Արաղչի ․ Հորմուզի նեղուցի իրավիճակը ԱՄՆ-ի օրինազանցության ուղղակի հետևանքն է
https://parstoday.ir/hy/news/world-i244846-Արաղչի_Հորմուզի_նեղուցի_իրավիճակը_ԱՄՆ_ի_օրինազանցության_ուղղակի_հետևանքն_է
Parstoday – Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը և Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները։
(last modified 2026-04-22T13:59:34+00:00 )
Ապրիլ 22, 2026 17:28 Asia/Tehran
  • Արաղչի ․ Հորմուզի նեղուցի իրավիճակը ԱՄՆ-ի օրինազանցության  ուղղակի հետևանքն է

Parstoday – Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը և Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները։

Parstoday հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային իրադարձությունները և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի անվտանգային, իրավական և տնտեսական հետևանքները։

Արաղչին ներկայացնելով ամերիկացի և իսրայելցի ագրեսորների կողմից Իրանի դեմ իրականացված հանցագործությունները՝ շեշտել է բոլոր պետությունների պատասխանատվությունը՝ դատապարտելու ագրեսորների կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։

Իրանի արտգործնախարարը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը համարել է ՄԱԿ-ի անդամ անկախ երկրի նկատմամբ ռազմական հարձակման հարցում ԱՄՆ-ի օրինազանցության և կամայականությունների ուղիղ հետևանք  և ընդգծել է, որ Իրանը՝ որպես Հորմուզի նեղուցի ծովափնյա պետություն, միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր ազգային անվտանգության պաշտպանության համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ու սպառնալիքների դեմ և հավելել է, որ համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը  կրում են ագրեսորները։