Մամուլի տեսություն 10.03.2022
Պուտին-Բայդեն պատժամիջոցային պատերազմի արդյունքում, ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են, իսկ Սպիտակ տանը մտահոգություններ կան էներգակիրների մատակարարումների վերաբերյալ:
Քեյհան օրաթերթ
Պուտին-Բայդեն պատժամիջոցային պատերազմի արդյունքում, ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են, իսկ Սպիտակ տանը մտահոգություններ կան էներգակիրների մատակարարումների վերաբերյալ:
Ուկրաինա Ռուաստանի ռազմական միջամտությունից հետո Արևմուտքը խուսափում է Մոսկվայի հետ ուղղակի առզմական բախումից: Պատճառն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վերահսկողությունն է:
Նա ցույց տվեց, որ Արևմուտքի հետ հոգեբանական պատերազմում չի զլանա օգտագործել այդ լծակը և անդրադառնալ իր երկրի միջոււկային հզորությանը: Միևնույն ժամանակ, արևմտյան երկրների և Արևելյան Եվրոպայում նրանց դաշնակիցների կողմից Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության նկատմամբ Ռուսաստանի համբերոթյունը կարող է սպառվել:
Մոսկվան Ուկրաինայի հարևաններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամների նախազգուշացրել է, որ ուկրաինական կործանիչների թռիչքներն իրենց ավիաբազաներից կարող է նշանակել նրանց ներգրավվածությունը զինված հակամարտության մեջ։
Այնուամենայնիվ, «համաշխարհային տնտեսական պատերազմը» կամ «պատժամիջոցների պատերազմը» դեռ շարունակվում է:
Էթելաաթ օրաթերթ
ԱՄԷ-ն օկուպացրել է Եմենի Սոկոտրա կղզին՝ սիոնիստների համար բնակավայրեր կառուցելու համար
ԱՄԷ-ն օկուպացրել է Եմենի Սոկոտրա կղզին՝ սիոնիստների համար բնակավայրեր կառուցելու համար:
Եմենի Սոկոտրա կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի կարևոր առևտրային ուղու վրա և հարում է Աֆրիկյան մայրցամաքին ու Բաբ ալ-Մանդեբ նեղուցին, ինչը կրկնապատկումէ կղզու առևտրային և ռազմական նշանակությունը:
Yemen News-ի հաղորդմամբ՝ Եմենի հրաժարված կառավարության աղբյուրները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ ԱՄԷ-ի Խալիֆա Բին Զայեդ ինստիտուտը Եմենի Սոկոտրա կղզում էմիրաթա-իսրայելական համատեղ ռազմաբազայում բնակելի միավորներ է կառուցում սիոնիստ սպաների, զինվորների ու փորձագետների համար:
Վերջին շաբաթների ընթացքում, տասնյակ իսրայելցի ընտանիքներ, զբոսաշրջության պատրվակով, այցելել են Եմենի Սոկոտրա կղզի:
Ջավան օրաթերթ
Մի խումբ թուրք երիտասարդներ այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
Իսրայելի ռեժիմի նախագահ Իցհակ Հերցոգի Անկարա կատարած այցին զուգահեռ, մի խումբ թուրք երիտասարդներ այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը: Այցի շրջանակներում Հերցոգը հանդիպելու է թուրք պաշ՛տոնյաների հետ:
Վաթան էմռուզ
ԱՄՆ-ն դիմել է Մադուրոյին
Ռուսաստանի նկատմամբ նավթային էմբարգոյի կիրառումից հետո, ԱՄՆ-ն փորձում է համագործակցել Վենեսուելայի օրինական կառավարության հետ՝ իր նավթը մատակարարելու համար:
Վնեսուելայի վերաբերյալ Ջո Բայդենի կառավարության դիրքորոշումից մեկ տարի անց, Այդ երկրի նախագահական պալատում Նիկոլաս Մադուրոյի հետ ԱՄՆ պատվիրակության բանակցությունների մասին վերջին լուրերը փոխել են Վաշինգտոնի վերջին 3 տարիների քաղաքականության վերաբերյալ փորձագետների կարծիքը և հասարակության շրջանում հարց են առաջացրել ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշման փոփոխության կապակցությամբ:
armenpress.am
Թմրահանցավորության դեմ պայքար Վրաստանում. ձերբակալվել Է 11 մարդ
Վրաստանում ոստիկանությունը 11 մարդ Է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից վեցը, այդ թվում՝ մի օտարերկրացի, մեղադրվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Ձերբակալությունները կատարվել են Թբիլիսիի, Ռուսթավի, Բաթումի տարբեր մասերում, ինչպես նաեւ Սամեգրելո-Զեմո-Սվանեթի տարածաշրջանում: Ձերբակալությունների ընթացքում առգրավվել են տարատեսակ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր, որոնք կշռածրարվել են վաճառքի համար, հաղորդել Է ՆԳ նախարարությունը: Դրան նախորդել Է թմրանյութերի ստուգիչ գնման մի քանի փուլ՝ դատավորի որոշման հիման վրա: Ոստիկանները կատարել են տեղի ունեցողի գաղտնի ձայնագրություններն ու տեսագրությունները:
Հետաքննությունը տարվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Թմրամիջոցների անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ իրացում», ինչպես նաեւ «Անձնական օգտագործման համար կամ առանց բժշկի նշանակման ոչ մեծ ծավալներով թմրանյութերի, դրանց համանմանների անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում»: Ձերբակալվածներին սպառնում Է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Պուտինը Մակրոնի եւ Շոլցի հետ քննարկել Է Ուկրաինայի թեման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացանում Է «Արմենպրես»-ը: «Շարունակել են քննարկել Ուկրաինայի թեման»,- պատմել Է Պեսկովը լրագրողներին:
Նախորդ օրերին Պուտինը նաեւ բազմիցս զրուցել Է այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ նրանց հետ քննարկելով այդ թվում Ուկրաինայի իրադրությունը: Մասնավորապես, կայացել են զցույցներ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Սենեգալի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը
Ուկրաինայի ապառազմականացումն անհրաժեշտ Է, չի կարելի հապաղել այս հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, մենք հիմա Էլ ենք ցանկանում, որպեզի դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ Է Ուկրաինայի ապառազմականացումը, անհրաժեշտ Է Ուկրաինայի դենացիֆիկացումը, եւ այդ հարցում չի կարելի հապաղել:
Որովհետեւ սպառնալիքը, որն ստեղծվել Է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք Է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք Է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Ուկրաինայի ԿԲ-ն խնդրել է ՀՀ-ին արգելափակել ռուսական «Միր» քարտերը
Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է Հայաստանին՝ խնդրելով արգելափակել ռուսական «Միր» վճարային քարտերով իրականացվող բոլոր գործառույթները։ Նմանատիպ խնդրանքով Ուկրաինան դիմել է նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Վիետնամի կենտրոնական բանկերին, ինչպես նաև Թուրքիայն, գրում է Asiafinancial.com-ը։
Խոսքն ինչպես էլեկտրոնային վճարումների մասին է, այնպես էլ ֆիզիկական անձանց միջև փոխանցումների։
Ուկրաինայի ԿԲ ղեկավար Կիրիլ Շևչենկոն հայտարարել է, որ սառեցված ռուսական ակտվիները պետք է օգտագործվեն Ուկարինայի հետպատերազմյան վերականգնման համար՝ հորդորելով ընդլայնել ՌԴ դեմ պատժամիջոցները քարտային վճարումների կասեցումից մինչև ԱՄՀ-ին ՌԴ-ի հասանելիության դադարեցում։
Նա ասել է, որ ի վերջո Ռուսաստանին պետք է ստիպել վճարել ներխուժման արդյունքում Ուկրաինային պատճառած վնասի համար, հայտնում է BBC-ն։
Շևչենկոն հավելել է, որ ֆինանսների հսկայական պահանջարկ է լինելու։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
panarmenian.net
ԱՄՆ-ն Ուկրաինային $13․6 մլրդ-ի օգնություն կտրամադրի, Կանադան՝ զենք ու սպառազինություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային $13․6 մլրդ օգնության հատկացմանը։
Այդ գումարից 6․5 մլրդ դոլարը կհատկացվի Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով, իսկ մնացած գումարը՝ այլ գերատեսչություններին հումանիտար և տնտեսական օգնության համար, գրում է BBC-ն։
Այս ֆինանսական աջակցությունը 2022 ֆինանսական տարվա համար դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծի մաս է կազմում։
Սենատում բյուջեի նախագիծը դեռ քննարկման չի դրվել, սակայն, ակնկալվում է, որ նախագծին հավանություն կտրվի։
Կանադան իր հերթին հայտարարել է, որ 50 մլն դոլարի զենք և սպառազինություն կուղարկի Ուկրաինա՝ այդ թվում կանադական տեսախցիկներ, որոնք տեղադրվում են ռազմական ԱԹՍ-ների վրա։ Այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Մինչդեռ Մեծ Բրիտանիան անհատական պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնց թվում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսնեֆտի։ ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը և այլոք։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
panarmenian.net
Պետդեպը ժխտել է Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ՌԴ մեղադրանքները
Պետդեպը ժխտել է Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ՌԴ մեղադրանքները։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական և կենսաբանական լաբորատորիաներ ունի, չի համապատասխանում իրականությանը։
«ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի կամ չի կառավարում որևէ քիմիական կամ կենսաբանական լաբորատորիա, դրանք բոլորը լիովին կատարում են Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի պահանջները, ինչպես նաև չեն մշակում և չունեն զենք որևէ տեղ»,-ասվում է Փրայսի հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»։
Ըստ նրա, նշված կոնվենցիաները խախտում է ՌԴ-ն, իսկ ԱՄՆ-ի հասցեին հնչեցվող մեղադրանքները կոչված են արդարացնելու «սարսափելի գործողություններն Ուկրաինայում»։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի պետ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում 30 կենսաբանական լաբորատորիա է գործում, որոնք աշխատել են վտանգավոր վարակների հարուցիչների հետ։
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ՌԴ-ն կարող է սադրանք կազմակերպել կենսաբանական զենքով։ Նա նաև ժխտել է այն պնդումները, թե Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հետազոտություններ են իրականացրել կենսաբանական զենքի ոլորտում։