Մամուլի տեսություն 16.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166940-Մամուլի_տեսություն_16.03.2022
Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են պատժամիջոցները չեզոքացնելու ուղիների շուրջ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 16, 2022 14:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16.03.2022

Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են պատժամիջոցները չեզոքացնելու ուղիների շուրջ:

Իրան օրաթերթ

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել պատժամիջոցների չեզոքացման շուրջ

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Չնայած արևմտյան ԶԼՄ-ների  քարոզչությանը, Մոսկվան համաձայն է Վիեննայի բանակցություններում գրված  տեքստի հետ, իսկ ԱՄՆ-ն, ՀԳՀԾ-ի շրջանակներում, երաշխիքներ է տվել Ռուսաստանին:

Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  հանդիպման ժամանակ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարցեր, նախանշվել են երկու երկրների համագործակցության առանցքները։

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի կայքերը ենթարկվել են պատմության մեջ ամենախոշոր կիբերհարձակմանը

Երկնքից ու ցամաքից ստացած հարվածներից հետո, այս անգամ Սիոնիստական  ռեժիմը ենթարկվել է իր կեղծ պատմության մեջ ամենաաննախադեպ կիբերհարձակմանը, որի ժամանակ կոտրվել են բոլոր պետական կայքերը և խաթարվել է ինտերնետի աշխատանքը: Արտակարգ դրություն հայտարարելուն զուգահեռ, ռեժիմի Պատերազմի նախարարությունը նույնպես հայտնվել է այս ճգնաժամի մեջ:

Սիոնիստական ռեժիմն  մշտապես  իրեն համարել է լավագույնը՝ կիբերհարձակումներ իրականացնելու հարցում

Իսկ ռեժիմի 8200-րդ ստորաբաժանումը մշտապես համարվել է կիբերհարձակման լավագույն մեթոդների տիրապետող և ներկայացվել որպես առաջատար։ Ռեժիմն անուղղակիորեն ստանձնել է անցյալ տարի Իրանում բռնկված հրդեհների, Նաթանզի օբյեկտի դիվերսիաների և նույնիսկ  որոշ սովորական միջադեպերի պատասխանատվությունը:

 

Իրան օրաթերթ

Իրանը կարող է ներգրվավել 6.5 միլիարդ օտարերկրյա կապիտալ

Թեև ներգրավված կապիտալը միշտ չէ, որ համապատասխանել է տնտեսության ներուժին և ժամանակ առ ժամանակ տեղի է ունեցել կտրուկ անկում, սակայն Իրանի 13-րդ կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում, տնտեսության համար ուրվագծվել է լավ ապագա:

Իրանի օտարերկրյա ներդրումների կազմակերպության ղեկավար Ալի Ֆեքրին, «Իրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ օտարերկրյա ներդրողները պատրաստ են Իրանում ներդնել 6,5 միլիարդ դոլար։

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի վերջին մահապատիժները ռազմական հանցագործություն է  որակել

Դատապարտելով Սաուդյան Արաբիայում 81 հոգու մահապատիժը, ՄԱԿ-ն այն որակել է ռազմական հանցագործություն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, նշելով, որ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համաձայն՝ անարդար դատական ​​գործընթացի հիման վրա իրականացված մահապատիժը կարող է համարվել ռազմական հանցագործություն, հայտարարել է. «Շաբաթ օրը գլխատված 81 անձանցից 41-ը Սաուդյան Արաբիայի շիա փոքրամասնության ներկայացուցիչներ էին, որոնք մահապատժի էին ենթարկվել 2011 և 2012 թվականների ցույցերին մասնակցելու համար: Նրանք փորձել էին ավելի մեծ մասնակցություն ունենալ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործընթացին»:

Միշել Բաչելետը  հավելել է. «Որոշ տեղեկությունների համաձայն՝  այդ անձանցից քանիսը մահապատժի են դատապարտվել միջազգային չափանիշներին չհամապատասխանող դատարանների կողմից»։

 

armenpress.am

Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

 Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումին (Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ – խմբ.) շատ լավ երկխոսություն է տեղի ունեցել: Ռուսաստանը գործընթացի մեկնարկից ի վեր ցուցաբերում է աջակցություն,Ադրբեջանը ևս աջակցում է այս հարցում: Առաջին հերթին եկեք ապահովենք կրակի դադարեցումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Մենք շարունակելու եք մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:

 

armenpress.am

Ղազախստանում ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացուհու, որը 25 տարի գտնվել է միջազգային հետախուզման մեջ

 Ղազախստանում տրանսպորտային ոստիկանները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացուհու, որը 25 տարի միջազգային հետախուզման մեջ Է գտնվել սպանության մեջ մեղադրվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության ՆԳ նախարարության տրանսպորտի ոստիկանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Մարտի տասին Սատպաեւ քաղաքում դեպարտամենտի քրեական ոստիկանության եւ ոստիկանության գծային բաժանմունքի աշխատակիցները Կարագանդա-Սորտիրովոչնայա կայարանում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 56-ամյա քաղաքացուհու, որը 25 տարի հետաքննությունից թանքվել Է հատկապես ծանր հանցագործություն կատարելուց հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները պարզել են, որ ձերբակալվածին որոնել են Ռուսաստանի ՆԳ նախարարության Չելյաբինեսկի մարզի գլխավոր վարչության ներկայացուցիչները: 1997 թվականից նա միջպետական հետախուզման մեջ Է գտնվում հանցագործություն կատարելու համար՝ նախատեսված ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով («Սպանություն»), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության հետեւանքները

 ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Ռուսաստանի Ուկրաինիա ներխուժման անխուսափելի հետեւանքներն, այլեւ ավելի երկարաժամկետ հետեւանքները, մեր դաշինքի ադապտացիան»,- ասել Է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համոզվի, որ «այդ ճգնաժամը չի տարածվի Ուկրաիանայի սահմաններից դուրս»:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին կանցկացնեն արտահերթ հանդիպում՝ նվիրված Ուկրաինային, որի ընթացքում կքննարկեն, մասնավորապես, երկարաժամկետ հեռանկարով բոլոր ոլորտներում անվտանգության ուժեղացման կոնկրետ միջոցները, ինչպես նաեւ ուժերի դիրքերի փոփոխությունը, մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ նիստին կմասնակցեն նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզինկովը եւ պաշտոնակիցները Վրաստանից, Ֆինլանդիայից, Շվեդիայից եւ Եվրամիությունից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Բադասյան. ՌԴ դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ՀՀ տնտեսության վրա

Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնելու նաև Հայաստանի տնտեսության վրա։ Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ ՀՀ հիմնական առևտուրը կապված է ՌԴ-ի, նաև Ուկրաինայի հետ։

«Կարծում եմ նաև` տարադրամի կուրսի տատանումների հետ կապված որոշակի փոփոխություններ կկրեն նաև արտահանումները` դեպի նվազում, քանի որ հունվար–փետրվարին մենք բավական լավ տեմպ ունեինք»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է ներկրվող ապրանքներին, Բադասյանը կարծիք է հայտնել, որ այս հարցում Հայաստանը որևէ խնդիր չի ունենա անգամ որոշ պարենային ապրանքների նկատմամբ ՌԴ–ի սահմանած արտահանման արգելքների պարագայում։ Նա հավելել է, որ խնդիրն այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։ Դրանց արդյունքից կախված` նա չի բացառել, որ հնարավոր է ներկրման ծավալների քվոտավորման ու նույնիսկ երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի վերանայում արվի տարբեր պարենային ապրանքների համար։

«Մաքսատուրքերի բոլոր առաջարկները հիմա ԵԱՏՄ ֆորմատով քննարկվում են առաջացած հետևանքներին հակազդելու տեսանկյունից։ Հենց որոշումներ լինեն` բնականաբար կհրապարակենք»,– ասել է Բադասյանը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 

panarmenian.net

Առաջարկ. Պարզեցնել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ բարելավելով փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը։

Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։

Փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:

Ենթադրվում է, որ փոփոխությունը կբարելավի նաև մրցակցային միջավայրը, մասնավորապես` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողը կազատվի պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչը կնպաստի մատակարարների քանակի ավելացմանը:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն միջինում 106.35 մլն դրամի չափով:

 

panarmenian.net

Բադասյան․ Պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր Հայաստանը չի ունենա

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա։ Նա հավելել է, որ ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

Բադասյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, հայտնում է Aysor.am-ը։

«Բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան ու հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի», - նշել է Բադասյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել. նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ, կարծես, արդեն հացահատիկի պաշարի խնդիր ունի, այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստան ուղարկելու, ՊԵԿ նախագահն ասաց, որ ՌԴ-ում կան բավարար պաշարներ, որոնք կարող են ներմուծվել Հայաստան։

Ավելի վաղ ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ տնտեսական առումով, այսօր լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան, որոնք կարող են տևել մինչև տարեվերջ: Վահագն Խաչատուրյանի խոսքով, ցորենի համաշխարհային գները 50 դոլարով բարձրացել են, նավթի գները նույնպես կարող են բարձրանալ, ինչը կրկին կհանգեցնի նոր գնաճի: Ըստ նրա շատ հարցեր փոխկապակցված են և հիմա ՀՀ կառավարությունը փորձում է «կծիկը բացել»:

ՌԴ-ն ժամանակավորապես կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ «Միջոցը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն կարվի միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով արտահանումների համար»,-ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ։