Մեկնաբանություն - Իրանի բանակինավատորմի հրամանատարն ընդգծել է թշնամու չարիքներին վճռական դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167214-Մեկնաբանություն_Իրանի_բանակինավատորմի_հրամանատարն_ընդգծել_է_թշնամու_չարիքներին_վճռական_դիմակայելու_անհրաժեշտությունը
Դեպի ազատ ջրեր 81-րդ նավատորմի գործուղման արարողության ընթացքում, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Մենք թշնամուն թույլ չենք տա նույնիսկ չնչին չարությունն անել և մեր ոտքերի տակ կճզմենք նրան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2022 14:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի բանակինավատորմի հրամանատարն ընդգծել է թշնամու չարիքներին վճռական դիմակայելու անհրաժեշտությունը

Դեպի ազատ ջրեր 81-րդ նավատորմի գործուղման արարողության ընթացքում, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Մենք թշնամուն թույլ չենք տա նույնիսկ չնչին չարությունն անել և մեր ոտքերի տակ կճզմենք նրան»:

Ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է.«Հետևելով համաշխարհային ուժի երկրաչափությանը, պարզ է դառնում, թե ինչպես է փորձ արվում այն փոխել, և բոլորը ներգրավված են դրանում: Թշնամին չի ցանկանում, որպեսզի այս երկրաչափության մեջ լինի Իսլամական Իրան կոչվող գեղեցիկ ձև և դա կանխելու համար անում է ամեն ինչ»։ 

Հակառակորդի դավադրություններին և չարիքներին վճռական դիմակայելու վերաբերյալ ռազմածովային ուժերի հրամանատարի շեշտադրումն արվել է իսլամական Իրանի թշնամիների հատկապես ԱՄՆ-ի թշնամական գործողությունների համատեքստում։

Centcom-ի հրամանատարը Պենտագոնում վիրտուալ կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել է տարածաշրջանային կառավարությունները թուլացնելու նպատակով զենք տրամադրելու մեջ։

Centcom-ի հրամանատարոթյան պածտոնից հեռանալուց առաջ հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների սպառնալիքը շարունակվում է։ ԱՄՆ-ի ավագ հրամանատարը նշել է, որ ԱՄՆ-ն մեծացրել է հակաօդային պաշտպանության համագործակցությունը իր դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի հետ։ Նա ասել է, որ ՀՕՊ-ը համագործակցության հիանալի հնարավորություն է: Մակքենզին ասել է, որ այս առումով առաջին քայլը տեղեկատվության փոխանակումն է Իրանի դեմ հակահրթիռային համակարգերի կատարելագործման համար և ՝ հավելել, որ այս ոլորտում համագործակցությունը կարող է առաջընթաց ունենալ առաջիկա տարիներին: Նա հավելել է, որ առաջիկա տարիներին այս ոլորտում համագործակցությունը կարող է առաջընթաց ունենալ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար,  ծովակալ Շահռամ Իրանին հստակորեն հայտարարել է, որ Իրանը երբեք չարիք թույլ չի տվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային թշնամիներին  չարիքքներ գործել և դաժանորեն կվարվի դրանց հետ։

Իսլամական Իրանի հզորությունն այնպիսին է, որ Վաշինգտոնը նույնիսկ չհամարձակվեց ռազմական գործողություններ ձեռնարկել իր զորքերին պաշտպաելու համար։

Համալսարանի դասախոս Աբդոլ Ռասուլ Դիվասալարն ասում է.«Իրանի պաշտպանական զսպող ուժը և ԱՄՆ զինված ուժերի ներքին սահմանափակումները թույլ չեն տվել ԱՄՆ-ին հասնել վճռական հաղթանակի:Իրանի պաշտպանական դոկտրինան պատերազմը կանխելն է»: Իրանը միշտ ընդգծել է իրեն պաշտպանելու զսպման ուժի սկզբունքը և երբեք չի ձգտել սպառնալ տարածաշրջանի երկրներին և միայն հակազդել է ԱՄՆ-ի ագրեսիային: Դրա օրինակն է ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցումը։

Իրանի զինված ուժերը, այդ թվում՝ Իսլամական  Հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը, թույլ չեն տալիս օտարերկրացիներին ներխուժել Իրան։ Թեհրանը բազմիցս զգուշացրել է Վաշինգտոնին Պարսից ծոցում սադրիչ գործողությունների և ռազմական հակամարտության հրահրման հետևանքների մասին։ Աշխարհն այժմ քաջատեղյակ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի մասին: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի և նրա դաշնակիցների տարածաշրջանային քաղաքականությունը  այդ թվում՝ Սիրիայում և Եմենում  մինչ այժմ մեծ անհաջողություններ է կրել: