Մեկնաբանություն- Իրանը ռեկորդ է գրանցել ոչ նավթային ապրանքների արտահանման ոլորտում
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենն ասել է. «Իրանական1400 թվականին երկրի ոչ նավթային արտահանման ծավալը կազմել է 162 միլիոն տոննա՝ 100 միլիարդ դոլար արժեքով: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով»:
Ալիռեզա Մողադասին նշել է, որ անցած տարի աշխարհի տարբեր երկրներ է արտահանվել 48 միլիարդ դոլար արժողությամբ 122 միլիոն տոննա ապրանք, ինչը 14 միլիարդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի իրականացված առևտուրը և աճել է 41 տոկոսով:
Իրանի ատաքին առևտրի ծավալներն աճել են, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին ու խոչընդոտներին: Իրանը, հենվելով տարածաշրջանում իր ներքին կարողությունների և աշխարհաքաղաքական դիրքի վրա, փորձել է չեզոքացնել պատժամիջոցներն ու տնետսական առաջընթացի ճանապարհին առկա խոչընդոտները,
Իրանական 1400 թվականի նոռուզյան ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել էր. «Իմ խորհուրդը գործող և բոլոր այն պաշտոնյաներին, որ ապագայում կստանձնեն իրենց պաշտոնը: Տնտեսությունը մի կապեք պատժամիջոցների հետ: Ենթադրենք թե պատժամիջոցները չեն չեղարկվել: Տնետսությունը պլնավորեք ըստ պատժամիջոցների առկայության պայմանների: Մի սպասեք դրանց չեղարկմանը»:
2021թ օգոստոսի 3-օին իր աշխատանքը սկսելուց հետո, Իրանի 13-րդ կառավարությունն ազգային շահերի շրջանակում վարել է հարևանության և բազմակողմանի արտաքին քաղաքականություն, հավասարակշռված գործողություններով փորձելով չեզոքացնել պատժամիջոցներն ու ըտնդլայնել առևտրային համագործակցությունը հարևան, հատկապես՝ ասիական երկրների հետ:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Տաջիկստան, Թուրքմենստան, Ռուսաստան և Քաթար կատարած այցերից հետո, և այդ երկրների միջև փոխգործակցության արդյունքում, աճել է նաև Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը: Այդ արտահանումների մեծ մասն իրականացվել է դեպի հարևան երկրներ:
Չնայած թշնամիների կողմից ֆինանսական փոխանակումների ճանապարհին առաջացած խոչընդոտներին ու պատժամիջոցներին, արտահանված ապրանքի դիմաց վճարված գումարի 73 տոկոսն արժույթի տեսքով վերադարձել է երկիր: Նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ պատժամիջոցների ժամանակաշրջանում, նախորդ տարի Իրանում գրանցվել է նավթարդյունաբերության ոլորտում արտահանման և եկամուտների ամենաբարձր ցուցանիշը:
Վերջին ամիսներին Թուրքիայում, Հայաստանում, ԱՄԷ-ում, Պակիստանում, Սիրիայում և Չինաստանում բացվել է իրանական վեց բիզնես կենտրոն: Նախատեսվում է այլ երկրնրում նույնպես բացել նման կենտրոններ:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյմանփաքն անդրադառնալով դեպի հարևան երկրներ արտահանման աճին և հարևան բազմաթիվ երկրներում առկա հնարավորություններն ու առավելություններն օգտագործելով երկրի տնտեսության և առևտրի զարգացմանն, ասել է. «Իրանի 13-րդ կառավարության քաղաքականությունը հարևան երկրների հետ առևտուրը զարգացնելն է և տարածաշրջանում առևտրային պայմանագրերի կնքումը: Բացի այդ, կառավարությունն ինտենսիվ ջանքեր է գործադրում նաև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»:
Ակնհայտ է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք սկսված և Բայդենի օրոք շարունակվող հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության հիմնական նպատակներից մեկն Իրանին ծնկի բերելն է՝ տնտեսությունը թուլացնելու միջոցով: Սակայն արտաքին առևտրի զգալի և նավթի ու ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալների աճը վկայում են, որ այդ քաղաքականությունը ձաոխղվել է, իսկ Իրանը հաջողություն է գրանցել պատժամիջոցների չեզոքացման գործում: