Մամուլի տեսություն 19.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167210-Մամուլի_տեսություն_19.03.2022
Մարտի 20-ին, ըստ իրանական օրացույցի, Նոռուզի և գարնան սկիզբն է: Նոռուզը հին իրանական տոն է՝ Նոր տարին։ Իրանի ժողովուրդը Նոռուզը նշում է խանդավառությամբ, ծեսերով և սովորույթներով, ինչպիսիք են Հաֆթ Սին սեղանը գցելը, իրար այցելելն ու բնակարանի մաքրելը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 19, 2022 14:03 Asia/Tehran

Մարտի 20-ին, ըստ իրանական օրացույցի, Նոռուզի և գարնան սկիզբն է: Նոռուզը հին իրանական տոն է՝ Նոր տարին։ Իրանի ժողովուրդը Նոռուզը նշում է խանդավառությամբ, ծեսերով և սովորույթներով, ինչպիսիք են Հաֆթ Սին սեղանը գցելը, իրար այցելելն ու բնակարանի մաքրելը:

«Իրան օրաթերթ»

Գարուն է գալիս

Ըստ Արեգակնային հիջրեթի օրացուցյի, վաղվանից ձմեռն ավարտվում է և ձմռան կողմից թալանված գեղեցկությունները կրկին կվերադառնան լեռների, ձնհալների և լեռնային բուրավետ կակաչների օգնությամբ: Նրանք կրկին գալիս են վերահաստատելու, որ մենք գարնան օգնականներն ենք: Գարունը ձմռան ցուրտ անկյուններում կանգնած ծառերի վարձատրությունն է: Այն ծաղիկների վարձը, որ սպասել են նրանց, նույնիսկ անյ թվերի վարձը, որ այլևս չէին կարող դիմանալ ձմեռային կոշտ սառնամանիքին:

 

«Էթեմադ Օրաթերթ»

Սիոնիզմի անկումը սիոնիստների տեսանկյունից

«Հաարեց» թերթի հրեա վերլուծաբան Արի Շավիթը «Իսրայելը վերջին շունչն է փչում» վերնագրով վերլուծության մեջ գրել է.«Այս երկիրը ապրելու տեղ չէ ու պետք է գնալ Սան Ֆրանցիսկո կամ Բեռլին։ Հնարավոր է՝ մենք հատել ենք անվերադարձ կետը, և այլևս հնարավոր չի լինի վերջ տալ օկուպացիային, դադարեցնել ավանաշինությունը և հասնել խաղաղության, բարեփոխել սիոնիզմը, փրկել ժողովրդավարությունը և երկրի մասնատումը։ Արի Շավիթը գրել է.«Պաղեստին գալուց ի վեր իսրայելցիները հասկացել են, որ իրենք սիոնիստական ​​շարժման հորինած ստի արդյունքն են, որը պատմության ընթացքում օգտագործել է հրեականությունը՝ ներառյալ այն փաստը, որ նա չարաշահել և ուռճացրել է Հոլոքոստը:

 

«Իրան օրաթերթ»

ԱՄՆ. Մենք չենք պատերազմի Ռուսաստանի հետ/ Թռիչքները չենք դադարեցնի

ԱՄՆ-ի ՊՆ-ն կրկնել է, որ իր երկիրը «ոչ թռիչքային գոտի» չի հայտարարի Ուկրաինայում, քանի որ դա «կնշանակի հակամարտություն Ռուսաստանի հետ»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը Սլովակիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է.«Ամերիկյան տեսանկյունից նախագահ Ջո Բայդենը հստակ է արտահայտվել այն մասին, որ ԱՄՆ-ն չի կռվի Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իր տարածքը»։

Օսթինն ասել է.«Մենք նաև ասել ենք, որ ոչ թռիչքային գոտի հայտարարելը իրականում նշանակում է, որ մենք պատերազմի մեջ ենք, նշանակում է, որ մենք պատերազմում ենք Ռուսաստանի հետ, և մենք և մեր նախագահը սա ասել ենք, որ մենք մտադիր չենք պատերազմել Ռուսաստանի դեմ»։

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ.Մենք չենք բոյկոտում Ռուսաստանի մասնակցությունը Իրանի միջուկային նախագծերին

Արձագանքելով մի խումբ ամերիկացի սենատորների նախագծին, որոնք կոչ էին արել կանխել Իրանի հետ միջուկային խաղաղ համագործակցության համար պատժամիջոցներից բացառությունների տրամադրումը, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակն ասել է.«Մենք չենք բոյկոտի Ռուսաստանի մասնակցությունը Իրանի միջուկային նախագծերին, որոնքՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման մաս են կազմում»:

Ամերիկացի այս պաշտոնյան Նյուզ Մաքսին ասել է.«ՀԳՀԾ-ն ԱԽ-ի 2231 բանաձևը և ՄԱԿ-ի բոլոր նախորդ բանաձևերը ճանաչում են Բուշեհրի ատոմակայանի առնչությամբ Իրանի հետ Ռուսաստանի ամբողջ ներգրավվածությունը: Նման գործունեությունն արգելված չէ այս ծրագրերից ոչ մեկում։

 

armenpress.am

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ. նրան խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան մարտի 19-ին հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

 

armenpress.am

Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ. այն հասանելի կլինի բնակիչներին

Բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

news.am

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներն էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ ՝ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորությունը և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։

 Լը Դրիանը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին տեղում լարվածության առնչությամբ և կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ այն նվազեցնելու ուղղությամբ։

 

panorama.am

Ադրբեջանն ու Հայաստանն իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան

«Ադրբեջանն ու Հայաստանն իրականացնում են տարբեր ձևերով, տարբեր ուղղությամբ, բայց իրար հետ, ըստ արդյունքների, համաձայնեցված քաղաքականություն»,- ասուլիսում ասաց  իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։Նրա խոսքով, Ադրբեջանի ծրագրում խնդիրը դրված է՝ պարբերաբար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անտանելի լինեն Արցախի բնակիչների համար, որպեսզի նրանք մոռանան, որ դարեր շարունակ պայքարել են իրենց հողի վրա անկախ ապրելու համար և հեռանան։«Համոզված եմ, որ արցախցիները դա չեն անելու։ Բայց այն գինը, որ հայ ժողովուրդը արդեն մուծում է, օրվա իշխանությունների կողմից հետևողական քաղաքականության հետևանք է, որը միայն ու միայն ծառայում է  թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին»,- ասաց Լ. Ալավերդյանը։Ըստ նրա, այս իշխանության քաղաքական գիտելիքները զրո է, որովհետև հստակ պետք է հասկանան, որ իրենց բոլոր «խաղերը» արդեն բոլորը հասկանում են։«Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը, երբ որ իրականացնում է հակապետական, հակաժողովրդական և հակազգային քաղաքականություն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

 

armenpress.am

 

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: