Բորուջերդի. Հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը խաբեություն է՝ անակնկալ հարված հասցնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i244856-Բորուջերդի._Հրադադարի_մասին_Թրամփի_հայտարարությունը_խաբեություն_է_անակնկալ_հարված_հասցնելու_համար
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը խաբեություն է՝ անակնկալ հարված հասցնելու համար։
(last modified 2026-04-23T09:40:13+00:00 )
Ապրիլ 23, 2026 12:59 Asia/Tehran
  •  Բորուջերդի. Հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը խաբեություն է՝ անակնկալ հարված հասցնելու համար

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը խաբեություն է՝ անակնկալ հարված հասցնելու համար։

 Նա հավելել է․ «Իրանի զինված ուժերը, ձեռքերը ձգանին, պատրաստ են չեզոքացնել ցանկացած նոր սադրանք»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ալաեդդին Բորուջերդին հավելել է․ «Հրադադարի հաստատման առաջին փուլը ցույց տվեց, որ Թրամփը օգտագործում է այդ հնարավորությունը՝ ուժերը վերականգնելու, զինվելու և համապատասխան վայրեր տեղափոխվելու համար։ Իրանը, ճիշտ հասկանալով իրավիճակը, երբեք չի դադարեցրել և չի դադարեցնի իր պատրաստվածության մակարդակը բարձրացնելու գործընթացը»։

Նա հավելել է. «Ռազմական նախապատրաստություններից բացի, Վաշինգտոնը նաև հոգեբանական պատերազմ է վարում։ Նրանք ձգտում են հուսահատեցնել Իրանի ժողովրդին և ձևացնել թե հակամարտությունն ավարտվել է՝ Իրանի իշխանության հիմնական առանցքը՝ ժողովրդի ներկայությունը, թուլացնելու համար։ Սակայն Իրանի խելացի ժողովուրդն իր  ներկայությամբ խափանում է այս դավադրությունը»։

Դատապարտելով Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի վերջին գործողությունները, Բորուջերդին նշել է. «Ծովային շրջափակումը և նավերի վրա հարձակումները ծովահենության հստակ օրինակներ են, որոնք պահանջատեր երկրի արժանապատվությունը իջեցրել են մինչև ծովահենի մակարդակի։ Որքան Վաշինգտոնն ավելի շատ է գնում այս ճանապարհով, այնքան ավելի է նա խորտակվում իր իսկ ստեղծած ճահճի մեջ»։

Անդրադառնալով Իրանի նոր ռազմավարությանը, Բորուջերդին ասել է. «Իսլամական Հանրապետությունը չպետք է թույլ տա, որ ԱՄՆ-ի գործողությունները խաթարեն Հորմուզի նեղուցի նոր կառավարումը։ Մենք պետք է վճռականորեն ներդնենք մեր նոր կառավարման կառուցվածքը, ներառյալ այս ռազմավարական ջրային ուղուց «տարանցիկ վճարների գանձումը»։ Սա երրորդ պարտադրված պատերազմի հետևանքով Իրանի հեղինակության դրսևորումներից մեկն է»։