Մամուլի տեսություն 09.03.2022
Երեքշաբթի օրը, Իրանի «Նուր-2» երկրորդ ռազմական արբանյակն արձակվել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Ղասեդ» արբանյակակրի կողմից և հաջողությամբ տեղադրվել 500 կիլոմետրանոց ուղեծրում:
Սա Երկրի ուղեծրում ետղարդված իրանական երկրոր դռազմական արբանյակն է:
Ավելի վաղ, 2020 թվականին, «Նուր-1» արբանյակը տիեզերք էր արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից «Ղասեդ» համակցված վառելիքով աշխատող շարժիով եռաստիճան արբանյակակրով և տեղադրվել Երկրի շուրջ 425 կմ ուղեծրում: Ու չնայած նախատեսված էր, որ արբանկաի կյանքը կտևի մեկ տարի, այն շարունակում է աշխատել և տեղեկատվություն փոխանցել:
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հաջզիադեն հայտարարել է. «Մեզ հաջողվեց հաղթել թշնամուն և հսնել այս տեխնոլոգիային, ձեեռք բերել ժամանակակից գիտելիքներ ու դրանք վերածել հաջող արտադրանքի»:
Տիեզերական արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի հզորության գործոններից է: Իրանը նույնպես, վերջիին տարիներչին քայլեր է ձեռնարկում տեիզերական ու հրթիռային տեխնոլոգիաներին հասանելիության ուղղությամբ:
Իրանում կառուցված արբանյակների ու արբանակակիրների տիեզերք արձակումը մեծ ձեռքբերում է: Տիեզերական ոլորտում Իրանն աշխարհի 10 երկրների թվում է: Իսկ այդ ձեռքբերումն իրանցի մասնագետների տարիների ջանքերի արդյունքն է:
Արևմտյան Ասիայի մյուս երկրների համեմատ, Իրանի տիեզերական ծրագրի տարբերությունը կայանում է նրանում, որ երկիրը հենվում է սեփական կարողությունների և տեխնոլոգիաների վրա:
Վերջին երկու տարիներին Իրանը կարևոր քայլ է արել նաև արբանակակիրների կառուցման և տեիզերք արձակման ոլորտում, միևնույն ժամանակ զարգացնելով արբանկյակների կառուցման իր հնարավորությունները: Իրանցի մասնագետներին հաջողվել է հասնել տիեզերական տեխնոլոգիայի ամբողջական ցիկլին, որը ներառում է գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արձակող կայանի, արբանյակի, արբանյակների ընդունման և կառավարման կայանի, ինչպես նաև արբանյակային տվյալների կայանի աշխատանքի համար:
Այս պահին Իրանն ունի փորձարկման վբերջնական փուլում գտնվող և արձակման պատրաստ չորս արբանյակ: «Զաֆար 2» արբանյակը կառուցման վերջին փուլում է, «Նահիդ 1»-ն ու «Նահիդ-2»-ը պատրաստ են, իսկ «Փարս 1»-ը հանձնվել է Իրանի տիեզերական գործակալությանը։ «Սաման» ուղեծրային փոխանցման բլոկը և «Արաշ» տիեզերական շարժիչը նույնպես վերջնական փորձարկումների փուլում են: Ու թեև թշնամին պատժամիջոցներով ու առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով փորձել է կանխել Իրանի տնտեսական ու գիտական առաջընացը, այդ թվւմ նաև տիեզերական արդյունաբերության ոլորտում, երկիրը ձեռք է բերել տեիզերական ոլորչտի տեխնոլոգիաներ, ինչը մեծ հաջողություն է ԻԻՒՀ համար:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, «Նուր-2» արբանյակի արձակման արարողության ժամանակ, հայտարարել է. «Հպարտության առիթ է, որ մի մուսուլման ժողղովորդի և իսլամական համակարգի անունից, միջազգային լայնածավալ պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, Պահակազորում ծառայող Իրանի ժողովդրի զավակները, հավատքով ու տոկուն կամքով և մտավոր մեծ թռիչքի շնորհիվ, ճեղքել են երկնքի կուրծքը և կարողացել արբանկյակը տեղակայել ուղեծրում»: