Մեկնաբանություն. Իսրայելը և ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում Ադրբեջան ներթափանցելու համար
Միացյալ Նահանգները և Իսրայելի ռասիստական ռեժիմը շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջան ներթափանցելու համար:
Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ը տարբեր ճանապարհներով փորձում են ներթափանցել Ադրբեջան։ Սակայն երկու կողմերն էլ Ադրբեջանի ժողովրդի ազգային ռեսուրսները թալանելուց և տարածաշրջանի անկախ երկրներին հարվածներ հասցնելուց բացի այլ նպատակ չունեն: Օտարերկրացիների այս խումբն Ադրբեջանի Հանրապետության կառավարություն ներթափանցելը և հարավկովկասյան այս երկրի բոլոր քաղաքներում ներկայություն ունենալն որպես արտոնություն են օգտագործում ընդդեմ անկախ երկրների, ինչը ենթահող է ստեղծել Ադրբեջանի հարևան երկրների և Իլհամ Ալիևի կառավարության միջև տարաձայնություների սրվելու համար:
Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի կառավարությունը օտարերկրյա գործակալներին վերահսկելու փոխարեն Ադրբեջանի հիմնական լիազորությունները վերապահել է օտարերկրացիներին։ Որպես օրինակ՝ Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը տարօրինակ և կասկածելի քայլի դիմելով՝ ինչպես ադրբեջանցի մի փորձագետ, Ղարաբաղյան տարածքում սիոնիստական ոճով կիբուց կամ համատեղ ֆերմաներ կառուցելու ծրագիր է ներկայացրել Իլհամ Ալիևի կառավարությանը: Իսրայելցի դիվանագետը նշել է.«Լեռնային Ղարաբաղում Սիոնիստական ռեժիմի նկատի առած նախագծերից է ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի աղբյուրների, առողջապահության ու բուժման և խելացի քաղաքների կառավարումը»։
Ըստ այդմ Գյանջայում Ադրբեջանի պետական գյուղատնտեսական համալսարանի համագործակցությամբ, տեղի է ունեցել իսրայելական MASHAV և ամերիկյան USAID կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի սառնարանային պահեստի և այգիների կառուցման նախագծի շահագործման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը և Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ազերի փորձագետներից ոչ մեկը մինչ այժմ Ադրբեջանի Գյանջա քաղաքում պտուղ-բանջարեղենի սառնարանային պահեստի և այգիների կառուցման համատեղ նախագծի վերբերյալ չի հարցրել թե ինչո՞ւ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է այդ երկրի երկրորդ խոշոր ու պատմական քաղաքում իրենց ծախսերով սառնարան կառուցեն:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի ընկերություններն իրականացրել էին Բաքվի մետրոյի կարևոր նախագիծը, որը շահագործումից կարճ ժամանակ անց փլուզվեց, ֆինանսական և մարդկային մեծ կորուստ պատճառելով Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։
Նմանատիպ ծրագրերի իրականացումը օտարերկրացիներին հնարավորություն է տալիս մշտապես իրենց ազդեցությունը պահպանել տվյալ մուսուլմանական երկրում և մշտապես միջամտել այդ երկրի հիմնական որոշումներին։ Այս նախագծերն առաջինը չեն, որոնց արդյունքում օտարերկրացիները չարաշահումներ են թույլ տալիս միջամտելով Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին։ Ադրբեջանի նախագահն արդեն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել Իսրայելին Արաքսի հյուսիսում գտնվող երկրում ներազդեցություն ունենալու համար։
Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել այն անհերքելի փաստը, որ իսրայելցի և ամերիկացի դիվանագետները Բաքվի լրատվամիջոցներն օգտագործում են որպես գործիք իրենց նպատակներն Ադրբեջանի Հանրապետությունում առաջ տանելու համար։