Մեկնաբանություն - Ռուսաստանի արձագանքը ԱՄՆ անվտանգային առաջարկներին, Մոսկվայի աննախադեպ պահանջները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164734-Մեկնաբանություն_Ռուսաստանի_արձագանքը_ԱՄՆ_անվտանգային_առաջարկներին_Մոսկվայի_աննախադեպ_պահանջները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը նամակ է տարածել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների առաջարկի, որը հրապարակվել է հատուկ կայքում։ Նամակը հանձնելու համար Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2022 14:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանի արձագանքը ԱՄՆ անվտանգային առաջարկներին, Մոսկվայի աննախադեպ պահանջները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը նամակ է տարածել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների առաջարկի, որը հրապարակվել է հատուկ կայքում։ Նամակը հանձնելու համար Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

Նամակում Ռուսաստանն աննախադեպ պահանջներ է ներկայացրել ԱՄՆ-ին։ Անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության համատեքստում Վաշինգտոնին Մոսկվայի պատասխանի հիմնական կետերը ներառում են մի քանի հարցեր։ Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ը չի արձագանքել Ռուսաստանի առաջարկներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեմ լինելու, խորհրդային հանրապետությունների տարածքում ռազմական ուժ չտեղակայելուն և «Բուխարեստի բանաձեևից» դուրս գալուն։ Բուխարեստի բանաձևը ՆԱՏՕ-ի ղեկավարների կողմից 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունն է Ուկրաինայի ուՎրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Վաշինգտոնն անտեսել է կարմիր գծերը և դրանք պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուժեղացրել են իրենց ռազմական գործողությունները Ռուսաստանի սահմանի մոտ։

Նամակում նշվում է, որ Մոսկվան պնդում է Կիևի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինա զենքի մատակարարումների դադարեցման, զենքի և բոլոր արևմտյան խորհրդականների դուրսբերման և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի հետ վարժանքների անցկացման մերժման վրա։ Ռուսաստանը նաև պնդել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից և Բալթյան տարածաշրջանից ԱՄՆ-ի բոլոր զորքերը և սպառազինությունը դուրս բերելը: Մոսկվան սպասում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկներին ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու կոալիցիայի օրինական մերժման բովանդակության և ձևերի վերաբերյալ: Մոսկվան ի նկատի ունի ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ ավելացնել հոդվածներ որոնք կարգլենայս ռազմական կազմակերպության ընդլայնումը դեպի արևելք։ Նամակում նաև ընդգծվում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգությանն ուղղված գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը: Նամակում նշվում է, որ Ռուսաստանի պատասխան նամակի դրույթներն իրենց բնույթով միացված են և պետք է դիտարկել որպես միանշանակ պատասխան։

Մոսկվայի բոլոր առաջարկները պետք է ընդունվեն, և եթե մեկ կետ մերժվի, ապա ամբողջ պատասխանը մերժված է։ ՌԴ ԱԳՆ-ի նամակում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն Ռուսաստանի զսպման քաղաքականությունից և գործնական քայլեր ձեռնարկեն ռազմական և քաղաքական լարվածությունը թուլացնելու համար: Փաստաթղթում ընդգծվում է, որ Ուկրաինա ներխուժում չի լինի և նախատեսված չէ։

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԱՄՆ-ի անվտանգության առաջարկներին Ռուսաստանի պաշտոնական պատասխանի հրապարակումը ցույց է տալիս Մոսկվայի հաստատակամ դիրքորոշումը Ռուսաստանի ազգային անվտանգության պահպանման և ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի սադրիչ և ագրեսիվ գործողություններին դիմակայելու վերաբերյալ: ԱՄՆ-ը պատրվակ է գտնում Ուկրաինային ավելի  շատ զինելու և Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար և Ռուսաստանի հարակից Սև և Բալթիկ ծովերում, Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի պատրաստակամությանվերաբերյալ   լայնածավալ քաղաքական ու լրատվական պատերազմ է սկսել։  Մոսկվան կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է․  «Մենք մտադիր չենք որևէ ագրեսիվ գործողության դիմել, չենք ներխուժի Ուկրաինա»։ Ռուսաստանը Վաշինգտոնին ու ՆԱՏՕ-ին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել լարվածությունը նվազեցնելու համար։ Առաջարկները ներառում են ՆԱՏՕ-ի չընդլայնումը դեպի արևելք, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը և Եվրոպայում Եվրոպայում զորքերի տեղակայման վերադարձը 1997թ.-ի դրության։

Կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ընթանում են լարվածության աճի և առճակատման ճանապարհով։