Մամուլի տեսություն 13-03-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166692-Մամուլի_տեսություն_13_03_2022
Reuters-ը հաղորդել է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով ԱՄՆ զենքի գործարանների բիզնեսը ծաղկում է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 13, 2022 13:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-03-2022

Reuters-ը հաղորդել է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով ԱՄՆ զենքի գործարանների բիզնեսը ծաղկում է:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ուկրաինան Իսրայելի խաղալիքն է

Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ  Սիոնսիտական ռեժիմի կեղծ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել  նաև Վաշինգտոնում։ Ուկրաինացի փախստականներին Իսրայելում ընդունելու ռոմանտիկ պատմությունը  շուտով վերածվեց նրանց նկատմամբ խտրականության կեղտոտ կատակերգության և  իսրայելցիների կողմից փախստականների նկատմամբ կիրառած վիրավորական և նվաստացուցիչ այս քայլը շարունակվելու դեպքում, այս պատմությունը կընդունի ողբերգական  շրջադարձ:

Ուկրաինացի փախստականների մեծ մասը, որոնք ձեռնունայն փախել են օկուպացված տարածքներ, մշուշոտ ապագա են տեսնում, այն դրախտում, որի ամսին քարոզում էին իսրայելացիները: Տարբերությունն ըստ երևույթին տաք արևը և իհարկե Ռուսաստանի բանակի համեմատությամբ պաղեստինյան դիմադրության փոքր հրթիռներն են, որոնք տեղալու են  նրանց գլխին։ 

 

Քեյհան օրաթերթ

Reuters-ը հաղորդել է, որ  ուկրաինական պատերազմի հետևանքով  ԱՄՆ զենքի գործարանների բիզնեսը ծաղկում է

Ուկրաինական պատերազմը հսկայական շահույթ է բերել ամերիկյան սպառազինական ընկերություններին, և ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս օրերին եվրոպական երկրներին զենքի վաճառքի ծավալներն աճել են:

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն 18 օր: Մինչ այժմ Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդ լքել է իր բնակավայրն ու փախել հարևան երկրներ։ Երկու կողմերի միջև բանակցությունների չորս փուլերը հաջողությամբ չեն անցել։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին, իսկ Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերին հասցված  զգալի զոհերի ու վնասների մասին։

Արևմուտքը նույնպես առանց կարմիր գծերի ու սահմանափակումների, մեդիա ու տնտեսական  պատերազմի մեջ է մտել Ռուսաստանի հետ և  միայն  «Երրորդ համաշխարհային պատերազմ» սկսելու վախից չի համարձակվում  դիմել ուղղակի ռազմական միջամտության:

 

Իրան օրաթերթ

Սուդյան Արաբիայի «Արամքո»  նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել   «Սամադ-3» անօդաչու թռչող սարքերով

«Անսարալլահ» շարժման հետ կապված Եմենի զինված ուժերի խոսնակ գեներալ Յահյա Սարին հայտարարել է,  որ ի պատասխան Եմենի ժողովրդի դեմ դաժան պատերազմի ու շրջափակման  և նավթամթերք տեղափոխող նավերի մուտքը Եմենի նավահանգիստներ արգելելու կոալիցիոն ուժերի քայլին, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտենեը 9 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի խորքում գտնվող զգայուն թիրախներ:

Յահյա Սարին ասել է, որ  Ռիադում գտնվող «Արամքո» նավթամշակման գործարանը հարձակման է ենթարկվել երեք «Սամադ-3»  անօդաչուներով:

 

Էթելաաթ օրաթերթ

Ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով Սաուդյան Արաբիան իր հակառակորդներից 81-ին մահապատժի է ենթարկել

Սաուդյան Արաբիան, որը բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և սաուդյան կառավարության ու ընտանիքի քննադատների նկատմամբ բռնի վերաբերմունքի մեջ, ահաբեկչության հետ  կապ և շեղված մտքեր ու գաղափարներ ունենալու  մեղադրանքով, մեկ օրում մահապատժի է ենթարկել  81 ընդդիմադիրի:

 

armenpress.am

Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:  

Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:

Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:

Նախագահի երդման արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով:

news.am

Հայաստանում գնաճը շարունակվում է

Նախորդ տարիների համեմատ 2021 թվականին աննախադեպ բարձր՝ 7,2 տոկոս գնաճ արձանագրվեց Հայաստանում, հատկապես խիստ մտահոգիչ էր սննդամթերքի գների 11,5 տոկոս աճ։ Ցավոք, գնաճի հետ միասին համաչափ չավելացան մարդկանց եկամուտները, ինչն է՛լ ավելի աղքատացրեց մեր բնակչությանը։ Անցած տարվա գնաճը պայմանավորված էր ոչ միայն համաշխարհային շուկայով, այլ նաև ներքին գործոններով, մասնավորապես՝ 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը 1 տոկոս անկում գրանցեց․ սա այն դեպքում, երբ անցած տարի կառավարությունը միլիարդավոր դրամներ հատկացրեց գյուղմթերքի արտադրության և վերամշակման վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար։

Օրերս ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է համաշխարհային շուկայում պարենային գների ինդեքսի միջին մեծությունը։ Մասնավորապես՝2022 թվալանի փետրվարին հունվարի համեմատ պարենի գներն աճել են 3,9 տոկոսով, իսկ անցած տարվա փետրվարի համեմատգնաճը կազմել է 20.7 տոկոս։

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ապրանքների գներն աճել են 6,8 տոկոսով։ Հատկապես խիստ մտահոգիչ է սննդամթերքի գների 11,8 տոկոսով աճը։

Հայաստանում բարձր գնաճ է գրանցվելու նաև 2022 թվականին:

 

yerevanlur.am

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համակարծիք են՝ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ:

«Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։

Արտգործնախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար։

ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին»։

 

araratnews.am

Ուկրաինային կհատկացվի մոտ 200 մլն դոլարի նոր ռազմական օգնություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, համաձայն նախագահ Ջո Բայդենի հուշագրի, կարգադրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել մինչև 200 միլիոն դոլարի չափով։

«Այս փաթեթը կներառի հետագա պաշտպանական օգնություն՝ օգնելու Ուկրաինային դիմակայել զրահատեխնիկայի, օդային և այլ սպառնալիքներին», - ասել է Բլինկենը Պետդեպարտամենտի կողմից շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ: Ինչպես նշել է Բլինկենը, այս գումարով Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի կողմից Կիևին տրամադրված անվտանգության աջակցության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար։

 

lragir.am

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա: