Մարտ 20, 2022 18:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ին չհաջողվեց ավելացնել գազի արտահանումը Եվրոպա և նվազեցնել կախվածությունը ռուսական գազից

Ալժիրը մերժել է դեպի Իսպանիա գազատարի աշխատանքը վերսկսելու ԱՄՆ-ի խնդրանքը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի վերջերս Ռաբաթ, Մադրիդ և Ալժիր կատարած այցի ժամանակ, Վաշինգտոնը կոչ է արել վերսկսել գազատարի աշխատանքը: Խողովակաշարից գազի արտահանումը դադարեցվել է 2021 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Մարոկկոյի հետ քաղաքական լարվածության հետևանքով պայմանագիրը երկարաձգելու Ալժիրի մերժումից հետո:

Ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Վաշինգտոնը ձգտում է օգնել իր եվրոպացի դաշնակիցներին փոխարինել գազի ներկրումը Ռուսաստանից, սակայն Ալժիրը, որին բաժին է ընկնում եվրոպական գազի ներմուծման 11 տոկոսը, այժմ չի ցանկանում մեծացնել գազի արտահանումը Եվրոպայի մայրցամաք: Ալժիրը «զգույշ» է վերաբերվում ուկրաինական պատերազմին, հաշվի առնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հատկապես ռազմական և սպառազինության ոլորտներում: Ալժիրը փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ և  զերծ մնալ մոսկվայի դեմ գործողություններից։ .

Այսպիսով, ԱՄՆ-ի հերթական փորձը՝ նվազեցնելու Եվրոպայի ագզային կախվածությունը Ռուսաստանից, որն այժմ մատակարարում է եվրոպական երկրների կողմից սպառվող գազի ավելի քան 40 տոկոսը, ձախողվեց։ Կարևոր է նշել, որ եթե նույնիսկ Ալժիրը համաձայնի մեծացնել գազի արտահանումը Եվրոպա, այս միջոցը կարճաժամկետ հեռանկարում չի բացի Եվրոպայի գազի խնդիրների հանգույցը, քանի որ երկարաժամկետ հեռանկարում Ալժիրի գազի արտահանման ծավալի ավելացման համար հարկավոր են մեծ ներդրումներ և առնվազն 5 տարի: Դա այն դեպքում, երբ Եվրոպան այժմ ինտենսիվ ճնշման տակ է՝ նվազեցնելու իր կախվածությունը ռուսական գազից։

Փաստն այն է, որ չնայած Միացյալ Նահանգների և ԵՄ որոշ պաշտոնյաների պնդումներին, օրինակ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնի հայտարարությանը, ով պնդում էր, որ Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից կարճաժամկետ կտրվածքով կկրճատվի՝ նվազեցնելով սպառումը և ավելացնելով գազի մատակարարումները այլ արտահանողներից, ինչպիսիք են Կատարը և Միացյալ Նահանգները, հնարավոր է, բայց դա պարզապես պատրանք է: Իհարկե, քանի դեռ Ռուսաստանը կարող է գումար ստանալ իր նավթն ու գազը վաճառելու համար,  պատճառ չունի Եվրոպայի դեմ նավթի և գազի  պատժամիջոցներ կիրառելու համար, քանի որ այդ դեպքում կզրկվի արժույթի հասանելիությունից, որի կարիքն այս պահին ունի: Իրականում, Վաշինգտոնն է, որը մշտապես խրախուսում է եվրոպացիներին նվազեցնել կամ նույնիսկ բոյկոտել գազի ներկրումը Ռուսաստանից: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ցանկանում է ավելացնել Գազի ներմուծումը ԱՄԷ-ից և Կատարից՝ փոխարինելու և նվազեցնելու ռուսական գազից կախվածությունը, սակայն այդ միջոցները չեն կարող էապես նվազեցնել Գերմանիայի 50 տոկոս կախվածությունը ռուսական գազից:

Պիտակ