Մամուլի տեսություն 20.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167290-Մամուլի_տեսություն_20.03.2022
2022 թ․ մարտի 20-ին, ըստ իրանական օրացույցի, տարվա վերջին օրն է, և Իրանի ժողովուրդը հույսով պատրաստվում է գարնանմուտին և Նոռուզի մեծ տոնակատարությանը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 20, 2022 14:43 Asia/Tehran

2022 թ․ մարտի 20-ին, ըստ իրանական օրացույցի, տարվա վերջին օրն է, և Իրանի ժողովուրդը հույսով պատրաստվում է գարնանմուտին և Նոռուզի մեծ տոնակատարությանը։

Ջամե Ջամ օրաթերթ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը 1401 թվականի Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության  գերագույն առաջնորդին։ 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ  արքեպիսկոպոս Սարգսյանը  Թեհրանի թեմական խորհրդի և հայ համայնքի անունից 1401 թվականի Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության  գերագույն առաջնորդին։ 

Ուղերձում ասված է. «Ամենակալ Աստծուց խնդրում ենք, որ նոր տարում, ինչպես նախորդ տարիներին, օգտվելով Նորին Գերազանցության առաջնորդությունից՝ քայլենք մեր երկրի առաջընթացի ուղղությամբ, և   այն ճանապարհով, որը լի է առողջությամբ, հզորությամբ, արժանապատվությունով և փրկվելնք իմպերիալիզմի ճնշումներից»։

 

Համշահրի օրաթերթ

Իրանը պատրաստվում է դիմավորել նոր՝ 1401 թվականը

Իրանական 1400 թվականի վերջին օրը մարդիկ ուրս են եկել փողոցներ գնումներ անելու «Հաֆթ սին»-ի  սեղանի համար:

Ամեն տարի Նոռուզին իրանցիների ոգևորությունը առանձնահատուկ մթնոլորտ է հաղորդում քաղաքներին: Իրանցիներն այս օրերին պատրաստվում են դիմավորել գարունը և Նոռուզը:

 

 

Իրան օրաթերթ

Ամերիկացի ոստիկանների ծնկով սեղմել է 12-ամյա աղջկա պարանոցը

Վիսկոնսին նահանգի դպրոցի աշխատակիցները տեսանյութ են հրապարակել, որում ճաշի ժամանակ ուսանողների միջև վիճաբանության ժամանակ ոստիկանը հարձակվում է 12-ամյա աղջկա վրա և ծունկը դնելով նրա պարանոցին, սեղմում։ Աղջկա հայրը դատական ​​հայց է ներկայացրել ոստիկանի դեմ՝ բռնություն գործադրելու համար, ինչին արգելված է Վիսկոնսին նահանգի սոտիկանների։ Նա հայտարարել է, որ դուստրը բուժում է ստանում։

 

Էըթեմադ օրաթերթ

Ուկրաինական ճգնաժամը հասել է  տիեզերք

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են տիեզերքում ապրող ամերիկացի տիեզերագնացի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու Ռուսաստանի մտադրության մասին։

«Ալ-Վաթան» թերթը պնդում է, որ ամերիկացի տիեզերագնաց Մարկ Վանդին երկու ռուս տիեզերագնացների հետ ռուսական «Սոյուզ» տիեզերանավով պետք է մարտի 30-ին վերադառնար  Երկիր։ Բայց Ուկրաինայի պատերազմն նրա վիճակն անորոշության է մատնել:

Արևմտյան և արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս հարցում կա ռուսական դիվերսիայի հավանականություն: Մտահոգությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ  ՌԴ տիեզերական գործակալության ղեկավարը խոսեց ԱՄՆ-ի հետ տիեզերական համագործակցության դադարեցման մասին։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով տիեզերանավեր արտադրող SpaceX ընկերության սեփականատերն է, առաջարկել է տիեզերք հրթիռ ուղարկել՝ տիեզերագնացին փրկելու համար։

 

armenpress.am

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործակցությունը՝ հնարավորինս օգտագործելով առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։ 

news.am

Չավուշօղլուն հայտնել է, թե որ կետերի շուրջ են ՌԴ–ն ու Ուկրաինան համաձայնության եկել

