Մամուլի տեսություն 11.03.2022
ԻԻՀ առևտրի պալատի նախագահը հայտարարել է, որ նախկինում Իրանում գործունեությաուն ծավալած ընկերությունները սպասում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը, որպեսզի վերադառնան:
Ջամե Ջամ օրաթերթ
Պուտինը համաձայնել է կամավորականներ ուղարկել Ուկրաինա
ՌԴ նախպագահը ողջունել է Արևմտյան Ասիայից Դոնբասի զինված ուժերին աջակցելու նպատակով այնտեղ տեղափոխվելու և Ուկրաինայում ձեռք բերված ռազմավարն այնտեղ տեղափոխպելու առաջարկը:
ՌԴ ԱԽ նիստում ողջունել է Ուկրիանա օտարերկրացի վարձկանների տեղափոխումը:
նա հայտարարել է. «Մենք ականատես ենք, որ ամբողջ աշխարհից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա»:
Էթեմադ օրաթերթ
Արտասահմանյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ Իրան
ԻԻՀ առևտրի պալատի նախագահը հայտարարել է, որ նախկինում Իրանում գործունեությաուն ծավալած ընկերությունները սպասում են ՀԳՀԾ-ի՛շուրջ վերջնական որոշմանը, որպեսզի վերադառնան:
Ղոլամհոսեյն Շաֆեին հայտարարել է. «Մեծ թվով արտասահմանյան ընկերություններ երկար տարիներ գործունեությունը են ծավալել Իրանում: Եվ եթե բանակցություններն ավարտվեն ու պատժամիջոները չերղարկվեն, կանխատեսվում է, որ այդ ընկերությունների մեծ մասը կվերադառնա Իրան»:
Իրան օարթերթ
Ծայրահեղական վարձկաններն Ուկրաինայի ճանապարհին են
Ծայրահեղականների ու ջիհադիականների միջև մեծ ընդհանրություններ չկան: Սակայն աջ այրահեղականների ներկայությունը պետք է կառավարություններին թույլ տա կանգ դադարել իրենց քաղաքացիներին խրախուսել գնալ և կռվել:
Տասնյակ ամերիկացիներ, կանադացիներ և այլ օտարերկրացիներ ներկադրությամբ փորձում են զենք վերցնել: Իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թերասը աջակցել է նմանք այլի դիմած բրիտանացիներին:
Երբեմն նման մարդկանց ջանքերը հասկանալի են, իսկ շարժառիթներն ուղղված հերոսանալուն, սակայն կառավարությունները չպետք է երկարատև պատերազմներ հրահրեն:
Հայտնի չէ, թե քանի կամավոր է մուտք գործել Ուկրաինա: Սակայն մեծ թվով օտարերկրյա գրոհայինների զանգվածային հավաքագրումը վտանգավոր է: Նման բան տեղի է ունեցել Աֆղանստանում, Իրաքում և հատկապես Սիրիայում, որտեղ կռվել են ջիհադիստները և դա ծանր հուշեր է արթնացնում:
Համշահրի օրաթերթ
Որպես պատժամիջոցների չեղարկման պայման, ԱՄՆ-ն Վենեսուելային առաջարկել է նավթ արտահանել այդ երկիր
ԱՄՆ-ն Վենեսուելային առաջարկել է պատժամիջոցների եչրղարկման դիմաց իր նավթի միասն արտահանել այդ երկիր:
Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարեց ռուսական հում նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի մասին՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Մոսկվայի հարձակման։
Ամերիկացի դիվանագետները փորձում են էներգիայի աղբյուրներ գտնել ամբողջ աշխարհում՝ փոխհատուցելու Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կամ պատերազմի պատճառով խաթարված նավթի և գազի արտահանումը:
armenpress.am
Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ
Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են:
Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
armenpress.am
Պուտինը դրական տեղաշարժ է նկատում ռուս-ուկրաինական բանակցություններում
Сохранить
17:42, 11 Մարտ, 2022
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի դրական տեղաշարժ է նկատում ռուս-ուկրաինական բանակցություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պուտինը այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Անշուշտ, ես ձեզ կտեղեկացնեմ նաև Ուկրաինայի ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին: Առաջին հերթին այն մասին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք այժմ անցկացվում են գրեթե ամեն օր: Այնտեղ որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչպես ինձ զեկուցեցին մեր բանակցողները: Կպատմեմ ձեզ այս ամենի մասին ավելի մանրամասն», - ասել է Պուտինը:
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են արդեն բանակցությունների երեք փուլ, չորրորդ հանդիպման անցկացման ամսաթիվը և վայրը չեն որոշվել: Սպասվում է, որ այն կարող է կայանալ մոտ ժամանակներս:
armenpress.am
Լուկաշենկոն առաջարկել է Մոսկվայում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին ` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հակազդման վերաբերյալ որոշումներ մշակելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին:
Նրա խոսքով` միավորելով շուկաները մեկ ամիս անց կմոռանան, որ պատժամիջոցներ կան:
www.panarmenian.net
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեն ՌԴ դեմ, այդ թվում՝ Թուրքիան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ ղաշինքն ակնկալում է, որ բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ դեմ, տվյալ ազդակը հաղորդվել է նաև Թուրքիային։
«Այո, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն։ Այդպես մենք կարող ենք ստիպել Ռուսաստանին թանկ վճարել։ Ես այդ մասին հայտնել եմ նաև պարոն Չավուշօղլուին (Թուրքիայի ԱԳՆ ղեկավար)։ Թուրքիան այստեղ առանցքային դերակատարություն ունի»,-ասել է Ստոլտենբերգը CNN Turk-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
www.panarmenian.net
ՌԴ-ն դադարեցրել է փայտահումքի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանը դադարեցրել է փայտահումքի արտահանումը Եվրոպա։ Այդ միջոցները հատկապես մեծ ազդեցություն կունենան Ֆինլանդիայի վրա, որի շուկայում ռուսական առաքումները կազմում են մոտ 15 տոկոսը։
ՌԴ շուկայի խոշոր արտադրողները գրեթե չեն տուժի, քանի որ հիմնական հարվածը կզգան փոքր արտահանողները, գրում է «Կոմերսանտը»։
Ըստ փորձագետների, նոր միջոցները կարող են հանգեցնել ներքին շուկայում փայտանյութի ծավալների նվազմանը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։