Մեկնաբանություն- Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթային արդյունաբերության ազգայնացման օրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167256-Մեկնաբանություն_Մարտի_20_ին_Իրանում_նշվում_է_նավթային_արդյունաբերության_ազգայնացման_օրը
71 տարի առաջ այս օրը շրջադարձային էր Իրանի քաղաքական պատմության մեջ: Այդ օրը, պատմական ապստամբության ու պայքարի արդյունքում, երկրի նավթային արդյունաբերության ոլորտն ազգայնացվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 08:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթային արդյունաբերության ազգայնացման օրը

71 տարի առաջ այս օրը շրջադարձային էր Իրանի քաղաքական պատմության մեջ: Այդ օրը, պատմական ապստամբության ու պայքարի արդյունքում, երկրի նավթային արդյունաբերության ոլորտն ազգայնացվեց:

1951 թվականի մարտի 20-ին, Իրանի խորհրդարանի Նավթային հանձնաժողովի անդամների առաջարկով, հաստատվեց նավթի արդյունաբերության ոլորտն ազգայնացնելու ծրագիրը:  

Այն ժամանակ, երբ Իրանն ԱՄՆ-ից, Վենեսուելայից և ԽՍՀՄ-ից հետո Արևմտյան Ասիայում նավթի ամենախոշոր նավթ արտադրողն էր, Բրիտանիան տնօրինում էր երկրի հարավի նավթը, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «աչք ունեին» իրանական նավթի վրա: Գաղութատերերը մրցում էին Իրանի նավթի համար:

Եվ երբ 1951թ. Իրանի ժամանակի վարչապետ Մոհամմադ Մոսադեղի կառավարությունն օրակարգում ներառեց  նավթարդյունաբերության պետականացման մասին օրենքի ընդունման հարցը, երկրի դեմ ուղղված սադրանքներն ու դիվերսիաներն ավելի ակնհայտ դարձան: Եվ 1953թ ՄԱՆ-ի ու Բրիտանիայի կազմակերպած հեղաշրջումն այդ դավադրությունների մի մասն էր: Հեղաշրջման արդյունքում, Մոսադեղի կառավարությունը տապալվեց:

Հեշաղրջումից հետո, BP, Shell և California և Texas նավթային ընկերությունները սկսեցին թալանել Իրանի նավթւը:

Սակայն 1978 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, բոլոր արտասահմանյան պայմանագրերը, այդ թվում՝ 1352 թ. կոնսորցիումի երկարաձգման մասին ստորագրված պայմանագիրը չեղարկվեցին, և նավթի որոնման, արդյունահանման ու արտահանման արտոնությունը տրվեց Իրանի ազգային նավթային ընկերությանը:

Հետհեղափոխական շրջանում, հատկապես վերջին մեկ տանսամյակի ընթացքում, դիմադրողական տնտեսության ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի հայտարարությունից հետո, երկրի զարգացման ծրագրում ներառվեց հում նավթի վաճառքը նվազեցնելու քաղաքականությունը:

Նախահեղափոխական շրջանում երկրում օգտագործվում  էր հում նավթի արդյունաբերության հզորության 22 տոկոսը: Հեղափոխությունից հետո այդ ծավալը հասավ 45 տոկոսի, ինչը վկայում է, որ  հետհեղափոխական շրջանում հում նավթի վաճառքի ծավալները նվազեցին:

Իրանի նավթարդյունաբերության ոլորտը մշտապես կարևորել է համապատասխան սարքավորումների տեղայնացման հարցը: Հեղափոխությունից 43 տարի անց, ոլորտը  85 տոկոս ինքնաբավություն ունի նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության համար պահանջվող սարքավորումների արտադրության ոլորտում:

Նավթի ոլորտի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ և անհրաժեշտ սարքավորումների ներկրման արգելքով, թշնամիները նպատակ ունեին դադարեցնելով նավթի վաճաքը,  թուլացնել Իրանի տնտեսությունը, արդյուանբերությունն ու արտադրական կարողությունները: Արդյունքում, Իրանի նավթի արդյունահանման ոլորտը հայտնվեց վտանգի տակ, քանի որ այն կախված էր հատուկ սարքավորումների ներկրումից: Եվ այդ ժամանակ, Իրանի նավթ արդյունահանող ընկերությունների օրակարգում հայտնվեց սեփական մասնագետների ջանքերի ու գիտելիքի շնորհիվ համապատասխան սարքավորումներ արտադրելու հարցը: Այդ ջանքերի արդյունքում, այսօր ոլորտի անհրաժեշտ սարքավորումների 85 տոկոսն արտադրվում է Իրանում, իսկ մյուս մասը  կառուցման  փուլում է:

Ձեռնարկված քայլերի արդյունքում, արտադրության, վերամշակման և փոխադրման ոլորտներում մեծացավ սպասարկման ծավալն ինչը թույլ տվեց չեզոքացնել  պատժամիջոցները:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի նավթի ոլորտի ձեռքբերումներից կարելի է  նշել նավթի և գազի 65 հանքավայրերի հայտնաբերումը, արդյունահանվող նավթի և կոնդենսատի պաշարների ավելացումը մինչև 160 միլիարդ բարելի, նավթի արդյունահանման ծավալների  ավելացումը, արդյունահանվող գազի ծավալի ավելացումը մինչև 33 տրիլիոն խորանարդ մետր, գազի արդյունահանման ծավալի մեծացումն ութ անգամ,  Հարավային Փարս գազի հանքավայրի հայտնաբերումը  և ինքնաբավությունը բենզինի արդյունահանման ոլորտում:

Իրանի նավթի և գազի արդյունաբերության հեռանկարը իրանական 2025թ. համար հայտարարվել է 2003: Ըստ այդ փաստաթղթի,  2025թ. Իրանը կդառնա էներգակիրների փոխանակման կենտրոն: