Մամուլի տեսություն 07-03-2022
Ուկրաինայի պատերազմը մաշողական ընթացք է ստացել, իսկ Արևմուտքում վառելիքի ու էներգիայի գների կտրուկ աճը պատերազմի երկարացման հետևանքներից է։
Քեյհան օրաթերթ
Ամերիկացի վետերաններից մինչև ԻԼԻՊ, բոլորը մեկնում են Ուկրաինա
Ուկրաինայի պատերազմը մաշողական ընթացք է ստացել, իսկ Արևմուտքում վառելիքի ու էներգիայի գների կտրուկ աճը պատերազմի երկարացման հետևանքներից է։ Եվ ամերիկացիներն ամեն ինչ անում են այս միտումը դադարեցնելու համար: Նրանք դիմել են Վենեսուելային, որի կառավարությունը ցանկանում էին տապալել:
Reuters-ի փոխանցմամբ՝ պատերազմող կողմերի միջև ուժեղ հրաձգության սաստկացման հետևանքով, աճում է նաև պատերազմական փախստականների թիվը։
Խորասան օրաթերթ
Շրջակա միջավայրի ոչնչացումն ազգային շահի ոչնչացում է
Ծառատունկի օրվա կապակցությամբ երկու պտղատու ծառերի տնկիներ տնկելուց հետո, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունը։
Ծառատունկը համարելով լիովին կրոնական և հեղափոխական շարժում, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իհարկե, ծառերի պահպանումը շատ կարևոր է»:
Էթելաաթ օրաթերթ
Ռուս-ուկրաինական սահմանին մեծացել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերը
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումները թևակոխում են 11-րդ օրը: Իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն լայնածավալ գործողություններ են սկսում ռուս-ուկրաինական սահմանին՝ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության սրման ֆոնին, ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Էգեյան ծովի հյուսիս ամերիկյան խոշոր ավիակիրի ժամանելու մասին։ ԱՄՆ պաշտոնյան չի հայտնել նավի ստույգ վայրը սակայն նշել է, որ ավիակիրը կարող է օգտագործվել Սև ծովում և Դարդանելի նեղուցում պարեկություն անելու համար, եթե Ռուսաստանը փորձի հատել սահմանը: Նա հավելել է, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին:
Իրան օրաթերթ
Իրանի նավթի արտահանումը գերազանցել է 1,5 մլն բարելը
Մինչև Իրանում 13-րդ կառավարության իշխանության գալը նավթի վաճառքն ու արտահանումը կանգ էին առել և արտահանման ծավալը նվազագույնի էր հասել: Նոր կառավարությունը զգալիորեն մեծացրել է նավթի արտահանման ծավալը: Իրանի ճանապարհների փոխնախարարը հայտարարել է, որ հում նավթի արտահանումը գերազանցել է օրական 1,5 մլն բարելը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը նույնպես արձագանքել է այս հարցին: Բայդենն ասել է, որ իրանական նավթի դեմ Թրամփի պատժամիջոցները ձախողվել են։
operativ.am
Էրդողանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է «միասին ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կիրակի օրը ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է միասին աշխատել՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհ հարթելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Էրդողանն ասել է, որ հրատապ հրադադարը հնարավորություն կտա լուծելու հումանիտար խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաև քաղաքական լուծումներ փնտրելու համար: Նա կրկնել է իր կոչը. «Եկեք միասին ճանապարհ հարթենք խաղաղության համար»:
Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման գործում։ Նա ընդգծել է հրադադարի ապահովման, մարդասիրական միջանցքների բացման և խաղաղության պայմանագրի ստորագրման հրատապ քայլերի կարևորությունը։
Նախագահ Էրդողանն ասել է նաև, որ մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի և այլ երկրների հետ։ Նա նաև ասել է, որ կշարունակի ջանքերը՝ լայնածավալ բանակցություններ վարելու Ուկրաինայի թեմայի շուրջ»,- ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
lragir.am
Չինաստանն ԱՄՆ-ին հորդորել է հանել Աֆղանստանի նկատմամբ պատժամիջոցները եւ ապասառեցնել ակտիվները
Չինաստանն ԱՄՆ-ին հորդորում է հանել Աֆղանստանի նկատմամբ պատժամիջոցները, ապասառեցնել եւ վերադարձնել ակտիվները, որոնք պատկանում են աֆղան ժողովրդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ մամուլի ասուլիսի ընթացքում:
«ԱՄՆ-ն անպատասխանատու է եւ, հաշվի չառնելով ոչինչ, հեռացել է Աֆղանստանից՝ աֆղան ժողովրդին թողնելով լուրջ հումանիտար ճգնաժամ եւ ստեղծելով տարածաշրջանային կայունության վիթխարի սպառնալիք»,-հայտարարել է Վան Լին: Նախարարը կոչ է արել՝ անհապաղ ապասառեցնել Աֆանստանի ակտիվներն ԱՄՆ-ում եւ չեղարկել տարբեր միակողմանի պատժամիջոցները, առանց որեւէ պայմանի վերադարձնել ակտիվները, որոնք պատկանում են աֆղան ժողովրդին, թույլ չտալ «կրկին անգամ վնաս հասցնել» աֆղան ժողովրդին եւ օգնել Աֆղանստանին՝ անցկացնել ցուրտ ձմեռը եւ դիմավորել գարունը»:
armenpress.am
Դոնբասի ավելի քան 6 հազար բնակիչներ ՌԴ-ի հետ սահմանից մեկ օրվա ընթացքում անցել են Ռոստովի մարզ
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ավելի քան վեց հազար բնակիչներ մեկ օրում ժամանել են Ռոստովի մարզ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել Է Ռուսաստանի տարածաշրջանային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
«Անցած օրվա ընթացքում անցակետերից սահմանը հատել են ավելի քան 6 հազար քաղաքացիներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետությունների տարածքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել Է, վերջին տվյալների համաձայն, փետրվարի 18-ից ի վեր ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի տարածքներից ժամանել Է ավելի քան 149 հազար մարդ: Մարզի ժամանակավոր տեղավորման կետերում այժմ գտնվում Է 6357 մարդ, այդ թվում՝ 3244 երեխա: Տարածաշրջանից երկրի մյուս սուբյեկտներ ուղարկվել Է գրեթե 13 հազար մարդ, այդ թվում՝ 6 հազարից ավելի երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Եվրոպան լրացուցիչ պատժամիջոցներ Է քննարկում Ռուսաստանի նկատմամբ
Եվրամիությունը քննարկում Է Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելու լրացուցիչ հնարավորություններ Ուկրաինայի իրադրության պատճառով, սակայն առայժմ դրանք գաղնի Է պահում: Մարտի 7-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարար Բրյունո Լը Մերը-ը BFM հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արժե՞ արդյոք ավելի հեռուն գնալ: Բոլոր օպցիոնները սեղանին են: Ես այժմ չեմ հայտնի հնարավոր տարբերակները եւ կգերադասեմ գաղտնի պահել մեր մտադրությունները՝ երաշխավորելու համար այդ տնտեսական միջոցների արդյունավետությունը»,- ասել Է նա: Լը Մերը կարծիք Է հայտնել, որ արդեն մտցված սահմանափակումները լուրջ ազդեցություն են գործել Ռուսաստանի տնտեսության վրա եւ հայտարարել Է, որ ԵՄ-ն ավելի վաղ տակավին չի մտցրել այդքան ընդգրկուն սահմանափակումներ որեւԷ այլ երկրի նկատմամբ»:
Նախարարը հավաստել Է, որ «խուսավարման համար տարածություն տակավին կա» եւ հավելել Է, որ շարունակում Է քննարկել ապագա պատժամիջոցները Եվրոպայի մյուս երկրների պաշտոնակիցների հետ: Լը Մերի խոսքով՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների առումով լրացուցիչ հնարավորությունները կքննարկվեն այդ թվում Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպմանը մարտի 10-ին եւ 11-ին Վերսալում:
lragir.am
Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է ոչ բարեկամ երկրների ցանկը
Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է իր ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այդ ցանկում են` Ավստրալիա, Ալբանիա, Անդորրա, Միացյալ Թագավորություն, Եվրամիության անդամ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեայի Հանրապետություն, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա: