Մամուլի տեսություն 15.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166830-Մամուլի_տեսություն_15.03.2022
ԻՀՊԿ հրթիռային հարձակման հետևանքով սպանվել են մի քանի սիոնիստ բարձրաստիճան սպաներ, մի խումբ ուրիշներ գտնվում են ծանր վիճակում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 15, 2022 12:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15.03.2022

ԻՀՊԿ հրթիռային հարձակման հետևանքով սպանվել են մի քանի սիոնիստ բարձրաստիճան սպաներ, մի խումբ ուրիշներ գտնվում են ծանր վիճակում:

Քեյհան օրաթերթ

Նոր մանրամասներ՝ Էրբիլում  «Մոսադ»-ի դիրքերի հրթիռակոծության վերաբերյալ

ԻՀՊԿ-ի կողմից Էրբիլում  «Մոսադ»-ի դիրքերի հրթիռակոծության հետևանքով սպանվել են մի քանի սիոնիստ բարձրաստիճան սպաներ, մի խումբ ուրիշներ գտնվում են ծանր վիճակում:

www.thecradle.co-ն կայքը գրել է. «Իրաքում տեղակայված «Մոսադ»-ի բազայի վրա ԻՀՊԿ հրթիռային հարձակման թիրախում հայտնվել են իսրայելցի տասը զինվորականներ: Այս հարձակումը նախազգուշացում էր տարածաշրջանայաին մասշտաբով»:

Կայքը հաղոդում է. «Այս հրթիռային հարվածն ուղերձ էր տարածաշրջանի երկրներին, որ Իրանը չի հանդուրժի իր սահմաններին օտարերկրյա ռազմական տեղաշարժեր»:

 

Էթելաաթ օրաթերթ

Ղաթիֆի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցել են մահապատժի ենթարկված շիաների խորհրդանշական հուղարկավորությանը

Սաուդյան Արաբիայում 81 ընդդիմադիրների դաժան մահապատիժն արժանացել է Դիմադրության խմբերի ու միջազգային հանրության քննադատությանը: Մահապատժի դատապարտվածներից 41-ը եղել են շիա մուսուլմաններ: Չնայած Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձել են կանխել բողոքի լայնածավալ ցույցերի անցկացումը, սակայն Ղադիֆի տասնյակ հազարավոր բնակիչներ խորհրդանշական հուղարկավորություն են իրականացրել:

Կառավարությունը հրաժարվում է հանձնել մահապատժի դատապարտվածխների մարմինները:

 

Էբթեքար օրաթերթ

Իմաստալից այց Մոսկվա

Հաշվի առնելով իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը, Մոսկվա ԻԻՀ ԱԳ նախարրի այցը երկու երկրների միջև լուրջ, անկեղծ և հեռանկարային բանակցությունների հնարավորություն է, քանի որ Իրանն ու Ռուսաստանը ցույց են տվել, որ կարող են արդյունավետ համագործակցություն ունենալ շատ բարդ հարցերում:

Այցը կարևոր է նաև Վիեննայի բանակցությունների համատեքստըում և ուկրաինական ճգնաժամի ֆոնին, որն Արևոմւտքիւ ու Ռուսատսանի միջև աննախադեպ առճակատման պատճառ է դարձել:

Անցած շաբաթ Մոսկվան հայտարարեց, որ Վաշինգտոնը պետք է գրավոր երաշխիքներ տրամադրի, որ Ռոիսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն ներառի Իրանի հետ տնտեսական ու միջուկային ոլորտներում համագործակցությունը, որը նախատեսված է ՀԳՀԾ-ով:

 

Իրան օարթերթ

Իրանի տնտեսական ցուցանիշը 4 անգամ բարձր է եղել նախորդ կառավարության ժամանակ գրանցված միջին ցուցանիշից

Իրանի վիճակագրական կենտրոնի հրապարակած զեկույցից օրեր անց, Կենտրոնական բանկը նույնպես հրապարակել ՀՆԱ-ի վերաբերյալ իր զեկույցը:

Ըստ այդմ,  աշնանը երկրի տնտեսական աճը հասել է 5,7 տոկոսի: Այդ ցուցանիշը պատճառ է դարձել, որ վերջին 9 ամսում երկրի տնտեսությունը գրանցի 4.1 տոկոս աճ:

 

armenpress.am

Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում

 Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժյուլիեն Դենորմանդին չի բացառել սովի ծագումը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Ուկրաինայի հակամարտության հետեւանքների պատճառով: Մարտի 15-ին այդ մասին նա հայտարարել Է France Inter ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դենորմանդին նշել Է, որ Ֆրանսիան մյուս երկրներից ավելի քիչ կհանդիպի խնդիրների, քանի որ վաղուց Է շեշտը դրել Է պարենային անկախության վրա: «Բայց ինձ շատ Է անհանգստացնում այն, ինչ տեղի կունենա համաշխարհային մակարդակում,- ասել Է նա:- Այսօր կա այն բանի վտանգը, որ մենք կդառնանք սովի ականատեսներ, մասնավորապես Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում»: Ռուսաստանն այսօր ավելի շատ հացահատիկ Է արտահանում, քան Եվրոպան: Եգիպտոսը, Մարոկոն, Լիբանանը լիովին կախված են ՌԴ-ից եւ Ուկրանիայից մատակարարումներից: Հարց Է առաջանում, թե այդ երկրներն ինչպե՞ս իրենց կապահովեն հացով: Եգիպտոսի համար, օրինակ, դա ֆունդամենտալ խնդիր Է»,- ասել Է Դենորմանդին: Նա նշել Է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի սեւահողային մարզերն արտասովոր բերրի են»:

Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարարն ընդգծել Է, որ «երկրորդ խնդին աշխարհաքաղաքական Է»: «Ահա արդեն 20 տարի Ռուսաստանը մեծացնում Է իր ազդեցությունն այդ երկրների (Եգիպտոս, Մարոկո, Լիբանան – ծանոթ. խմբ.) վրա»,- կարծում Է նա: Եվրոպան, նրա խոսքով, պետք Է վերականգնի իր դիրքերն այդ տարածաշրջանում»: Ամբողջությամբ վերցված, Ֆրանսիայի նախարարի կարծիքով՝ «Ուկրաինայի հակամարտությունը ծանր կանդրադառնա համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա»: «Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի, բայց նաեւ այլ մթերքի, այդ թվում անասնապահության համար կերերի առաջատար արտահանողներն են»,- նշել Է Դենորմանդին:

«Ուկրաինայի իրադրությունը կհանգեցնի պարենի, ինչպես նաեւ Էներգակիրների գների աճի: Դա կհանգեցնի սպառողական գների աճի, դրանում մենք պետք Է մեզ հաշիվ տանք»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱԱԾ-ն հիմնավոր չի համարում նոր պատերազմի վտանգի մասին տեղեկությունները

 Մոտ ժամանակներս նոր պատերազմի վտանգի վերաբերյալ տեղեկությունները խուճապային են և հիմնավոր չեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում համացանցում և լրատվամիջոցներում տարածվող՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին տեղեկություններին:

«Հիմնավոր չեն և խուճապ տարածող տեղեկություններ են, մենք այս պահին որևէ նման տեղեկություններ չունենք»,- ասաց Հարությունյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ չկան տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պատերազմ կսկսվի:

 

armenpress.am

Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը հասել է գրեթե մինչեւ 260 հազարի

 Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ) եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանված քաղաքացիների քանակը մեկ օրում աճել Է 11,6 հազարով եւ հասել գրեթե 260 հազարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում:

«Մարտի 15-ի առավոտվա դրությամբ՝ Դոնբասից դեպի Ռոստովի մարզ եւ Ուկրաինայից դեպի Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզեր եւ Ղրիմ Ռուսաստանի սահմանն Է հատել 259 հազար մարդ, նրանցից 11,6 հազարն անցած օրվա ընթացքում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Մեծամասնությունը, իսկ նրանք ավելի քան 226 հազար են, Ռուսաստան են ժամանել ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից, մնացած 33 հազարը՝ Ուկրաինայից: Ռուսաստան տարհանվածների թվում 56,5 հազարը երեխաներ են: Ուժային կառույցներում հայտնել են, որ փախստականների համար ժամանակավոր տեղավորման կետեր են արդեն գործում Ռուսաստանի 32 տարածաշրջաններում:

«Ընդամենը ՌԴ-ի 32 սուբյեկտների տարածքում 289 ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում Է գրեթե 19 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: Մարդկանց տարածաշրջաններ են տանում հատուկ կազմված գնացքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Փաշինյանն ու Կլաարը խոսել են Արցախում լարվածության աճի, սահմանագծման և ապաշրջափակման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Փաշինյանը և Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվում ՀՀ ժողովրդավարական օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ և շնորհակալ է ԵՄ-ին՝ այդ գործընթացին սատարելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ շփումները:

 

panarmenian.net

Անօրինական միգրացիա կազմակերպող հանցավոր խումբ է բացահայտվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել։

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են ՀՀ 20-ից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված «б»սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է 2 անձ, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

panarmenian.net

ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացման մասին լուրերն ապատեղեկատվություն են

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան Արմենպրեսի հարցմանը։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող», - հայտնել են ՊՆ-ից:

Նշվում է, որ ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում, ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում են իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։

ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորել են սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։

Ավելի վաղ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում։ Ըստ գյուղի բնակչի՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։ «Գյուղի խմելու ջուրը այնտեղից է գալիս, վտանգի տակ է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասել էր նա։