Մեկնաբանություն. Իսրայելը և ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում Ադրբեջան ներթափանցելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165622-Մեկնաբանություն._Իսրայելը_և_ԱՄՆ_ն_ջանքեր_են_գործադրում_Ադրբեջան_ներթափանցելու_համար
Միացյալ Նահանգները և Իսրայելի ռասիստական ​​ռեժիմը շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջան ներթափանցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 14:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իսրայելը և ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում Ադրբեջան ներթափանցելու համար

Միացյալ Նահանգները և Իսրայելի ռասիստական ​​ռեժիմը շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջան ներթափանցելու համար:

Սիոնիստական ​​ռեժիմն ու ԱՄՆ-ը տարբեր ճանապարհներով փորձում են ներթափանցել Ադրբեջան։ Սակայն երկու կողմերն էլ Ադրբեջանի  ժողովրդի ազգային ռեսուրսները  թալանելուց  և տարածաշրջանի անկախ երկրներին հարվածներ հասցնելուց բացի  այլ նպատակ չունեն:  Օտարերկրացիների այս խումբն Ադրբեջանի Հանրապետության կառավարություն ներթափանցելը և հարավկովկասյան այս երկրի բոլոր քաղաքներում ներկայություն ունենալն որպես արտոնություն  են օգտագործում ընդդեմ անկախ երկրների, ինչը ենթահող է ստեղծել Ադրբեջանի հարևան երկրների և Իլհամ Ալիևի կառավարության միջև տարաձայնություների  սրվելու համար:  

Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի կառավարությունը օտարերկրյա գործակալներին վերահսկելու փոխարեն Ադրբեջանի հիմնական լիազորությունները վերապահել է օտարերկրացիներին։ Որպես օրինակ՝ Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը տարօրինակ և կասկածելի քայլի դիմելով՝ ինչպես ադրբեջանցի  մի փորձագետ, Ղարաբաղյան տարածքում սիոնիստական ոճով կիբուց կամ համատեղ ֆերմաներ կառուցելու ծրագիր է ներկայացրել  Իլհամ Ալիևի կառավարությանը:  Իսրայելցի դիվանագետը նշել է.«Լեռնային Ղարաբաղում Սիոնիստական ​​ռեժիմի նկատի առած նախագծերից է ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի աղբյուրների, առողջապահության ու բուժման և  խելացի քաղաքների կառավարումը»։

Ըստ այդմ Գյանջայում Ադրբեջանի պետական ​​գյուղատնտեսական համալսարանի համագործակցությամբ, տեղի է ունեցել  իսրայելական MASHAV և ամերիկյան USAID կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի սառնարանային պահեստի և այգիների կառուցման  նախագծի  շահագործման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը և  Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը:  Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

Ազերի փորձագետներից ոչ մեկը մինչ այժմ Ադրբեջանի Գյանջա քաղաքում պտուղ-բանջարեղենի սառնարանային պահեստի և այգիների կառուցման  համատեղ նախագծի վերբերյալ չի հարցրել թե ինչո՞ւ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է այդ երկրի երկրորդ խոշոր ու պատմական քաղաքում իրենց ծախսերով սառնարան կառուցեն: 

Ավելի վաղ, Սիոնիստական ​​ռեժիմի ընկերություններն իրականացրել էին Բաքվի մետրոյի կարևոր նախագիծը, որը շահագործումից կարճ ժամանակ անց փլուզվեց,  ֆինանսական և մարդկային մեծ կորուստ պատճառելով   Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։

Նմանատիպ ծրագրերի  իրականացումը օտարերկրացիներին հնարավորություն է տալիս մշտապես իրենց ազդեցությունը պահպանել տվյալ մուսուլմանական երկրում և մշտապես միջամտել այդ երկրի հիմնական  որոշումներին։ Այս նախագծերն  առաջինը չեն, որոնց արդյունքում օտարերկրացիները  չարաշահումներ են թույլ տալիս միջամտելով Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին։ Ադրբեջանի նախագահն արդեն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել Իսրայելին Արաքսի հյուսիսում գտնվող երկրում   ներազդեցություն ունենալու համար։

Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել այն անհերքելի փաստը, որ իսրայելցի և ամերիկացի դիվանագետները Բաքվի լրատվամիջոցներն օգտագործում են որպես  գործիք  իրենց նպատակներն  Ադրբեջանի Հանրապետությունում առաջ տանելու համար։