Թուրքական Hurriyet–ի խմբագիր Ահմեդ Հաքանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ խոսել է ռուս–ուկրաինական հակամարտությունից եւ որոշ  մանրամասներ գրել Hurriyet–ում։

Ահմեդ Հաքանի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերը համաձայնության են եկել  ՌԴ–ի կողմից առաջադրված 6 կետի առաջին կետերի շուրջ։

«Կարեւոր թեմաներում երկու կողմերի դիրքորոշումներում համաձայնություններ կան։ Սակայն որոշ կետեր պետք է երկրի ղեկավարների կողմից համաձայնություն տրվեն։ Եթե կողմերը ներկայիս իրենց դիրքորոշումներից հետքայլ չանեն, ապա զինադադարի համար հույսեր ունենք։ Եթե կողմերը համաձայնության գան, Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը հնարավոր է»,–նշել է Չավուշօղլուն։

 

Նշենք, որ Չավուշօղլուի նշած 6 կետերի մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Ըստ նրա 6 կետերն են

1. Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ–ին անդամակցելուց եւ դառնում անկողմնակալ

2. Զինաթափվում է եւ փոխադարձ անվտանգության երաշխիքներ ստանում

3. Ուկրաինան հրաժարվում է նացիզմից

4. Ուկրաինայում հանվում են ռուսերեն լեզվի օգտագործման սահմանափակումները

5. Դոնբասի կարգավիճակը

6. Ղրիմի կարգավիճակը

 

slim.am

ԱՄՆ սկսել է աննախադեպ քանակությամբ զի նել Հույներին և Քրդերին

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ամերիկյան «Liberty Passion» տրանսպորտային նավը շաբաթ երեկոյան զրшհшտեխնիկш և ռшզմшկшն տեխնիկա է հասցրել Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ:

Տրանսպորտային նավը ունի ավելի քան 20,000 տոննաի տեղաշարժ: Տեղեկություններ կան , որ նավը Ալեքսանդրուպոլիսում բեռնաթափելու է զրшհшտեխնիկш և այլ զի-նտեխնիկш, որոնց մի մասը հնարավոր է երկաթուղային ցանցով տեղափոխվի Լեհաստան՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ տեղակայված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է հունական «Եվրոս 24» պորտալը։

Նշենք , որ օրեր առաջ ԱՄՆ-ը Թուրքերի դեմ մшրտնչnղ Սիրիայի քրդական ջnկшտներին նոր ռшզմшկшն օգնություն էր ուղարկել: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռшզմшկшն օգնության ծավալը կազել է մոտ 150 բեռնատար մեքենա:

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակել էին որպես աջակցություն «шհшբ-եկչnւթյшնը»:

 

araratnews.am

Սմարթֆոնի տեսախցիկը կարող է կիրառվել բժշկության մեջ

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար:

Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետներն առաջարկել են տեսախցիկի օգնությամբ  առողջության տարբեր թեստեր անցկացնել,-  հայտնում է The Register-ը։

Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։  Տեսախցիկներն ունեն  սենսորային  Լիդար:  Lidar-ը  անգլերեն հապավում է և նշանակում է   Light Detection and Ranging ՝  լույսի օգնությամբ հեռավորության  հայտնաբերում և որոշում :  Գիտնականների կարծիքով՝ սմարթֆոնի լիդարի թեստի համար անհրաժեշտ հեղուկի քանակությունը զգալիորեն պակաս է բժշկական լաբորատորիայի համար պահանջվողից։ Դա թույլ կտա տնային պայմաններում ախտորոշել հիվանդությունները: Բժիշկների հայտնաբերած նոր տեխնոլոգիայի կիրառություններից մեկը արյան կոագուլյացիայի՝ մակարդման ստուգումն է:

armenpress.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ պարենային համակարգի փլուզման և վտանգ է տեսնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը  Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ կանխելու վերահաս սովը և գլոբալ պարենային համակարգի փլուզումը»,- ընդգծել է Անտոնիու Գուտերեշը