Մամուլի տեսություն 14.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166768-Մամուլի_տեսություն_14.03.2022
ԻՀՊԿ հպարտ հրթիռային հարձակումը Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող Սիոնիստական ռեժիմի ​​երկու բազաների վրա և Սաուդյան Առաբիայի կառավարության կողմից շիաների ջարդը դարձել են իրանական թերթերի այսօրվա վերնագրերը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 14, 2022 14:22 Asia/Tehran

ԻՀՊԿ հպարտ հրթիռային հարձակումը Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող Սիոնիստական ռեժիմի ​​երկու բազաների վրա և Սաուդյան Առաբիայի կառավարության կողմից շիաների ջարդը դարձել են իրանական թերթերի այսօրվա վերնագրերը:

Էթելաաթ օրաթերթ

Ուկրաինական պատերազմից դժգոհ լինելու պատճառով Պուտինը բանտարկել է  ռուսական հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված զարգացումների պատճառով, Ռուսաստանի նախագահը տնային կալանքի է ենթարկել հետախուզության  երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

Fox News-ի փոխանցմամբ՝  ՌԴ Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Բեսդայի և նրա տեղակալ Անատոլի Բոլյուխի տնային կալանքի վերաբերյալ Պուտինի որոշումը վկայում է այն մասին, որ նա ցանկանում է Ուկրաինայի վրա հարձակման մեղավորին այլ ձև ներկայացնել: ԱՄՆ հետախուզության գործակալության կարծիքով Ուկռաինայի պատերազմը չի ընթացել ըստ  Ռուսաստանի նախատեսած պլանի: Fox News-ը նշում է, որ այս որոշումը ցույց է տալիս, որ Պուտինը դժգոհ է Ուկրաինա ներխուժման վերաբերյալ: Ռուսաստանի հետախուզական ծառայության զեկույցից:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը ծանր ապտակ է հասցնում Սիոնիստական ​​ռեժիմին

Կիրակի վաղ առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 10 հրթիռներով հարձակման է ենթարկվել Իրաքի Էրբիլ քաղաքում Սիոնիստական ռեժիմի հետախուզության և հատուկ գործողությունների կազմակերպություն՝ Մոսադի երկու լրտեսական բազաներ: 

Իրազեկ աղբյուրները հյտնել են, որ այս հրթիռային հարձակումը կապ չունի Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ուժերի նահատակության հետ, և որ այս երկու նահատակների արյան վրեժը կլուծվի ժամանակին։

 

Խորասան օրաթերթ

Վաշինգտոնը Մոսկվային մեկ շաբաթ  ժամանակ է տվել ՀԳՀԾ-ի հարցի շուրջ

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների պատվիրակությունները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ, իսկ բանակցությունները դադարեցվել են:

The Wall Street Journal-ը, մեջբերելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքերը, հայտարարել է որ ԱՄՆ-ը  Ռուսաստանի հետ չի բանակցի ՀԳՀԾ-ի շրջանակներում առևտրային հարաբերությունները  Իրանի հետ շարունակելու համար:

Այս պնդումը հնչում է այն պայմաններում, երբ  Վիեննայի բանակցությունները փակուղու են հասել ԱՄՆ-ի ընչաքաղցության և  Իրանի դեմ սահմանված որոշ կարևոր պատժամիջոցների պահպանման պատճառով, որոնք անմիջական ազդեցություն ունեն Իրանի տնտեսության վրա և  անհրաժեշտ երաշխիքներ չտալու համար, իսկ Ռուսաստանի  երաշխիքներ պահանջելու հարցն այլ խնդիր է։

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանը կարո՞ղ է դիմակայել նոր պատժամիջոցներին

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, չցանկանալով ռազմական առճակատման դիմել, տնտեսական պատժամիջոցների են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Պուտինին համոզելու հրաժարվել Ուկրաինայից:

Los Angeles Times-ը, անդրադառնալով Արեւմուտքի կողմից Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելու սպառնալիքին, գրել է.«Պատժամիջոցները հիմնված են մի շարք գործոնների վրա, ներառյալ Մոսկվային օգնելու Չինաստանի պատրաստակամությունից, ոչ մի արդյունք չի ունեցել»: Հեշտ չի լինի խաթարել Ռուսաստանի 1,5 տրիլիոն դոլարանոց տնտեսությունը, հատկապես, որ 2014թ.-ին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելուց հետո այս  երկիրը  սկսել է միջազգային պատժամիջոցներից պաշտպանվելու  իռ ջանքերը։

 

1in.am

Հնդկաստանը եւ Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով հաշվարկների

Հնդկաստանը եւ Ռուսաստանը ուսումնասիրում են ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուբլով եւ ռուփիով հաշվարկների անցնելու հնարավորությունը: Այդ մասին, գրում Է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ պաշտոնյաների:

Ինչպես ճշտում Է ԶԼՄ-ն, երկրները դիտարկում են չինական յուանը որպես բազիսային արժույթ ներգրավելու տարբերակը: Պլանների համաձայն, վճարումներ կատարելու համար ռուսաստանյան բանկին հարկավոր կլինի հաշիվ բացել հնդկական, իսկ հնդկականին՝ ռուսական արժույթով:

«Մենք կարող ենք քննարկել լողացող փոխարժեքի համակարգը: Հաշվարկի կետ կարելի Է վերցնել երրորդ արժույթ, օրինակ՝ յուանը»,-ասել Է պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ նման մեխանիզմը չի պահանջում փոխարժեքի կապակցում որեւԷ արժույթի:

Հոդվածում նաեւ նշվում Է, որ ռուփիով եւ ռուբլով վճարումն ավելի վաղ կիրառվել Է ոչ մեծ մասշտաբներով, մասնավորապես, թեյի մատակարարումների համար: Նման եղանակի ամրապնդման միջոցները հանգուցային նշանակություն ունեն Ռուսաստանի հետ առեւտրի վերսկսման համար, քանի որ Հնդկաստանը նրանից գնում Է պաշտանության եւ միջուկային Էներգետիկայի ոլորտի արտադրանք:

Իսկ Մոսկվան ներմուծում Է դեղագործական եւ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաեւ արտադրանք՝ մեքենաշինական ճյուղի համար: Մոտավորապես 500 միլիոն դոլար գումարի վճարումներ, որոնք ապրանքների դիմաց նախատեսված են հնդիկ արտահանողների համար եւ արդեն ուղարկվել են Ռուսաստան, այսօրվա դրությամբ արգելափակվել են, ամփոփել Է Mint-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԵՄ-ի Ռազմական կոմիտեի ղեկավարը, հայտարարել է, որ անթռիչք գոտու որշումը կարող է ընդունել սոսկ ՄԱԿ-ը

Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որը խնդրում Է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող Է ընդունվել սոսկ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես մարտի 14-ին Corriere della sera թերթում հրապարակված հարցազրույցում ասել Է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն, հակառակ դեպքում «դա կլիներ ռազմական ակտ ՌԴ-ի դեմ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Անթռիչք գոտու) որոշումը կարող Է ընդունել սոսկ ՄԱԿ-ն, ինչպես դա Լիբիայում Էր: Այս (Ուկրաինայի) դեպքում առանց ՄԱԿ-ի կողմից այդ որոշման դա կլիներ պատերազմի ակտ Ռուսաստանի դեմ»,- ասել Է գեներալը: Նա նշել Է, որ ստեղծված իրավիճակը ԵՄ-ին եւ անդամ երկրներին դրդել Է սեփական պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության գիտակցմանը՝ օպտիմալացնելով ռազմական ծախսերը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին Վլադիմր Զելենսկին բազմիցս ՆԱՏՕ-ին խնդրել Է անթռիչք գոտի սահմանել իր երկրի երկնքում: Ի պատասխան ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հանդես են եկել այդ քայլի դեմ:

Իր հերթին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել Է, որ Ռուսաստանն Ուկրաինայի օդային տարածությոնում անթռիչք գոտի սահմանելու այլ երկրների ցանկացած փորձերը կդիտի որպես մասնակցություն ռազմական գործողություններին, դրանք կապված են աղետալի հետեւանքների հետ ամբողջ աշխարհի համար: Ռուսաստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է հետեւանքների լրջությունն Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու փորձերի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

aysor.am

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. բանակցություններ կազմակերպելու համար դիմել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկ։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն էլ ասել էր, թե Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ։

 

civic.am

Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ընթացիկ հարցերը քննարկելու ընձեռված հնարավորությունը։Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի ոլորտի հետ կապված հարցեր։ Երկուստեք ընդգծվել է, որ աշխատանքները տարվում են հստակ ժամկետներում։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդրահարույց հարցեր։Քննարկվել են նաև ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր։Հանդիպման ավարտին Տեմիրբեկ Ասանբեկովը պատվոգրեր է հանձնել նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանին և Հակոբ Վարդանյանին Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացման գործում նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման զարգացման գործում ակտիվ համագործակցության, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մասնակցության հարցում ունեցած ներդրման համար։Շնորհակալագիր է հանձնվել նաև ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության աշխատակից Վարդուհի Չախալյանին։