստիկ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և երկրի աճող ռազմածովային հնարավորություններն են»:
Նա, որ մինչ այժմ «18-րդ օդադեսանտային կորպուսի» հրամանատարն էր հավելել է.««Իրանի հրթիռները ներառում են փոքր և միջին հեռահարության հրթիռներ, որոնք ունակ են թիրախավորել տարածաշրջանի բազմաթիվ թիրախներ»:
Նա հավելել է.«Իրանի երկիր-օդ հրթիռները էական վտանգ են ներկայացնում միջազգային օդային տարածքում գործող ԱՄՆ հետախուզության սարքավորումների համար:
ԱՄՆ բարձրաստիճան հրամանատարի խոստովանությունը Իրանի ռազմական հզորության մասին ցույց է տալիս, որ չնայած Իրանի դեմ տասնամյակներ շարունակվող սպառազինության լայնածավալ պատժամիջոցներին, Իրանի ռազմական արդյունաբերությունը և զինված ուժերը կարողացել են զարգացնել ռազմական և պաշտպանական կարողությունները, որոնք անհանգստություն են առաջացրել Միացյալ Նահանգների համար: Չնայած պատժամիջոցներին, Իրանը ճանաչված է որպես տարածաշրջանային տերություն և կարող է իրեն պաշտպանել ցանկացած տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային սպառնալիքներից։ Իրանաֆոբիան տարածելու համար Վաշինգտոնը փորձել է Իրանի ռազմական հզորությունը ներկայացնել որպես սպառնալիք տարածաշրջանի, մասնավորապես Պարսից ծոցի հարավային երկրների համար, որպեսզի արդարացնելով իր ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում, այդ երկրներին խրախուսի այս երկրներին զենք գնել ԱՄՆ-ից։
Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայությունը տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանում անկայունության և անապահովության և ահաբեկչության տարածման հիմնական պատճառը:
Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Վստահելի ռազմական և սպառազինության կարողություն և ուժեղ և լավ զինված ուժեր ունենալը, որը առանցքային դեր են խաղում իրական զսպման միջոցներ ստեղծելու գործում: Իրանի զսպման հիմնական հենասյուներից մեկը բալիստիկ հրթիռների զինանոցի զարգացումն է, որը ներառում է տարբեր հեռահարության հրթիռների բազմազանություն, ինչը մեծ վախ է առաջացրել Իսլամական Հանրապետության թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի մոտ։ Իրանի զսպման ուժի մի մասը ասիմետրիկ պատերազմն է, որտեղ պաշտպանական արդյունաբերությունը կարևոր դեր է խաղում այս տեսակի պատերազմի սարքավորումների և սպառազինության մատակարարման գործում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժը գործարկել է հարյուրավոր արագընթաց նավեր և զգալի ուժ ունի Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային սպառնալիքներին դիմակայելու համար: Իրանը առաջընթաց է գրանցել ռազմական տեխնոլոգիաներում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, վերգետնյա թեւավոր հրթիռների և հականավային հրթիռների արտադրման գործում, որոնք կարևոր տարրեր են ԱՄՆ-ի տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:
Պարսից ծոցում Իրանի հակաօդային պաշտպանության կողմից ամերիկյան առաջադեմ Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցումը ցույց տվեց Իրանի պաշտպանունակությունը ԱՄՆ ցանկացած ագրեսիայի դեմ: Իրանի աճող ռազմական հզորությունը վախեցրել է ԱՄՆ ռազմական հրամանատարներին, և գեներալ Կորիլայի խոստովանությունը դրա մասին է վկայությում: