Մամուլի տեսություն 12.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166618-Մամուլի_տեսություն_12.03.2022
Իրանի մեծարգո առաջնորդը զգուշացրել է թշնամու վարած փափուկ պատերազմի և Իրանի ժողովրդի վրա ազդելու փորձի կապակցությամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 12, 2022 15:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.03.2022

Իրանի մեծարգո առաջնորդը զգուշացրել է թշնամու վարած փափուկ պատերազմի և Իրանի ժողովրդի վրա ազդելու փորձի կապակցությամբ:

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Եթե ​​թույլ տրվեր կտրել ազգային իշխանության թևերն Իրանն այսօր մեծ վտանգների առաջ կկանգներ

Իրանի մեծարգո առաջնորդն անդրադառնալով թշնամու  վարած փափուկ պատերազմի  և  ժողովրդի վրա ազդելու փորձին, ավելել է.«Այս բարդ պատերազմի բուժումը բացատրության ջիհադն է նոր ծրագրային մեթոդներով, որոնք հիմնված են իսլամի խորը և վեհ ուսմունքների և հասկացությունների վրա»:

 

Քեյհան օրաթերթ

Ֆեյսբուք և Ինստագրամ. Ռուսների դեմ ատելություն տարածելը և բռնություն քարոզելը անվճար է

Facebook-ի մայր ընկերությունը՝ Meta-ն, որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին թույլատրել է Ուկրաինայի վրա հարձակման հարցով «բռնություն» քարոզել Ռուսաստանի դեմ: Օգտատերերին թույլատրվել է նաև Facebook-ում և Instagram-ում հնչեցնել «Մահ Պուտինին» կարգախոսը: Դա այն դեպքում, երբ այս երկու քայլերը հակասում են հիշյալ երկու ընկերությունների օրենքներին: 

Անկախ այն բանից, որ Ուկրաինայի պատերազմը հերթական անգամ բացահայտեց պատերազմի տգեղ ու անմարդկային երեսը, այն նաև անվավերության կնիք դրեց տեղեկատվական ազատության մասին Աարևմուտքի հայտարարությունների վրա: Պատերազմի առաջին իսկ օրից, սոցիալական մեդիայի հսկաներն ամբողջ աշխարհում սկսեցին սահմանափակել ռուսների մուտքը այդ ցանցեր, մինչդեռ, ըստ Euronews-ի, այս ընկերությունները միշտ հանդես են եկել խոսքի ազատության և տեղեկատվության ազատության. օգտին և գրաքննության ու ոխսքի ազատությունը սահմանափակելու մեջ մեղադրել  այլ երկրներին:

 

Խորասան օրաթերթ

Նիզամին, Պարսկական գրականության մեջ Իրանի մեծության վերակենդանացնողը

Ողջ աշխարհը մարմին ու Իրանը սիրտ,

Ասողը չի ամաչում այս համեմատությունից,

Քանի որ Իրանը երկրի սիրտն է

Սիրտն ավելի կարևոր է, քան ամբողջ մարմինը 

Այս տողերւի հեղինակն իրանցի մեծ բանաստեղծ Հեքիմ Նիզամի Գանջավին է։ Նա  խոսում էր իրանական ինքնության ու մշակույթի մասին ու մնայուն «Հինգ գանձ» թողեց մշակույթով հետաքրքրվող մարդկանց համար։ Մարչտի 12-ին Իրանում  նշվում է Նիզամի Գյանջավի հիշատակի օրը: Բանաստեղծ, որ իր կայուն ու փառահեղ լեզվով  առավել քան երբևէ ցույց տվեց պարսից գրականության կարողությունները։ Մի քանի տարի է, ինչ Ադրբեջանը փորձումէ ապացուցել, թե Նեզամին պատկանուէմ այդ երկրին և իր անունով գրանցել  այս մեծ պոետին ու նրա ստեղծագործությունները: Մինչդեռ Նիզամի Գյանջավիի բոլոր ստեղծագործությունները լի են Իրանի և պարսկերենի հանդեպ սիրով։

 

Քեյհան օրաթերթ

Երբ հերթը հասավ պատժամիջոցների չեղարկմանն ու երաշխիքների տրամադրմանն ԱՄՆ-ն նահանջեց

Թեև Վիեննայի բանակցությունները դեռևս հետաձգվում են ամերիկացիների կողմից քաղաքական որոշման բացակայության պատճառով, նրանք փորձում են առաջ ընկնել և ԶԼՄ-ներումա ղմուկ բարձրացնել պատժամիջոցները արդյունավետորեն չեղարկելու և երաշխիքներ տրամադրելու փոխարեն, մեծ պահանջներ ներկայացնել: 

Վիեննայի բանակցությունները հասել են կրիտիկական փուլի, իսկ ամերիկյան կողմը դեռ չի կայացրել իր որոշումը և փորձում է իր պահանջներն առաջ տանել մեդիա խաղերի և մեղադրանքների միջոցով։

Մինչ Վիեննայի բանակցությունները դադարեցվել են Իրանի կարմիր գծում մնացած հարցերի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելու ԱՄՆ դժկամության պատճառով, և արևմտյան պաշտոնյաներն ու լրատվամիջոցները բազմիցս կեղծ մեղադրանքներ են հնչեցրել Իրանին հասցեին՝ համաձայնագրի կայացմանը խոչընդոտելու վերաբերյալ,  երաշխիքների տրամադրման Մոսկվայի պահանջը  ամերիկացիների համար նոր պատրվակ է դարձել՝ արդարանալու համար։

 

armenpress.am

Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ  մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:

Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:

 

armenpress.am

 

Արցախում Ադրբեջանի կողմից արձակած արկը պայթել է Փառուխ համայնքին պատկանող շինության բակում

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, Ադրբեջանի կողմից 60 մմ տրամաչափի ականանետից արձակած արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ տեղեկացնելով, որ իրավապահները շարունակում են Ադրբեջանի հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:

«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

 

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա:

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Արտգործնախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք են եղել, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար։ ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։