Մեկնաբանություն - Ուկրաինական ճգնաժամ, եվրոպական ֆոնդային շուկաների փլուզումից մինչև Պուտինի սպանության կոչեր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165922-Մեկնաբանություն_Ուկրաինական_ճգնաժամ_եվրոպական_ֆոնդային_շուկաների_փլուզումից_մինչև_Պուտինի_սպանության_կոչեր
Ուկրաինայում հակամարտությունը թևակոխել է իներորդ օրը, և զարգացումները շարունակվում են, քանի որ եվրոպական ֆոնդային շուկաները սկսում են կտրուկ անկում արձանագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 14:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ուկրաինական ճգնաժամ, եվրոպական ֆոնդային շուկաների փլուզումից մինչև Պուտինի սպանության կոչեր

Ուկրաինայում հակամարտությունը թևակոխել է իներորդ օրը, և զարգացումները շարունակվում են, քանի որ եվրոպական ֆոնդային շուկաները սկսում են կտրուկ անկում արձանագրել:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, ուրբաթ օրը Փարիզի ֆոնդային բորսայում գործարքների առաջին ժամում ֆոնդային շուկայի մասնաբաժնի արժեքը նվազել է 1,10 տոկոսով։ Ֆրանկֆուրտի բորսան էժանացել է 1,5,  Լոնդոնի բորսան՝ 0,4 տոկոսով։

Ֆրանկֆուրտի և Փարիզի բորսաները նույնպես ընկել են 3 տոկոսով՝ հասնելով 2020 թվականի մարտից ի վեր ամենացածր մակարդակին։ Եվրոպական շուկաներում գրանցվել է 4-ից 7 տոկոս անկում:

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպանության մասին հայտարարություններից հետո, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը խիստ արձագանքել և դատապարտել է այդ արտահայտությունները։

Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության՝ Գրեհեմը հինգշաբթի օրը ասել է.«Ռուսաստանում ինչ-որ մեկը պետք է սպանի Պուտինին», Fox News-ին տված հարցազրույցում ամերիկացի սենատորը հավելել է. «Ինչպե՞ս այս պատերազմը կավարտվի: Այն ժամանակ, երբ Ռուսաստանում ինչ-որ մեկը  հեռացնի Պուտին»:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական բացատրություն է պահանջել Վաշինգտոնից։ Ռուսաստանի Դումայի ներկայացուցիչներն ուրբաթ օրը հավանություն են տվել նաև օրինագծին, որը խիստ  պատիժներ և տուգանքներ է նախատեսում նրանց համար, ովքեր «կեղծ լուրեր» են տարածում երկրի զինվորականների մասին։

Ըստ օրինագծի՝ եթե «կեղծ լուրերը» Ռուսաստանի զինված ուժերի համար լուրջ հետեւանքների են հանգեցնում, ապա մեղավորի համար տարբեր պատիժներ են նախատեսվում։ Օրինագիծը, որն ընդունվել է ուրբաթ օրը, պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խրախուսողների համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է.«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, և մենք առճակատում չենք գնումՌուսաստանի դեմ»։ 

«ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում պաշտպանական քայլ է»,- ասել է Ստոլտենբերգը։

Լոնդոնի Times-ը շաբաթաթերթը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջ է մնացել առնվազն երեք մահափորձից։

Պանամայի ջրանցքի կազմակերպությունը հայտարարել է, որ չեզոք է մնալու Ուկրաինայի պատերազմում և չի արգելափակելու ռուսական նավերի երթևեկը:

Ուկրաինացի տեղական պաշտոնյա ասել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել  Զապորոժիեի ատոմակայանը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է.«Զապորոժիեի միջուկային օբյեկտը գտնվում է մեր վերահսկողության տակ և աշխատում է բնականոն ռեժիմով»։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են 1812 ուկրաինական ռազմական օբյեկտ, ինչպես նաև 62 ինքնաթիռ, 635 տանկ և այլ զրահատեխնիկա։

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ փրկելու հազարավոր կյանքեր  Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։

Ազարովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Պուտինը գերազանցեց Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին, իսկ իրականում փրկեց հարյուր հազարների»։