Մեկնաբանություն - Իրանի բանակինավատորմի հրամանատարն ընդգծել է թշնամու չարիքներին վճռական դիմակայելու անհրաժեշտությունը
Դեպի ազատ ջրեր 81-րդ նավատորմի գործուղման արարողության ընթացքում, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Մենք թշնամուն թույլ չենք տա նույնիսկ չնչին չարությունն անել և մեր ոտքերի տակ կճզմենք նրան»:
Ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է.«Հետևելով համաշխարհային ուժի երկրաչափությանը, պարզ է դառնում, թե ինչպես է փորձ արվում այն փոխել, և բոլորը ներգրավված են դրանում: Թշնամին չի ցանկանում, որպեսզի այս երկրաչափության մեջ լինի Իսլամական Իրան կոչվող գեղեցիկ ձև և դա կանխելու համար անում է ամեն ինչ»։
Հակառակորդի դավադրություններին և չարիքներին վճռական դիմակայելու վերաբերյալ ռազմածովային ուժերի հրամանատարի շեշտադրումն արվել է իսլամական Իրանի թշնամիների հատկապես ԱՄՆ-ի թշնամական գործողությունների համատեքստում։
Centcom-ի հրամանատարը Պենտագոնում վիրտուալ կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել է տարածաշրջանային կառավարությունները թուլացնելու նպատակով զենք տրամադրելու մեջ։
Centcom-ի հրամանատարոթյան պածտոնից հեռանալուց առաջ հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների սպառնալիքը շարունակվում է։ ԱՄՆ-ի ավագ հրամանատարը նշել է, որ ԱՄՆ-ն մեծացրել է հակաօդային պաշտպանության համագործակցությունը իր դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ռեժիմի հետ։ Նա ասել է, որ ՀՕՊ-ը համագործակցության հիանալի հնարավորություն է: Մակքենզին ասել է, որ այս առումով առաջին քայլը տեղեկատվության փոխանակումն է Իրանի դեմ հակահրթիռային համակարգերի կատարելագործման համար և ՝ հավելել, որ այս ոլորտում համագործակցությունը կարող է առաջընթաց ունենալ առաջիկա տարիներին: Նա հավելել է, որ առաջիկա տարիներին այս ոլորտում համագործակցությունը կարող է առաջընթաց ունենալ։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահռամ Իրանին հստակորեն հայտարարել է, որ Իրանը երբեք չարիք թույլ չի տվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային թշնամիներին չարիքքներ գործել և դաժանորեն կվարվի դրանց հետ։
Իսլամական Իրանի հզորությունն այնպիսին է, որ Վաշինգտոնը նույնիսկ չհամարձակվեց ռազմական գործողություններ ձեռնարկել իր զորքերին պաշտպաելու համար։
Համալսարանի դասախոս Աբդոլ Ռասուլ Դիվասալարն ասում է.«Իրանի պաշտպանական զսպող ուժը և ԱՄՆ զինված ուժերի ներքին սահմանափակումները թույլ չեն տվել ԱՄՆ-ին հասնել վճռական հաղթանակի:Իրանի պաշտպանական դոկտրինան պատերազմը կանխելն է»: Իրանը միշտ ընդգծել է իրեն պաշտպանելու զսպման ուժի սկզբունքը և երբեք չի ձգտել սպառնալ տարածաշրջանի երկրներին և միայն հակազդել է ԱՄՆ-ի ագրեսիային: Դրա օրինակն է ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցումը։
Իրանի զինված ուժերը, այդ թվում՝ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը, թույլ չեն տալիս օտարերկրացիներին ներխուժել Իրան։ Թեհրանը բազմիցս զգուշացրել է Վաշինգտոնին Պարսից ծոցում սադրիչ գործողությունների և ռազմական հակամարտության հրահրման հետևանքների մասին։ Աշխարհն այժմ քաջատեղյակ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի մասին: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի և նրա դաշնակիցների տարածաշրջանային քաղաքականությունը այդ թվում՝ Սիրիայում և Եմենում մինչ այժմ մեծ անհաջողություններ է կրել: