Մամուլի տեսություն 08.03.2022
Jerusalem Post. Իրանի պաշտպանական համակարգը նոր մարտահրավեր է Իսրայելի օդուժի համար:
Էթելաաթ օրաթերթ
Jerusalem Post. Իրանի պաշտպանական համակարգը նոր մարտահրավեր է Իսրայելի օդուժի համար:
Սիոնիստական թերթն անդրադառնալով Իրանի պաշտպանական համակարգի հզորությանը, գրել է. «Իրանն ունի հզոր պաշտպանական արդյունաբերություն և շարունակում է մշտական ջանքերը՝ կառուցելու համակարգեր և տարածքներ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Իսրայելի համար»:
Թերթը հավելում է, որ երբ անցյալ տարի Իրանը Սիրիայում տեղակայեց նոր ՀՕՊ համակարգեր, Իսրայելի օդուժը ստիպված եղավ փոխել հարձակման ռազմավարությունը:
Քեյհան օրաթերթ
Իրանի նավթի ոլորտի սահանափակումների վերացումն արդեն ոչ թե արտոնություն է, այլ ԱՄՆ-ի կարիքը
Առանց ՀԳՀԾ-ի Իրանի նավթի արտահանման ծավալը հասել է 1.5 միլիոն բարելի:
Չնայած պատժամիջոցնրեի ընթացքը դանդաղել է և Իրանն առանց արգելքի վաճառում է իր նավթը, սակայն Արևմուտքը, փորձելով բավարարել իր նավթային կարիքները, ցանկանում է չեղարկել նավթի ոլորտի պատժամիջոցները, սակայն դա ներկայացնել որպես արտոնություն:
Հաշվի առենելով համաշխարհային, մասնավորապես՝ Ուկրաինայի զարգացումները, և արդյուքնում՝ նավթի գների աճը, ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն Իրանի կարիքը:
Ռուսաստանը նույնպես Արևմուտքին կանգնեցրել է էներգետիկ ճգնաժամի առւջև: Եվ ԱՄՆ-ն, որ պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի ու գազի արտահանման նկատմամբ, կանգնել է խնդիրների առւև:
Խորսան օրաթերթ
Ուկրաինայի պատերազ,ի պարտվողներն ու հողթողները
Ուկրիանայում ընթացող պատերազմից ավելիք ան 10 օր անց, հարց է ծագում, թե ո՞ր երկրներն են պարտվողները և որոնք՝ հաղթողները:
Ակնհայտ է, որ պատերազում գլխավոր պարտվողն Ուկրաինայի կառավարությունն ու ժողովուրդն են: Երկիր, որը կարող էր չեզոքություն պահպանելով, օգտվել երկու ոկղմերի շահերից, սակայն նախագահի սխալ որոշման պատճառով, այսօր պատերազմում է Ռուսատսնաի հետ: Սա իհարկե չի նշանակում, որ Ռուսաստանը ներժուժել է Ուկրաինա: Սակայն ամեն դեպքում, պատերազմի հետևանքով, Ուկրաինան կորցրել է իր ենթակառուցվածքների մեծ մասն ու վատթարագույն սցենարի դեպքում պետք է պատրաստվի մի քանի տարվա պատերզմի:
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիայում գրանցվել է ավելի քան 54 տոկոս գնաճ
Լիրայի արժեզրկման և սպառողական ապրանքների գների աճի արդյունքում, Թուրքիայում գնաճը հասել է 54 տոկոսի, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:
armenpress.am
Թուրքիան ակնկալում է իր քաղաքացիներն Ուկրաինայից տարհանել Ռուսաստանի տարածքով
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու նպատակով միջանցք ստեղծելու հնարավորության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այսօր կան տարածքներ, որտեղ գործում է կրակի ժամանակավոր դադարեցումը: Մենք ցանկանում ենք, որ կրակի դադարեցման ռեժիմը լինի շարունակական և գործի Ուկրաինայի ողջ տարածքում: Մենք շարունակում ենք մեր քաղաքացիների տարհանման գործընթացը, ավելի քան 11 հազար քաղաքացիներ են տարհանվել: Բանակցություններ են ընթանում տարհանման նպատակով միջանցքների, այդ թվում և Ռուսաստանի տարածքով, ստեղծման ուղղությամբ: Այսօր Ուկրաինայի տարբեր շրջաններից ակնկալվում է ավտոբուսներով 400 քաղաքացու տարհանում»,- հայտարարել է Չավուշօղլուն:
armenpress.am
ՌԴ ԱԻՆ-ը մոտ 430 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաինա
Ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Ուկրաինա է հասցրել մոտ 430 տոննա հումանիտար օգնություն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Իր հերթին Ուկրաինայում լայնածավալ հումանիտար գործողություն է իրականացնում նաև Միավորված ազգերի կազմակերպությունը: ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայում հրաձգությունների հետևանքով զոհվել է 406 խաղաղ բնակիչ և ավելի քան 800-ը վիրավորվել են: Մոտ 1,7 մլն ուկրաինացի ստիպված է եղել լքել երկիրը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի արտակարգ հումանիտար օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և ի հումանիտար գործընկերները լայնածավալ հումանիտար գործողություն են սկսել՝ փորձելով Ուկրաինա օգնություն հասցնելու հնարավոր ուղիներ և միջոցներ գտնել:
armenpress.am
ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին. ՉԺՀ ԱԳՆ
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնման իր քաղաքականությամբ մեծ գերան է գցել ուկրաինական ճգնաժամի հրդեհի վրա», - ասել է դիվանագետը:
Դիվանագետի խոսքով` Չինաստանը միշտ էլ հավատացել է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ընդլայնման հաշվին:
panarmenian.net
Պատգամավոր․ Հացահատիկի մասով խնդրի առաջ կարող ենք կանգնել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանից, բայց քանի որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել, երկիրը կարող է կանգնել խնդրի առաջ:
«Կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց՝ ով 3000 հեկտար հող ունի, ցանեք ցորեն, դա մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել ցորեն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հակոբյանի արձանագրմամբ՝ Հայաստանի կարևոր խնդիրներից մեկն այսօր դոլար-դրամ փոխարժեքը կայուն պահելն է։
«Տարբեր տվյալներով օրը մոտ 6000 Ռուսաստանի և մի քիչ էլ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և իրենց հետ հիմնականում բերում են ռուբլի։ Այդ ռուբլին փորձում են փոխանակել, և այսօր ամենակարևոր խնդիրը՝ պահենք, որ տարադրամի արտահոսք չլինի։ Ես ինչքան գիտեմ՝ կառավարության կողմից հիմա մշակվում է այսպիսի բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող, եթե գումարով եկավ ու բանկում բացեց հաշիվ, մինիմում գումարը վեց ամիս պետք է պահի այստեղ։ Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
panarmenian.net
Բլինքեն․ Ուկրաինան կարող է հաղթել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չգիտի, թե որքան կտևի պատերազմն Ուկրաինայում, սակայն համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը՝ Ուկրաինային օգնելու համար։ Այդ մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Բլինքենը նաև բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի տոկունությունը՝ նշելով, որ պատերազմն այն ընթացքը չունի, որը նախանշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Մոսկվան մտադրություն ունի ինչ-որ կերպ տապալելու կառավարությունն ու իր խամաճիկ ռեժիմը հաստատելու, ապա 45 միլիոն ուկրաինացիներն այս կամ այն կերպ մերժելու են դա», - ասել է նա:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։