Մամուլի տեսություն 18.03.2022
Ուկրաինացի փախստական կանայք ասել են, որ Իսրայել տեղափոխվելուց հետո իրենց առաջարկել են սեռական ծառայություն մատուցել:
Ջամե Ջամ օրաթերթ
Ուկրաինացի փախստական կանայք ասել են, որ Իսրայել տեղափոխվելուց հետո իրենց առաջարկել են սեռական ծառայություն մատուցել:
Իսրայելական 12-րդ ալիքը հաղորդել է, որ ռեժիմի «Բեն Գորիոն» օդանավակայան ժամանելուն պես, ուկրաինացի փախստական կանանց առաջարկել են սեռական ծառայություններ մատուցել:
Ըստ այս հաղորդման, Իսրայել ժամանակծ մի խումբ ուկրաինացի կանայք ասել են, որ գրավյալ տարածքներ մուտք գործելուց հետո, սիոնիստները փորձել են իրենց սեռական շահագործման ենթարկել:
Էթեմադ օրաթերթ
Իրանը 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերածել է մոլիբդենի
Իրանն օգտվել է 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներից՝ ռադիոդեղերի արտադրության ոլորտում կիրառվող մոլիբդեն արտադրելու համար: Սա առաջին դեպքն է, երբ երկրում բարձր տոկոսով հարստացված ուրանն օգտագործվում է մոլիբդենի արտադրության համար:
Հինգշաբթի օրը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը, այս մասին հաղորդել են Reuters-ը և Bloomberg-ը: Հաղորդման մեջ ասված է. «Իրանը 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերածում է նյութերի, որոնք կիրառվում են ռադիոդեղերի արտադրության ոլորտում»:
Bloomberg-ը, հղում անելով իր տրամադրության տռակ հայտնված զեկույցի պատժճենին, գրել է, որ Իրանի այս քայլը դրական կազդի ՀԳՀԾ-ի վերականգմանն ուղղված բանակցությունների վրա, քանի որ այդպիսով կբացառվի ուրանի կիրառումը ռազմական նպատակներով:
Ջավան օրաթերթ
ԻՀՊԿ. Եթե Իրաքում «Մոսադ»-ի տեղակայման վայրերը չվերացվեն, մեր պատասխանը չի ուշանա
ԻՀՊԿ խոսնակը, կրկնելով «Մոսադ»-ի տեղակայման վայրերը քանդելու վերաբերյալ Իրաքի պաշտոնյաներին ուղղված Իրանի նախազգուշացումները, հայտարարել է, որ եթե դրանք չքանդվեն, Թեհրանի պատասխանը չի ուշանա:
Գեներալ Ռամազան Շարիֆը հայտարարել է. «Իրանի իրավունքն է ոչնչացնել ցանկացած բազա, որտեղ սպառնալքի կա՝ ուղղված իր անվտանգության դեմ: Սա Իրանի կարմիր գիծն է»:
«Ալ Մայադին» գործակալությանը տված հարցազրույցում, Շարիֆն ասել է. «Սիոնիստներն իրենք են հայտարարել, որ իրենց անօդաչու սարքերը, որոնք վայրէջք են կատարել Իրանի Քերմանշահի բազայում, թռել են Էրբիլում գտնվող իրենց շտաբից։
Անցյալ շաբաթ, Իարքի Էրբիլ քաղաքում տեղակայված Իսրայելի «Մոսադ» հետախուզական կազմակերպության երկու առաջադեմ ուսումնական կենտրոնները բալիստիկ հրթիռներով հարձակման են ենթարկվել:
Իրան օրաթերթ
Դիմադրությունը ողջունել է «Մոսադ»-ի բազաների հրթիռակոծումը
Դիմադրության ուժերը ողջունել են Իրանի կողմից Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված «Մոսադ»-ի լրտեսական կենտրոնների հրթիռակոծումը և այն որակել որպես «բռնուցքով հարված սիոնիստների դեմքին»:
Իրաքում և Պաղեստինում դիմադրության խմբերը հրթիռային հարվածը որակեցին որպես այդ երկրում օկուպանտների ռազմական ու հետախուզական ներկայության ավարտ:
armenpress.am
Շոլցը G7-ի մնացած երկրների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդիպման
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «յոթնյակի» մնացած երկրների ղեկավարներին հրավիրել Է Բրյուսելում հանդպման՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովների հարթակներում, որոնք տեղի կունենան հաջորդ հինգշաբթի օրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի:
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին հաջորդ հինգշաբթի օրը հրավիրել Է Բրյուսելում հանդիպման»,- մեջբերում Է գործակալությունը նախարարների կաբինետի ներկայացուցչի խոսքը:
«Հանդիպումը ներառված Է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովներում» եւ «կծառայի կարծիքների փոխանակման հրատապ հարցերի, մանավորապես, Ուկրաինայի իրադրության շուրջ»:
Մարտի 24-ին կկայանա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողով: Ինչպես հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հանդիպման գլխավոր խնդիրը միասնության ապահովումն Է Ուկրաինային օգնություն ցույց տալու եւ Ռուսաստանի գործողությունների պատասխանի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թուրքիայի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան զրույցից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը BBC-ից Ջոն Սիմփսոնի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև հեռախոսազրույցի որոշ մանրամասների:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:
Քալընը նշել է, որ որոշ պահանջներ, որոնք Պուտինը ներկայացրել է Էրդողանին, «կարող են իրատեսական լինեն համաձայնության գալու համար»:
Դրանց թվում են նախկինում հնչած պահանջները, օրինակ՝ Ուկրաինան պետք է երաշխավորի իր չեզոքությունը և հայտարարի, որ չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ։
Համաձայնագրի պահանջների թվում կա կետ, որը Պուտինը անվանում է երկրի ապանացիֆիկացում։
Թուրքական կողմը կարծում է, որ այդ պահանջը կարելի է հաղթահարել նույնքան հեշտությամբ, որքան նացիզմը դատապարտելը։
«Իրատեսական» պահանջների թվում է նաև Ուկրաինայում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը:
Քալընի խոսքով՝ Ռուսաստանի պահանջներն այս պահին ներառում են նաև Դոնբասի և Ղրիմի կարգավիճակը, և Պուտինը պնդում է, որ այս շրջանները ռուսական են:
Սիմփսոնը նշում է, որ այս պահին Քալընը չի խորացել մանրամասների մեջ, սակայն ենթադրվում է, որ Կրեմլը կպահանջի հրաժարվել Դոնբասից։
«Պուտինն ասել է, որ այդ հարցերը կարող են լուծվել միայն Զելենսկու հետ դեմ առ դեմ խոսելով»,-զրույցում ասել է Քալընը։
Ըստ թուրքական կողմի՝ համաձայնության հասնելու համար կարող է պահանջվել ևս մի քանի շաբաթ։
Ըստ Քալընի՝ Էրդողանը կողմերին առաջարկել էր հանդիպումը կազմակերպել Անկարայում կամ Ստամբուլում:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման պատրաստակամություն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահը:
armenpress.am
Չավուշօղլուն ու Կուլեբան քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը:
Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը:
Նախքան հեռախոսազրույցը Չավուշօղլուն մարտի 17-ին Լվովում հանդիպում էր ունեցել Կուլեբայի հետ:
Ուկրաինա մեկնելուց առաջ Չավուշօղլուն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպումներ էր ունեցել մի շարք պաշտոնյաների հետ:
ՌԴ և Ուկրաինա այցերից հետո Չացուշօղլուն նշել է, որ իր մոտ այցերից հետո մեծացել է հրադադարի հույսը:
panarmenian.net
Լեհաստանը հայտարարել է տնտեսության «ապառուսականացում» սկսելու մասին
Լեհաստանը հայտարարել է տնտեսության «ապառուսականացում» սկսելու մասին։ Այդ մասին ասել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ դա, ընդհանուր առմամբ, վերաբերում է նաև եվրոպական տնտեսությանը։
«Մենք ներկայացնում ենք հակապուտինյան վահանի առաջին մասը։ Կզբաղվենք լեհական և եվրոպական տնտեսության ապառուսականացմամբ»,- ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Ըստ նրա, «ապառուսականացումը» ենթադրում է առաջին հերթին հրաժարում ռուսաստանյան էներգակիրներից՝ նավթից և գազից։
Ավելի վաղ Reuters-ը, ԵՄ ղեկավարների գագաթնաժողովի հռչակագրի նախագծի վրա հղումով, հայտնել էր, որ եվրոպական պետությունները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ՌԴ-ից ներկրվող էներգակիրներից։ Սակայն դեռևս ՌԴ-ն Եվրոպայի հիմնական մատակարարն է այդ առումով՝ ներկրվող գազի 40%-ը, ածուխի մոտ 50%-ը և նավթի ավելի քան 25%-ը ներկրվում է Ռուսաստանից։
panarmenian.net
Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման մասին համաձայնագրից
ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը՝ կարգավորման մասին պայմանագրի ստորագրման համար, կախված կլինի փաստաթղթի ձևաչափից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կախված կլինի փաստաթղթի ձևաչափից, որը դեռ պետք է համաձայնեցվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է անձնական հանդիպում, թե փաստաթուղթը կարող է ստորագրվել առանց նախագահների անմիջական մասնակցության, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ համաձայնագրի վրա աշխատանքի ավարտից հետո։ Ըստ նրա՝ դա հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում,
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
panarmenian.net
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկել են կենսաբանական անվտանգության ապահովման հուշագրի իրականացումը
Մարտի 17-ին Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ են կայացել Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել գնահատումների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է Կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, այդ թվում հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։
Խորհրդակցությունները հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։
Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։
ՀՀ և ՌԴ միջև կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիը ստորագրվել է 2021-ի մայիսին։